Հունվարյան հաշվետվություն

Հունվարյան ստուգատեսները սկսեցին, ինչի պատճառով շատ խառը ամիս ստացվեց։ Դիջիթեքներ, ստուգատեսներ, ճամփորդություններ, քննություններ, հանդիպումներ․․․

Պատմության դասի հետ կապված՝ կարդացինք ու միասին քննարկեցինք Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության նախագահի և Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը, որը բավականին ծանր թեմա է բոլորիս համար։ Սոցոլոգիայի դասերի շրջանակներում հարցաթերթիկներ կազմեցինք ու հարցումներ անցկացրեցինք կրթահամալիրի սովորողների միջև՝ ««Իրավունքի գիտակցում» հարցման արդյունքներ», «Երաժշտական հարցման արդյունքներ»։ Անգլերենի դասընթացները լի էին ուսումնալից նյութերից, բայց կառանձնացնեմ «6 Steps for Writing a Speech» նյութը, որի քննարկմանը ներկա էր պարոն Յուրան։ Պատվելի Թամարի հետ սկսել ենք ուսումնասիրել Պարույր Սևակին, ինչի շրջանակներում կազմել եմ «Պարույր Սևակի բանաստեղծությունների իմ ընտրանին»։

Հանդիպումներով լի ամիս էր, ու բոլորն էլ՝ հետաքրքիր։ Ֆիզիկապես չէինք հասցնում բոլորին ներկա գտնվել, բայց բարեբախտաբար մասնակցեցի ազգայնագետի, բանկի աշխատակիցների, Վիգեն Ավետիսի, մարդու իրավունքի պաշտպանության գրասենյակի աշխատակիցների, կովկասագետի, մարդաբանի հետ հանդիպումներին։ Մասնակցեցի նաև անիմացիաներ ստեղծելու, անիմեյի քննարկման դիջիթեքներին։

Իտալերենի դասերին գնում էինք ավագ դպրոց, քանզի հունվարյան ճամբարն էր։ Ճամբարային օրերի մասին կարող եք կարդալ այստեղ։ Այդ օրերի ընթացքում նաև հարցաշար կազմեցի երեխաների համար։

Իրագործեցինք նաև ճամփորդություններ դեպի գինեգործարաններ, որոնցից ես մասնակցել եմ 2֊ին՝ դեպի Ոսկեվազի և Armenian Wine գինու գործարաններ ուղևորություններին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: