Design a site like this with WordPress.com
Get started

Պարույր Սևակ ― Կենսագրություն

Ծնվել է 1924 թվականի Հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրը իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկի փոքր տարիքում մահի արդյունքում նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ նա սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ Պարույրը սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմությունը տեսնելով` ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։

Պարույր Սևակ

Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։

Պարույր Սևակ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները` Պարույր Սևակ ստորագրությամբ։ 1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և դասախոսում է կյանքի հետագա չորս տարիների ընթացքում: 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից հանդիսանում է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղարը։

Սևակը զոհվել է 1971 թվականի հունիսի 17-ին` ավտովթարից։ Թաղված է հայրենի գյուղում։

ԿՅԱՆՔԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Սևակ (Ղազարյան) Պարույր Ռաֆայելի (1924-1971), հայ մեծ բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր: Ծնվել է 1924թ. հունվարի 24-ին (որոշ տվյալներով 26-ին) Չանախչի, այժմ` ՀՀ Արարատի մարզի Զագակատուն Գյուղում: 

1945-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:

1945-1946թթ աշխատել է «Ավանգարդ»-ում:

1945-1949թթ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում:

1949-1951թթ «Գրական թերթի» խմբագրությունում` որպես պոեզիայի բաժնի վարիչ:

1951-1956թթ սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտում:

1955-1959թթ դասախոսել է նույն ինստիտուտում: 1963թ-ից ավագ գիտաշխատող էր ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:

1966-1971թթ եղել է Հայաստանի գրողների միության վարչության քարտուղար, ԽՍՀՄ VII գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ:

1967թ-ին «Սայաթ-Նովա» թեմայով թեզ է պաշտպանել և ստացել է (1970թ.) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:

Պարույր Սևակի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Նրա սցենարներով նկարահանվել են «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.), «Սայաթ-Նովա» (1965թ.) փաստագրական կինոնկարները:

1971թ. հունիսի 17-ին զոհվել է ավտովթարից և թաղված է հայրենի գյուղում:

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: