Հասարակագիտական ստուգատեսին ընդառաջ
Հասարակագիտական ստուգատեսի հանդիպումների հանդիպում-քննարկում «Քաղաքական երկխոսության» ՀԿ-ի համահիմնադիր ու նախագահ Ավնիկ Մելիքյանի հետ։
Ավնիկ Մելիքյանը «Քաղաքական երկխոսության» համահիմնադիրն ու նախագահն է: Ավնիկը հասարակական հարթակներում հանդես է գալիս մեզ փոխանցված անվանդույթների և երիտասարդների կյանքի թեմաներով։ Գենդերային հավասարությունը, ֆեմինիստական շարժումը և կարծրատիպերը ու դրանց ազդեցությունը ևս շեշտադրվում են Ավնիկի կողմից։
Հանդիպումը տեղի ունեցավ մարտի 8-ին ընդառաջ և հանդիպման ժամանակ կանանց թեմայով խոսելիս ներկայացվեց նաև մարտի 8-ի նշանակության, իրական բնույթի և կարևորության մասին։
Խոսեցինք մեր շրջապատում հանդիպած կարծրատիպերի մասին, որոնք անհավասարությանն են մղում։ Մի մեծ ու հետաքրքիր քննարկում ունեցանք, որ կարելի էր անվերջ շարունակել։
Հանդիպման օր՝ 05․03․2021
Ժամ ՝ 11։00-12։00
Հանդիպման վայր՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ
Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ, հասարակագետներ և այլ ցանկացողներ
Թեմա՝
- Ֆեմինիստական շարժումը Հայաստանում
- Մարտի 8-ը և օրվա խորհուրդը
Leave a Reply