Հանդիպում Վիգեն Ավետիսի հետ

2021թ֊ի հունվարի 20֊ին կայացավ մեր հանդիպումը Վիգեն Ավետիսի հետ, որին իրավ շատ էի սպասել։ Մեզ միշտ հետաքրքրել է այդ մարդն՝ իր կերպարով, արվեստագետի տեսքով ու գեղեցիկ խոսքով։

Չծրագրավորված հանդիպեցինք նաև Աշոտ Բլեյանի հետ, ով մեզ բարեհամբյուր ողջունեց։ Փոքր֊ինչ հասցրեցինք զրուցել, խոսել, փոքրիկ քննարկումներ անել։

Վիգեն Ավետիսը 24/5 տարի ապրել է Իտալիայում, ինչն էլ պատճառն էր մեր այդ օրվա հանդիպման։ Նրա հագուստի ոճն էլ բավական հետաքրքիր է․ անգամ հագուստի մեջ է արվեստը երևում։

Իմանալով, որ ներկա են իտալախոսները՝ սկսեց մեզ հետ իտալերեն խոսել։ Այնուհետև սկսեցինք հարցեր տալ արվեստի հետ կապված։ Չեմ կարող բառերով նկարագրել, թե որքան հետաքրքված ու խորացած էի լսում, քանզի իսկապես հետաքրքիր էր։

Միքելանջելոյի մասին նոր պատմություններ իմացա, ինչպես նաև՝ սկսեցի փոքր֊ինչ հասկանալ իտալացիների բնավորությունը։ Պարզվում է, որ նրանք բավականաչափ ժլատ են, թեպետ ուշադիր են, միշտ բարձրաձայնում են․ երբ ինչ֊որ բան գեղեցիկ է նրանց թվում։ Հյուսիսում բնակվող իտալացիները շատ ավելի սառն են, քան հարավի բնակիչներրը։

Հետաքրքիր էր հենց Վիգեն Ավետիսի կյանքի իրադարձությունները, աշխարհայացքները, որոնք էլ ավելի լավ կցանկանայի իմանալ։

«Արվեստում դու կա՛մ ամենալավն ես, կա՛մ ամենավատը, չկա միջինը»

Ֆլորենցիան էր որոշել գալ ու տեսնել՝ տարիներ առաջ։ Այնպես ստացվեց, որ նրան հաջողվեց ակադեմիա ընդունվել, թեպետ իտալերեն անգամ չգիտեր։ Ու հաջողությունները, ցանկանությունները, երջանիկ օրերը սկսեցին իրար ետևից կատարվել։ Անգամ այն տանը սկսեց ապրել, որտեղ ժամանակին Հռոմի պապն էր ապրում։ Իսկ քանդակագործելը շարունակում էր։ Հենց Իտալիայում քանդակեց իր ամենից սիրելի քանդակը՝ «Թագուհին»։ Բանն այսպես եղավ․

Արդեն սկսել էր քանդակը, երբ փողոցում քայլում էր ու մի իսպանուհու տեսավ։ Իսկույն նկատեց, որ դիմագծերը նման են այն քանդակին, որն այդ պահին կերտում էր, այնպես որ մոտեցավ և խնդրեց աղջկան բնորդուհի դառնալ։ Իսպանուհին սիրով համաձայնվեց․․․ Արդյունքում ստեղծվեց այն քանդակը, որին բոլորն առաջին իսկ հայացքից սիրահարվում են։

Ափսո՜ս, որ ոգևորված զգացմունքներս չեմ կարող էկրանից այն կողմ փոխանցել, բայց հանդիպման ընթացքում հեռանալ չէի ցանկանում։ Վերհիշեցի մանկությունս, երբ ցանկանում էի արվեստով շարունակել ապագաս, երբ մտածում էի քանդակագործ դառնալու մասին, բայց ներսումս շատ կասկածանքներ էին մտել՝ ընտանիքիս անդամների խոսքերից։

Համենայն դեպս՝ հույս ունեմ, որ Վիգեն Ավետիսի հետ հանդիպումներն ապագայում շատ կլինեն, ինչին անհամբեր սպասում եմ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: