Design a site like this with WordPress.com
Get started

Զբոսաշրջություն ― Մասնագիտություն

  • Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը:

Հայաստանի Հանրապետությունում զբոսաշրջությունն իր զարգացման տեմպերով և արդյունքներով երկրի առավել դինամիկ զարգացող ճյուղերից է: Զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության նպատակները սահմնաված են «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և 2008 թվականի փետրվարի 13-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած Զբոսաշրջության զարգացման հայեցակարգով:

Զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության նպատակն է մեծացնել զբոսաշրջության ներդրումը ազգային եկամտի ավելացման, համաչափ տարածքային զարգացման, բնակչության կենսամակարդակի բարձրացման և աղքատության նվազեցման գործընթացում` պայմանավորված.

1) զբոսաշրջային այցելությունների քանակի աճով,

2) զբոսաշրջությունից ստացված եկամտի ավելացմամբ,

3) աշխատատեղերի ստեղծմամբ:

  • Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:

Քոլեջ

  1. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ
  2. Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջ
  3. Երևանի Պետական Հումանիտար Քոլեջ
  4. Երևանի Պետական Հումանիտար-Տեխնիկական Քոլեջ
  5. Գորիսի պետական քոլեջ

Բակավլիատր և մագիստրատուրա

  1. «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ
  2. ՏՈՒՐԻԶՄԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏՈՒՐԻԶՄԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ
  3. Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան
  4. Եվրոպական համալսարան
  5. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
  6. Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան
  7. Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղ
  • Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք: Առանձնացնել ցանկ:

Աշխատանք կարելի է գտնել զբոսաշրջային կազմակերպություններում, թանգարաններում, հյուրանոցներում․․․

  • Աշխատաշուկայում՝ պահանջարկը:

Վերջին տասնամյակները նշանավորվել են միջազգային տնտեսության մեջ զբոսաշրջության կշռի կտրուկ աճով, ինչին զոգահեռ բազմաթիվ զարգացած երկրներում զբոսաշրջությունը դարձել է ծառայություններ արտահանելու և դրամական հոսքեր ներգրավելու արդյունավետ գործիք: Ուշադրության է արժանի նաև այն, որ զբոսաշրջությունից ստացվող համաշխարհային եկամուտները վերջին տասնամյակում աճել են միջինը 6.6% ցուցանիշով:

Զբոսաշրջությունը համարվում է աշխատատար ճյուղ և ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպաստում է նաև գործազրկության նվազեցմանն ու աղքատության հաղթահարմանը: Այս ամենով պայմանավորված, զբոսաշրջությունը զարգացող երկրների համար ևս ձեռք է բերել ընդգծված սոցիալ-տնտեսական նշանակություն։

Զբոսաշրջությունն աշխատանքով է ապահովում մոտ 250 մլն մարդու, յուրաքանչյուր 10-րդ աշխատողն աշխարհում զբաղված է զբոսաշրջության ոլորտում։

Վերջին տասնամյակների ընթացքում զբոսաշրջությունը շարունակում է զարգանալ` դառնալով համաշխարհային տնտեսության ամենամեծ եւ ամենաարագզարգացողոլորտներիցմեկը:

  • Նվազագուն և առավելագույն վճարումները:

Նվազագույնը՝ 60․000 + տոկոսներ գործարքից, առավելագույն՝ 300․000 + տոկոսներ գործարքից։

  • Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ:

Richard Branson, Alan Joyce, Maureen Wheeler, Graham ‘Skroo’ Turner

  • Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները:

Ամենից շատ վաստակող զբոսաշրջային կազմակերպությունների ցուցակը

Հայկական կազմակերպություններից հաջողության են հասել One Way, Armenian Geographic, Armenia travel և այլ կազմակերպությունները։

Կազմակերպությունները աշխատանքի ընդունելուց մեծ ուշադրություն են դարձնում աշխատանքային փորձին, թե որտեղ է աշխատել աշխատանքի ընդունվողը, ինչքան ժամանակով, ինչ է արել, անցած պրակտիկաներին և դրանց տևողությանը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: