1․ Կազմել հայկական ազգանուններ ֊ունի, ֊ունց, ֊ենց մասնիկներով։
֊ունի ― Արշակունի, Բագրատունի, Հայկազունի, Ռշտունի, Գնունի, Գնթունի, Երվանդունի
֊ունց ― Շեկունց, Բակունց, Արչունց, Մակունց, Ադունց
֊ենց ― Մեծարենց, Խաչենց, Թոթովենց, Դաշտենց
2․ Ուղղակի խոսքերը անուղղակիի վերածել։
― Ես էլ եմ կարդացել քո անունը, ֊ ասացի Սուրենին։
Ես Սուրենին ասացի, որ ես էլ կարդացել եմ նրա անունը։
― Աղջիկնե՛ր, գնա՞նք՝ լիճը լողանալու, ֊ ձայնենց հեռվից Աննան։
Աննան հեռվից ձայնեց աղջիկներին, թե գնան արդյոք լիճը լողանալու։
«Նա ե՞րբ է ինձ հանգիստ տալու», ֊ մտքում կրկնում էր հարևանուհին։
Հարևանուհին կրկնում էր մտքում, թե երբ է նա նրան հանգիստ տալու։
― Այսպես թե այնպես, քո արածների համար պատասխան ես տալու, ֊ զգուշացրեց ինձ ընկերս։
Ընկերս զգուշացրեց ինձ, որ այսպես թե այնպես, պատասխան եմ տալու արածներիս համար։
3․ Տրված նախադասության ընդգծված մասերը վերածել դերբայական կապակցությունների։
Երբ կորսված հայրենիքի երգերն էր երգում, կարծես անէանում էր, իրական կյանքից վերանում։
Կորսված հայրենիքի երգերը երգելիս կարծես անէանում էր, իրական կյանքից վերանում։
Ով իր ժողովրդի պատմությունը չգիտե, չի կարող իր երկրի տերը դառնալ։
Իր ժողովրդի պատմությունը չիմացողը չի կարող իր երկրի տերը դառնալ։
Միայն երևում էր պատանու գլխարկը, որ սև կատվի նման վազում էր արտի վրայով։
Միայն երևում էր արտի վրայով սև կատվի նման վազող պատանու գլխարկը։
Leave a Reply