Ես Անահիտ Աբգարյանն եմ, ծնվել և ապրում եմ Երևան քաղաքում։ 5 տարեկանից հաճախել եմ դպրոց, այնուհետև 2011թ֊ին տեղափոխվել Մալաթիա֊Սեբաստիա շրջանում գտնվող հ․181 հիմն․ դպրոցը։ Ավարտելուց հետո, 2019թ֊ին, ընդունվել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ և այժմ սովորում եմ զբոսաշրջության բաժնի 2֊րդ կուրսում։
Ազատ ժամանակ սիրում եմ գրքեր կարդալ, երգել, պարել, նկարել, ստեղծագործություններ գրել և այլն։ Պատմական քարերի հավաքածու հավաքելու նախասիրություն ունեմ։
Ռուսերեն սկսել եմ սովորել 4 տարեկանից, իսկ դպրոցում խորացրել եմ գիտելիքներս։ Հետագայում սկսել եմ սովորել անգլերեն։ 2017թ֊ից սկսեցի հաճախել կորեերենի, իսկ քոլեջում սկսեցի սովորել նաև իտալերեն։
Իմ կոնտակտային տվյալներն են՝ ․․․
Leave a Reply