Design a site like this with WordPress.com
Get started

Դանթե Ալիգիերի

Բանաստեղծ և հասարակական գործիչ Ալիգիերի Դանտեն գրական իտալերենի հիմնադիրն է: Նրա «Աստվածային կատակերգություն» պոեմով ավարտվում է միջնադարյան մշակույթը և սկսվում նոր ժամանակի գեղարվեստական մտածողությունը: Եվրոպայում Դանտեն առաջինն է ստեղծագործության նյութ դարձրել մարդուն՝ պատկերելով նրա արտաքինն ու մարմնական տառապանքները:

Դանթե Ալիգիերին ծնվել է Ֆլորենցիայի Հանրապետության (ներկայիս Իտալիա) Ֆլորենցիա քաղաքում։ Նրա ծննդյան ճշգրիտ ամսաթիվը անհայտ է, թեև ենթադրվում է, որ նա ծնվել է մոտ 1265 թվականին:

Դա կարելի է եզրակացնել «Աստվածային կատակերգության» մեջ ինքնակենսագրական պատումներից։ Դրա առաջին պատումը՝ «Դժոխքը» սկսվում է «Nel mezzo del cammin di nostra vita» («Մեր կյանքի կեսճանապարհին»), որից կարելի է ենթադրել, որ նա եղել է 35 տարեկան, քանի որ ըստ Աստվածաշնչի՝ մարդու միջին տարիքը 70-ն է, և քանի որ նրա երևակայական ճանապարհորդությունը տեղի է ունեցել 1300 թվականին, նա հավանաբար ծնվել է մոտ 1265 թվականին։ Աստվածային կատակերգության Քավարան մասի որոշ տողեր հնարավորություն են ընձեռում կռահելու, որ նա ծնվել է Երկվորյակներ նշանի տակ։

Ծնվել է գվելֆյան ընտանիքում։ Հայրը՝ Ալիգիերո Ալիգիերին իրավաբան էր, աշխատում էր քաղաքի բանկային մի բաժանմունքում։ Դանթեն մանուկ հասակում կորցնում է մորը, իսկ պատանեկության տարիներին՝ հորը։

Ալիգիերի Դանթեն ստեղծագործել է 1280-ական թվականների սկզբից: Պատանեկան տարիների բանաստեղծություններում գովերգել է երիտասարդ մի կնոջ՝ Բեատրիչեին, որի անժամանակ մահը երկար տարիներ սգացել է: Այդ շրջանի սոնետներում և արձակ գործերում Դանթեն մեծ տեղ է հատկացրել երկրային սիրուն և մարդ-անհատի հոգևոր աշխարհին: 

Երիտասարդ տարիներից նա ներգրավվում է քաղաքական դեպքերի հորձանապտույտի մեջ։ Գվելֆյան կուսակցության կողմից 1289-ի հուլիսի 11-ին Կամպալդինոյի ճակատամարտին մասնակցում է որպես հեծյալ զինվոր։ Հետո, երբ գվելֆների և գիբելինների փոխարեն հանդես են գալիս Սևերն ու Սպիտակները, անցնում է վերջինների կողմը։

UNSPECIFIED – JULY 24: Portrait of Dante Alighieri (Florence, 1265-Ravenna, 1321). Painting by Attilio Roncaldier (1801-1884). Ravenna, Museo Dantesco (Photo by DeAgostini/Getty Images)

Ֆրանսիական թագաժառանգ Կարլ Վալուան զորքով շարժվում է Ֆլորենցիա։ Թշնամին ուժեղ էր, սեփական ուժերով դիմադրել հնարավոր չէր։ Աղետը կանխելու համար հարկավոր էր շտապ դեսպանություն ուղարկել Հռոմի պապի մոտ։ Բոլորի հայացքներն ուղղվում են դեպի Դանթեն։ Ջովանի Բոկաչոն՝ Դանթեի առաջին կենսագիրը, պատմում է, որ երբ Դանթեին հարցրին, թե ինքն ինչ կարծիքի է, նա պատասխանեց. «Եթե ես մնամ, ո՞վ կգնա։ Եթե ես գնամ, ո՞վ կմնա»։ Դիվանագիտական առաքելությունից Ֆլորենցիա վերադառնալով, նա հանդիպում է Սևերի հաշվեհարդարին։

Դանթեի գլուխգործոցը « Աստվածային կատակերգություն»-ն է, որը նա գրել սկսել է 1308 թվականին, ավարտել՝ 1321 թվականին։ Վերնագիրը եղել է «Կատակերգություն», Աստվածային մակդիրն ավելացրել են հետո։ Պոեմը բաղկացած է երեք մասից.

Դժոխք
Քավարան
Դրախտ

Սրանք իրենց հերթին բաժանվում են առանձին մասերի. «Դժոխքը» բաղկացած է ինը պարունակից, «Քավարանը» յոթ բոլորակից, «Դրախտը» երկնային ինը ոլորտներից։ Մասերից յուրաքանչյուրը բաղկացած է 33 երգից։ Նախերգանքի հետ միասին բոլորը 100 երգ։ Պոեմը գրված է տերցիններով՝ հանգավոր եռատողերով։

Պոեմի գործողությունները կատարվում են հանդերձյալ աշխարհում, գործող անձինք մարդկանց հոգիներն են։ Գործող անձերի մեծագույն մասը պատմական ծանոթ, իրական մարդիկ են։ Բանաստեղծը պատմում է նրանց հոգիների և երկրային գործերի, կենդանի ժամանակ կատարած արարմունքների մասին։ Պոեմը պատմողական ձև ունի։ Սյուժետային հենքը բանաստեղծի երևակայական ճանապարհորդությունն է անդրշիրիմյան աշխարհ՝ դժոխքում, քավարանում, դրախտում։ Այս առանցքի վրա է հյուսված պոեմի կոմպոզիցիան:

Դանթեն վերջին տարիները անցկացրել է Վերոնայում, ապա Ռավեննայում, որտեղ էլ կնքում է մահկանացուն։

«Շատերն ունեն արդարությունը սրտում, բայց զգույշ են այն երևան բերելու»:

Ա. Դանթե

Աղբյուրներ՝ 1, 2

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: