Design a site like this with WordPress.com
Get started

Անուշ, պոեմ ― ՀԵՐՈՍՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

Վստահ եմ, որ մեզնից յուրաքանչյուրը մշտապես սիրել և ընթերցել է Հովհ․ Թումանյանի ստեղծագործությունները, որոնք մեր ժողովրդի անբաժան մասն են կազմում։ Լինելով ժամանակի մեծ բանաստեղծ՝ Թումանյանը չէր վախենում բարձրաձայնել ավանդույթների հետամնացության և սխալական լինելու մասին, իր կարծիքն ազատակամ ներկայացնում էր իր ստեղծագործություններում, որոնք ընդունված և սիրված էին ժողովրդի կողմից։ Լինելով մեկը՝ կարողացավ փոխել բոլորի կարծրատիպերը։

Կարծրատիպեր կոտրող ստեղծագործությունների շարքին է պատկանում մեզ քաջ ծանոթ «Անուշ» պոեմը, որի հերոսներին էլ պատրաստվում եմ վերլուծել այս պատումում։

Անուշ

Անուշը գեղեցին արտաքինով աղջնակ էր՝ սևամազ, կարմրաթուշ։ Բնավորությամբ մի քիչ անհամբեր էր, բայց հետաքրքրասեր ու միամիտ։ Ինձ մոտ Անուշը ասոցացվում է թախիծի հետ, նրա կերպարն ինքնին տխուր է, դարդոտված, տրտմալի մտքերով լի․․․ Ցավոք՝ Անուշը նաև շատ վախկոտ աղջնակ էր, ում կառավարում էին կամ փորձում էին կառավարել նրա ընտանիքի անդամները։ Անուշին բարդ է ուժեղ կամ ուժեղ կամքի տեր մարդ անվանել, բայց նվիրվող էր, քանզի մինչև կյանքի վերջ նվիրված մնաց իր սիրուն։

Սարո

Սարոյի կերպարին հենց սկզբում ենք հանդիպում, երբ սրտացավ երգում է Անուշի համար։ Համառ, նվիրված տղա էր Սարոն։ Սակայն հեշտությամբ էր սիրո զգացմունքին տրվում, երբ կողքին Անուշն էր գտնվում։ Օրինակ կարող ենք բերել այն հատվածը, երբ Սարոն Մոսիի հետ կռվում հաղթեց։ Բայց նա պատրաստ էր ամենինչի գնալ հանուն Անուշի, ինչը բավական գովելի արարք էր։ Նրա համար մեկ էին ավանդույթները, սովորություններն ու բարքերը, եթե դրանք խանգարում էին իր և Անուշի սիրուն։

Անուշի մայրը

Անուշի մայրը տիպիկ օրինակն է այդ ժամանակաշրջանում ապրող հայերի մտածելակերպի, վարքի ու բարքի։ Նրա ամեն խոսքում հստակ երևում էին կարծրատիպերի խորը նստվածքն ու մտածելակերպը։ Կարծում եմ, որ այս կնոջը, ինչպես այդ հասարակության մնացած անդամներին, շատ ավելի էր հուզում շրջապատի կարծիքը, քան սեփական դստեր երջանկությունը։ Նա ամեն կերպ ցանկանում էր պահել Անուշի պատիվը՝ հոգալով խայտառակ չլինելու մասին։

Մոսի

Մոսին համառ ու իր ասածի տեր տղամարդ էր, ով հեշտությամբ հանձնվում էր սեփական բարկությանը։ Նա, լինելով արժանապատիվ անձնավորություն, դարձել էր սովորույթների ու բարքերի զոհը։ Մոսիին չէր հուզում ցանկացածը կամ ինչ֊որ բան, ինչը գցում էր նրա պատիվը։ Չկարողանալով ազատվել սովորությունների կապանքներից՝ պատրաստ էր սպանել հարազատ քրոջը։ Անմտություն է թվում, բայց հնարավոր է նման քայլերը նախկինում «ճիշտ» էին համարվում, ինչպես սպանելն էր Սարոյին։

Երբ կարդում ենք պոեմը, հստակ տեսնում ենք ստեղծագործության հերոսների արարքները, մտածելակերպը, որոնք սխալ ենք համարում, բայց ամենինչ այսքան պարզ չէր առաջ։ Շատ հնարավոր է, որ մենք էլ նման հետամնաց սովորությունների զոհը դառնայինք, եթե չլիներ Թումանյանը, ով համարձակություն գտավ փոխելու ու մատնանշելու ժողովրդի սխալները։

Կարդալ պոեմը՝ այստեղ

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: