Design a site like this with WordPress.com
Get started

Թափառումներ Երևանով ընկեր Էլյայի հետ #1

2021֊ին նպատակ ենք դրել Երևանը 5 մատի պես ճանաչել, իսկ առաջին քայլերը դրեցինք հենց այսօր՝ փետրվարի 3֊ին։

47 համարի երթուղայինով ուղևորվեցինք դեպի Մաշտոցի պողոտա, որտեղ էլ գտնվում է Կապույտ մզկիթը։ Հենց այստեղից էլ սկսվեց մեր թափառումը։

Առաջին անգամ էինք մզկիթում, այնպես որ բավականին հետաքրքրված ու ոգևորված էինք։ Շրջում էինք մզկիթի տարածքով ու ուշադիր զննում զարդերը, շենքերը, դռները․․․

Վերջապես մտանք մզկիթ։ Ի դեպ՝ 2 մուտք ունի․ առաջին մուտքով մտնում են տղամարդիկ և հիջաբով կանայք, մյուս դռնով՝ կանայք, ովքեր առանց հիջաբի են։ Մտնելուց պարտադիր է կոշիկները հանել, ապա նոր առաջ գնալ։ Դե՜, Անին ու Մարիամը, ինչպես միշտ պահը չկորցնելով, բաց չթողեցինք առիթը ghost challenge֊ն իրականացնելու։

Պարզեցինք, որ մզկիթի տարածքում անվճար ցուցադրություն կա, նաև՝ պարսկերենի դասընթացներ են անցկացնում։

Արդեն չեմ հիշում հերթականությունը մեր այցելած փողոցների ու վայրերի, բայց համառոտ կփորձեմ ներկայացնել դրանք։ Մաշտոցի պողոտայից բացի եղանք նաև Արամի, Պուշկինի, Բուզանդի, Նալբանդյանի, Հանրապետության փողոցներում, Տիգրան Մեծի պողոտայում, Մաշտոցի պուրակում և Ֆիրդուսի թաղամասում։

Մզկիթից դուրս գալով՝ ուղևորվեցինք դեպի Ժամանակակից արվեստի թանգարան՝ հուսալով, որ թանգարանի դիմաց ցուցադրություն կտեսնենք։ Ցավոք՝ ցուցադրություն չկար, բայց կային նկարազարդ պատեր։

Չհուսահատվելով շարունակեցինք մեր ճանապարհը։ Մի «միստիկ» վայր գնացինք՝ ծննդատան հին շենք, որի դռնից, ավելի կոնկրետ՝ դռան պատուհանից, բավականին հետաքրքիր տեսարան էր բացվում։

Քայլում էինք և խոսում Երևանի մասին, նյարդայնանում նրա աղտոտ և ոչ կոլորիտային լինելու պատճառով, թեպետ շատ ենք սիրում մեր քաղաքը։

Հանդիպեցինք նաև խաչքարագործների, որոնց մի քանի հարցեր տվեցինք։ Ի դեպ՝ անչափ բարի ու անկեղծ մարդիկ էին։ Խաչքար էին պատրաստում, բայց մեզ ուրախությամբ ընդունեցին։ Ափսոս չկարողացա նկարել աշխատատեղն ու ընթացքը, բայց իսկապես հետաքրքիր էր։

Ուղևորվեցինք դեպի Արամի տուն, իսկ վերջինս տեսնելուց հետո թախիծը պատեց ինձ։ Ներսը կիսաքանդ էր ու աղբանոց։ Պետք է նման մարդու տունը թանգարան դարձնել, լավ պահել, բայց փոխարենը խմիչքի շշերն են ներս գցում։ Սարսափելի պատկեր էր․․․

Շարունակեցինք քայլել։ Գնացինք Վերնիսաժ, Մաշտոցի պուրակ, տեսանք Արգիշտիի թողած արձանագրությունն ու հասանք Ֆիրդուսի թաղամաս։ Իրականում Երևանն ունի բոլոր հնարավորությունները գեղեցիկ քաղաք կոչվելու, բայց մարդիկ իրենց գործունեությամբ են աղավաղում քաղաքի պատկերը։

Վերջում արդեն գնացինք Միրզոյան գրադարան և դրեցինք մեր վերջնակետը։ Չմոռացանք նաև նկարվել։

Միրզոյան գրադարան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: