Design a site like this with WordPress.com
Get started

Արատես ― Մարտի 22֊24՝ Եռօրյա ճամփորդություն Վայոց Ձոր

Ամսի 22֊ին սկսեցինք մեր ճամփորդությունը։ Թեպետ մարտի սկզբին, երբ իմացա ճամփորդության մասին, շատ ոգևորվեցի, սակայն մինչ ճամփորդությունը փոշմանեցի ու չէի ցանկանում գնալ։ Պարզպես նեղվել էի, որ երթուղիները կրճատվել են՝ կապված օրերի նվազման հետ։ Էլ ավելի նեղվեցի, երբ լսարանում ուսանողներից մեկը զգուշացրեց եղանակների վատթարացման մասին․ ես շատ էի ուզում լեռ բարձրանալ։

Ճանապարհի ընթացքում ամենևին ոգևորված չէի։ Ուզում էի հետ դառնալ։ Բայց երեխաները երգում էին, լավ ժամանակ անցկացնում, այնպես որ ճանապարհը նրանց համար ուրախ անցավ։

Ճանապարհն ինձ համար հետաքրքիր դարձավ, երբ Տիգրանը սկսեց պատմել այն վայրերի մասին, որոնց կողքով անցնում էինք՝ Պ․ Սևակի մահվան վայրի, Զանգակատան, Դժոխքի ձորի, Տիգրանաշենի ևն։

Առաջին օր

Ես կարդացել էի երթուղիները, բայց բավական ուշադիր չէի եղել, որպեսզի նկատեի, որ Վայոց սարից բացի այլ բարձունք էլ պետք է հաղթահարենք։ Ես ընդհանրապես Վայոց սարի համար էի գնացել այդ ճամփորդությանը։ Ինչևէ՝ զարմացա, երբ կանգ առանք, ու ասացին, որ Սմբատաբերդ ենք բարձրանում։ Չէի ուզում այդտեղ բարձրանալ, որովհետև նախորդ անգամ քիչ էր մնացել ընկնեյի հետ դարձի ճանապարհին։ Բայց մեզ թույլ չտվեցին մնալ ներքևում։

Բախտս շատ էր բերել, որ ընկեր Տիգրանը, պարոն Տարոնը և ընկեր Էլյան մեզ հետ էին ու օգնեցին ինձ թե՛ իջնելուց, թե՛ բարձրանալուց։

Հայացք Սմբատաբերդից
Իրականում պատահական նկար է

Սմբատաբերդից հետո ուժասպառ վերադարձանք Արատես՝ թաց֊թաց կոշիկներով, գուլպաներով ու ցավից տանջվող մարմնով։

Երեկոյան արդեն խաղեր խաղացինք ու մի լավ զրույց արեցինք։

Երկրորդ օր

Օրը սկսվեց առավոտյան ժամը 8֊ից։ Ես արթնանալ չեմ սիրում, այն էլ՝ առավոտյան։ Ոչինչ չփոխվեց։

Նախաճաշելուց որոշ ժամանակ անց ճանապարհ ընկանք ու ունեցանք լի մի օր։

Առաջին կայանը եղավ Հոստունը, որը գտնվում է Շատինում։ Բազիլիկ է, իսկ պատերի քարերից շատերը տապանաքարեր ու խաչքարներ են։

Երեխայի տապանաքար

Այնուհետև ուղևորվեցինք դեպի հրեական եզակի գերեզմաններից մեկը։ Ճանապարհը անցնում էր նաև ադրբեջանական գերեզմանոցի կողքով։

Գերեզման տանող կամրջի վրա

Հաջորդ նշանակետը Հերմոնի վանքն էր, որը բարձունքի վրա էր գտնվում։ Իհարկե կային դժվարանցանելի հատվածներ, բայց ընկեր Տիգրանի օգնությամբ կարողացա անցնել դրանք ու հասնել վանքին։

Այնուհետև այցելեցինք Գողթանիկի ջրվեժ, որն ապշեցրեց ինձ իր գեղեցկությամբ։ Վաղուց էի ցանկանում նման հրաշագեղ վայրում հայտնվել, իսկ ցանկությունս անսպասելիորեն իրականացավ։

Ի վերջո այցելեցինք Հերմոնի գյուղ ու մասնագիտական հարցումներ արեցինք։ Արդյունքում եզրակացնում ենք, որ բնակիչները տարբեր քանակով ստանում են շահույթ զբոսաշրջիկների տեսարժան վայրեր այցելելուց, բայց չունեն յուրահատուկ առանձնահատկություն գյուղի ներսում, որ կարող էր նրանց խորհրդանիշը դառնալ։ Նաև գյուղի բնակիչների մի հսկայական մաս Նախիջևանից է եկել։

Արատես վերադառնալով՝ այցելեցինք ապագա Պանդոկն ու Սիրո անկյունը։

Արատեսում ձյան խորությունը

Երեկոն կրկին անցավ խաղերի տրամադրական ժամանցի ներքո։

Երրորդ օր

Կրկին «վե՛ր կաց» առավոտյան ժամը 8֊ին, նախավարժանք, նախաճաշ, մեկնում։

Ճանապարհ բռնեցինք դեպի Զորաց եկեղեցի, բայց մինչ այդ կանգ առանք, երբ ճանապարհին ձյունահյուս նկատեցինք։ Ժամանակ չկորցնելով՝ լեռան վրա փորձեցինք այծերին դիտել․ ոմանք տեսան, ոմանք՝ ոչ։

Ձյունահյուս

Հաջորդ կայանը Արևի հյուրանոցն էր, որն ինձ անչափ գրավեց իր ոճով։ Շրջայց կատարեցինք հյուրանոցի սենյակներով, հարկերով, պատշգամբներով, ապա հարցազրույց ունեցանք մենեջերի հետ։ Մեզ հյուրասիրեցին, նկարվեցինք ու էլի ճանապարհ, ճանապարհ, ա՜խ, այդ ճանապարհը։

Արևի հյուրանոցը առաջին էկո֊հյուրանոցն է Հայաստանում։ Ի դեպ նրանց մոտ տեղակայված էր գերմանական 135֊ամյա դաշնամուր։

Շունիկ Շողը

Վերջապես հասանք Զորաց եկեղեցի։ Ընկեր Տիգրանը մեզ հետաքրքիր մանրամասներ պատմեց եկեղեցու մասին, ինչպիսիք ոչմեկից չէի լսել։

Հաջորդ կայանը Սելիմի քարավանատունն էր, որին մեքենան շատ չկարողացավ մոտենալ՝ ձյան պատճառով, իսկ մոտեցող անհատները գնացին ըստ ցանկության։

Եվ վերջին մեր կայանը եղավ Հայրեվանքը, իսկ ապա՝ տուն, իմ սիրելի տուն։

Սովորական մարդու տապանաքար
Հոգևորականի տապանաքար

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: