Մարտի 4՝ հանդիպում-քննարկում դիվանագետ Արա Պապյանի հետ-համակարգումը՝ Ազնիվ Գալստյանի
Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում դաս-քննարկում դիվանագետ Արա Պապյանի հետ:
Մարտի 4-ին՝ ժամը՝ 11:05 –12:35
Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ
Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի սովորողներ,հասարակագետներ և այլ ցանկացողներ
Թեմա՝
- Մոսկվայի 1921թ ռուս-թուրքական պայմանագրից հարյուր տարի անց
- Մոսկվայի ռուս-թուրքական պայմանագրի փորձաքննությունը՝ ըստ միջազգային իրավունքի
Իմ հարցերը՝
- Ինչպե՞ս ընդունվեցիք Հռոմում գտնվող ՆԱՏՕ-ի պաշտպանության քոլեջը, բա՞րդ էր ընդունելությունը։ Կամ ինչպե՞ս որոշեցիք Իտալիայում սովորել։
- Տարբեր երկրներում եք աշխատել։ Այդ երկրներում ի՞նչ դրական կամ բացասական կողմեր կային։ Կպատմե՞ք փոքր֊ինչ մանրամասն այդ տարիներից։
- Կանադայում աշխատանքն ինչպիսի՞ն էր։ Ի՞նչ բարդություններ կային։
- Ինչու՞ որոշեցիք թողնել դիվանագիտական կարիերան։
- Խորհու՞րդ կտաք դիվանագետի մասնագիտությամբ շարունակել։ Եվ ի՞նչ խորհուրդներ կտաք ապագա դեսպաններին և դիվանագետներին։
- Ի՞նչ եք կարծում, արդյոք հոդված 8֊ում («Պայմանավորվող երկու կողմերը պարտավորվում են իրենց տերիտորիաներում արգելել այնպիսի կազմակերպությունների և խմբերի առաջացումն ու գոյությունը, որոնք ունեն մյուս երկրի, կամ նրա տերիտորիայի մի մասի կառավարության դերն ստանձնելու հավակնություն, ինչպես նաև պարտավորվում է իրեն տերիտորիայում արգելել այնպիսի խմբերի գոյությունը, որոնց նպատակն է պայքարը մյուս երկրի դեմ։ Ռուսաստանն ու Թուրքիան փոխադարձության պայմանով ստանձնում են նույնպիսի պարտավորություն նաև Կովկասի Սովետական Հանրապետությունների վերաբերմամբ։
Համարվում է որոշված, որ սույն հողվածում հիշատակված թուրքական տերիտորիայի տակ հասկացվում է այն տերիտորիան, որը գտնվում է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության զինվորական և քաղաքացիական անմիջական կառավարման ներքո։») նկատի ունեին հայերին։ - Ի՞նչ լուծումներ եք տեսնում Հայկական հարցի համար։
- Մարդիկ շատ են սկսել խոսել, թե ՀՀ֊ին լավ դիվանագետներ են պետք։ Իսկապե՞ս մեր դիվանագետներն այդքան ցածր մակարդակի վրա են, թե՞ մարդկանց անտեղյակությունն է ստիպում իրենց այսպես խոսել։
Leave a Reply