Տիգրան Հայրապետյան ― «Ինքնասպանի հայտնությունը» ― Հոդվածի վերլուծություն

Հոդվածի հղումը

«․․․այլևս պարզ է, որ ոչինչ ինքն իրեն չի լուծվելու․․․»

Հոդվածը սկսվում է ինչ֊որ մեկի ինքնասպանության տեսարանով կամ ինքնասպանության փորձով։ Հետաքրքիր է դառնում այս հոդվածի ընթերցանությունը, երբ հասկանում եմ, որ սրանք խոհերն ու հոգևիճակի ներկայացումն է այն մարդու, ով պատրաստվում է ինքնասպանություն գործել կամ արդեն գործել է։

«Վախը և վճռականության պակասը չեն թողնում ամենինչ ավելի արագ անել»

Վերը նշված նախադասությունը ընդհանուր էի հասկանում, մինչ շարունակության ընթերցումը։ Այս տողն ակնհայտ ցույց է տալիս, որ ինքնասպանություն կատարող անձինք ինքնասպանությունից րոպեներ կամ անգամ վարկյաններ առաջ կասկածներ ու վախեր են իրենց ներսում տածում։ Նույնիսկ, երբ թվում է, թե արդեն վերջնական են որոշում կատարել, վճռականության պակասն է իրենց խեղդում։ Արդյունքում վախն ու վճռականության պակասը դանդաղեցնում են դեպքերի ընթացքը։ Թեպետ մեր հոդվածի ինքնասպանը հույս էր տածում որ ինչ֊որ մեկը ներս կմտնի ու կխնդրի նրան շարունակել ապրել կյանքի կբերի ու իր սիրո մասին կխոսի։ Կամ գուցե հենց այդ վերջին հույսն էր դանդաղեցնում նրա քայլերը։ Երևի մենակ էր ու սեր էր փնտրում։

«Չնայած՝ սկզբունքորեն մահն էլ ժամանց է, դե, համենայն դեպս՝ առօրեականության խախտում»

«Ոչինչ։ Կմաքրեն» բառերը լիարժեք արտահայտում են ինքնասպանի անտարբերությունը այլի հանդեպ։ Չի հուզում նրան, թե ինչ կզգան, կամ գուցե կարծում է, թե չեն սգա իր մահը։

Հեղինակը խոսում է ինքնասպանի եսակենտրոնության և ինքնասիրահարվածության մասին, ինչը կարող է փոքր֊ինչ անհեթեթ թվալ առաջին հայացքից։ Ինքնասպանները չեն մտածում, թե ինչ կլինի իրենցից հետո, ինչ կզգան մյուսները ու ինչ հետևանքներ կբերի իրենց մահը, կամ էլ մտածում են, գիտակցում են, բայց միևնույն է գնում են այդ քայլին։ Կարծում են, թե խնդիրները չլուծելը դրանք զրոյացնում է ու լուծված է դարձնում։ Մահն անգամ խնդիրներից փախուստը չէ, այլ նոր խնդիրների ավելացումը։ Բավականաչափ սխալ ու սուտ կլինի ասել, թե ինքնասպանները իրենց մահով մյուսների զգացմունքներն են ցանկանում արթնացնել իրենց հանդեպ, բայց չի կարելի ասել թե այդպիսինները չկան։ Ու հաճախ մոռանում են, որ իրենց մահով մյուսների մեջ էլ են սպանում իրենց ու մյուսներում գտնվող իրենց մասնիկն են սպանում։ Ու բոլորն էլ մահանում են՝ կլինի ֆիզիկապես, թե հոգեպես։ «Ես ողջ եմ մնում, ուրեմն դու էլ ես պարտավոր ողջ մնալ», որովհետև ես էլ եմ ուզում մահով լուծել խնդիրներս, որովհետև ես էլ եմ ուզում վարկյանական ցավի դիմաց հավիտենական հանգստություն զգալ, բայց ես ողջ եմ մնում, ուրեմն դու էլ ես պարտավոր ողջ մնալ։ Ես չպետք է դատապարտված լինեմ մինչև կյանքիս մի անորոշ ժամանակահատված ողջ մնալու, իսկ դու այդքան հեշտությամբ հրաժարվես կյանքիցդ՝ մեծագույն պարգևից։ Միթե՞ ինքնասպանության կոչ կանես՝ ասելով՝ դու էլ սպանվիր։

Ո՛չ, չունես բոլոր հիմքերը խաչվելու հավակնության համար, որովհետև նույնիսկ հարցիդ պատասխանը չունես։ Սեփական կամքով մահվան գնալը հուսահատության դեպքում դառնում է ինքնասպանություն, իսկ վեհ և աստվածահաճո նպատակների համար՝ անձնազոհություն։ Ինքնասպանությունը լինում է հետևյալ 3 հիմնական մղումներով․

  1. Հուսահատություն,
  2. Կեղծ պատրանքներ,
  3. Վեհ նպատակի իրագործման համար։

Քրիստոս խաչվեց հանուն մարդկության փրկության, որը և մենք կոչում ենք անձնազոհություն։ Հասկանում ենք, թե ինչ աննշան է մեր անձը ու անհիմն մեր մահը, երբ ոչ մեկի փրկությանը չէ միտված։ Կհանդգնե՞նք երկրորդ անգամ նման համեմատություն անել։

Նվազագույնս հիմարություն է ինքնասպանվելն ու միաժամանակ հույս ունենալը, թե Հայրը կընդունի քեզ Իր գահին մոտ, որովհետև քրիստոնեությունն ասում է, որ ինքնասպանվածները միանգամից դժոխք են գնում՝ առանց Դատաստանում դատվելու։

«Ինքնարդարացու՞մ։ Իհարկե։ Դա վերջին բանն է, երբ հյուծվածությունն այլևս թույլ չի տալիս կանգնեցնել անդառնալին»

Գուցե ինքնարդարացումն է մտքի արյունահոսության արտահայտումը, որը թեպետ բարդ է կանգնեցնելը, բայց անհնարին չէ։

«Եթե իսկապես ճիշտ է, որ մահվանից առաջ մարդիկ հիշում են, ապա հիշում են նրանք, որոնք արդեն երանելի են՝ իրենց հոգու աղքատությամբ։ Իսկ նա, որի վրա չի տարածվում Նրա «երանիներից» և ոչ մեկը, միայն ցավ է զգում, քանզի կորուսյալ երջանկությունը վատթար է դրա սկզբնական բացակայությունից»

Հոդվածում մենք ինքնասպանին ենք տեսնում, նրա մենախոսությունը Աստծո հետ։ Չեմ սիրում, երբ մարդիկ համեմատվում են միմյանց հետ, իսկ տվյալ պարագայում, սեփական անձի մասին խոսելով, կարծես, հոգին էր փորձում փրկել, քանզի սեփական մարմինն իր ձեռքով ավիրեց։ Համեմատվում է Դավիթ արքայի հետ՝ մոռանալով, որ Դավիթն ինքնասպանության չգնաց, այլ ապրեց, իսկ իր սխալների համար ծանրագույն պատիժները կրեց։

«Ընտրության իրավունքը սրբազան է»

Եվ վերջապես սեփական անձից բացի սկսեց կողքինի մասին էլ մտածել։ Կյանքի վերջին րոպեներին ուժ գտավ հոգալու կատվի ապագայի մասին։

Շատ կցանկանայի հասկանալ ինքնասպանի կարծիքը, թե ինչպես է հասկանում մեջբերած պատվիրաններից ամենքը, որպեսզի կարողանայի ճիշտ վերլուծություն տալ։ Պետք չէ մերձավորի մեջ շան կամ խոզի որակներ որոնել․ ախր մենք նրանց չենք դատում։ Գուցե ժամանա՞կն է դադարել մտածել, թե ինչպես համադրել սիրելն ու վատը տեսնելը, այլ պարզապես սիրել ու սիրել նրանց։ Ախր բոլորս էլ նույնն ենք, բոլորս նույն բնությունն ենք ու բոլորս մեր հերթին շներ ենք՝ կեղտոտ շներ, ովքեր ներման արժանի էլ չեն, բայց Աստված միշտ ներման է արժանացնում։ Գուցե ժամանակն է դադարել պահանջելուց, քանզի գործել է պետք։ Խոնարհությունը մեր մեջ շատ է պակասում․․․ Խոնարհությունն ու երախտապարտությունը։

Մեր տգիտությունը վերագրում ենք պատվիրանների անհամադրելի կամ հակասական լինելուն, երբ մեր տգիտությունն է նման պատկեր շինում մեր գլխում, քանզի պատվիրաններից բոլորը մի ընդհանուր գաղափարի են հարում՝ ակնհայտ գաղափարի, որը չենք տեսնում, քանզի հիմար ենք ու խակ։ Այո՛, խակ ենք, իսկ մեր հոգևոր աչքերը՝ փակ։ Գուցե ժամանա՞կն է Նրանից բացատրություն պահանջելուց առաջ խնդրենք, որ մեր հոգևոր աչքերը բացի։

Իսկ միթե՞ արդար է ինքնասպանության դիմելը և մյուսներին իրենց գործերում մեղադրելը։ Այո՛, ինքնասպանությամբ թերանում ես հավատքիդ մեջ, որովհետև հուսահատության ես մատնվում, կեղծ պատրանքներով ես քեզ արդարացնում, թերանում ես, որովհետև դեմ ես գնում կարևորագույն օրենքներից մեկին և աններելի մեղքն ես գործում, քո ձեռքով քեզ դժոխք ես ուղարկում։ Չի կարող հոգին ուժեղ լինել, երբ արդարացումների մեջ է փրկություն փնտրում։ Եթե երկարակեցությունը տառապանք է, ապա ավելի ուժե՞ղ չէ այն հոգին, որ դիմանում է այդ տանջալի փորձությանը։

Բա՛վ է, ինքնասպանությունը ճանապարհ չէ դեպի Աստված․ այդպես է չարը փակում ձեր աչքերը, ստով լցնում ձեր ուղեղը։ Միթե՞ մենք ենք որոշում մեր ծնունդը, որ ի զորու լինենք որոշելու և մեր մահը։ Ի՞նչ է նշանակում՝ ձեր երկինքներում այդպես է, երբ ինքնասպանությունդ կեղծ պատրանքով ես արդարացնում, արդարացնում ես Աստծուն մոտ լինելու ցանկությամբ․․․ Ախր, Աստված այնքա՜ն մաքուր է, իրական սեր է, իսկ նրան մոտ լինելու համար պետք է երկրի վրա ճիշտ ապրես ու մաքուր մնաս։ Երկրի վրա պետք է երկնայինին արժանանաս։ Միթե՞ Հիսուսը չկարողացավ համադրել կյանքն ու սերը․․․ Ինքդ քեզ ես հակասում։ Ու քո հակասությունը տողերիդ տակ ծածուկ թաքցրել ես․ մարդիկ պետք է երկար ու ուշադիր փնտրեն, եթե ցանկանում են տեսնել դա։ Հիսուսը աշխարհ էր եկել հստակ նպատակով։ Նա ի կատար ածեց այն, ինչի համար, որ եկել էր։ Վախ ունեցի՛ր Նրա հետ խոսելուց, մի՛ համարձակվիր Նրա մասին արտահայտվելուց «չկարողանալ» բառն օգտագործել, քանզի Նա ամենակարող էր։ Քո մեղքը Աստծո օրենքների վրա ես բարդում, բայց դու ես դրանք սխալ հասկանում, որովհետև գործողություններդ էլ հակասում են Օրենքին։ Պարզապես ճիշտ ապրի՛ր։

Իսկապե՞ս կարծում ես, թե մարդիկ երջանիկ են, երջանիկ են առանց ճշմարտությունների, օրենքների, իմաստությունների․․․ Բայց հետ նայիր․ ճշմարտության անիմացության դեպքում իրենք իրենց «ճշմարտությունն» էին ստեղծում, օրենքի բացակայության դեպքում էլ իրենց օրենքներն էին գրում։ Կեղծիքի հետևից գնալուց փրկվեցին իրական ճշմարտությունը ստանալուց հետո։ Չնայած․․․ ո՛չ, չփրկվեցին, որովհետև ընտրության սրբազան իրավունքն ունեն, բայց սխալ են ընտրություններ կատարում ու ընտրություններ անելուց շատ անխոհեմ ու անզգույշ են վարվում։ Գուցե՞ մարդկանց նոր հոգի ու խելք է պետք, կամ գուցե նոր մարդկություն է պետք․․․

Դու կարող էիր չզոհվել այդտեղ, որովհետև չկար քո մահվան պահանջմունքը։ Մի՛ համեմատվիր Բարձյալի հետ, ախր այնքա՜ն տարբեր է ամեն բան։ Ինչպե՞ս ես համարձակվում բողոքել, երբ Հոբն այդքան բարդություններ տարավ, ինչպե՞ս ես համարձակվում հարցնել, թե որն է քո մեղքը, երբ Հոբն անգամ տրտունջ չհանեց Աստծո դեմ, երբ ամեն բան կորցրեց ու զավակներից բոլորին կորցրեց։

Եթե սիրում ես այս քաղաքը, ապա ինչու՞ ես այն անտեր թողնում, իսկ Աստծո առաջ պահանջմունքներ դնում։ Ու՞ր ես գնում։ Արքայություն ես ուզու՞մ մտնել։ Է՜հ, միամիտ ես պարզապես։

Վերջին դրվագը, երբ ողորմություն խնդրող կինը մտնում է ինքնասպանի տուն ու գողանում հեռատեսիլը, ցույց է տալիս ճղճիմ մարդկության տեսակը, մեր իրական դեմքը։ Իրականում ոչ թե քաղաքը, այլ մարդկությունն էր դատապարտված, որովհետև մենք այնպիսին չենք, ինչպիսին պետք է լինենք։ Մենք կորցրել ենք մեր սկզբանական կերպարը․․

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: