Բնություն-հասարակություն փոխհարաբերության զարգացումը Հայաստանում․ 10 ՀԱՐՑ ― ՊԱՏԱՍԽԱՆ

Նյութի հղումը

  1. Ի՞նչն է ուժեղացնում բնության վրա հասարակության ազդեցությունը: 
    Մարդկության տեխնիկական առաջընթացն ուժեղացնում է բնության վրա հասարակության ազդեցությունը:
  2. Որո՞նք են բնօգտագործման հիմնական փուլերը։
    Ընդհանուր առմամբ առանձնացվում է բնօգտագործման հետևյալ հիմնական փուլերը` նախնադարյան, ստրկատիրական, միջնադարի ֆեոդալական, կապիտալիստական փոխհարաբերությունների փուլեր:
  3. Ք.ա. երկրորդ հազարամյակում ի՞նչն է դառնում Հայկական լեռնաշխարհի բնակիչների գլխավոր զբաղմունքներից մեկը, ինչպիսի՞ բնակավայրեր են հիմնվում։
    Ք.ա. երկրորդ հազարամյակում արդեն երկրագործությունը (հացահատիկների մշակություն և այգեգործություն) դառնում է Հայկական լեռնաշխարհի բնակիչների գլխավոր զբաղմունքներից մեկը, հիմնվում են գյուղական տիպի առաջին մշտական բնակավայրերը:
  4. Մ․թ․ առաջին դարերում ո՞ր արտադրահարաբերություններն են տիրապետող դառնում։
    Մեր թվարկության առաջին դարերում տիրապետող են դառնում ֆեոդալական արտադրահարաբերությունները:
  5. Ո՞ր դարից սկսած Հայաստանի համար սկսվեց ողբերգական դարաշրջան, և ինչը՞ դարձավ դրա արդյունքը։
    Ֆեոդալական դարաշրջանի վերջին հատվածներում, սկսած 11-րդ դարից Հայաստանի համար սկսվեց ողբերգական դարաշրջան` պետականության կորուստը, օտարերկրյա զավթիչների կողմից բազմիցս կրկնվող ասպատակությունները ոչ միայն արգելակեցին Հայաստանի զարգացումը, այլև հետ շպրտեցին իր նվաճած սոցիալ-տնտեսական դիրքերից:
  6. Ու՞մ ձեռքն անցավ պղնձարդյունաբերությունն առաջին համաշխարհային տարիներին։
    Պղնձարդյունաբերությունն առաջին համաշխարհային տարիներին ամբողջությամբ անցավ ֆրանսիացիների ձեռքը:
  7. Ե՞րբ և որտե՞ղ կառուցվեց «Մանես» գործարանը։
    20-րդ դարի սկզբին Ալավերդիում կառուցվեց հզոր պղնձաձուլարան «Մանես» գործարանը։
  8. Որտե՞ղ էին գտնվում Հայաստանի պղնձաձուլության խոշորագույն կենտրոնները:
    Ալավերդիյում և Կապանում էին գտնվում Հայաստանի պղնձաձուլության խոշորագույն կենտրոնները։
  9. 1912թ․֊ին ի՞նչ ստեղծվեց՝ «Մանես» գործարանին կից։
    «Մանես» գործարանին կից 1912 թ. ստեղծվեց պղնձի էլեկտրոլիզի արտադրություն, որն օգտագործում էր նաև Զանգեզուրի գործարանների սև պղինձը։
  10. 1913 թ.֊ին Հայաստանում քանի՞ մանր էլեկտրակայաններ էին գործում։
    1913 թ. Հայաստանում գործում էին 13 մանր էլեկտրակայաններ` 9-ը ջրային, 4-ը ջերմային (աշխատում էին նավթով):

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: