Բազմալեզու սեբաստացիներ։ Ճամբարային օրեր

Հունվար ամիսը դեռ նոր է սկսվել, նրա հետ էլ՝ ճամբարային օրերը։ Իտալերեն դասի ժամերին մենք ավագ դպրոց ենք իջնում, որտեղ հավաքվում են բազմալեզու սեբաստացիները։ Մենք, իհարկե, իտալերենի երեխաներով, միացել ենք իսպաներենի և ֆրանսերենի խմբերին։ 2 օր է, ինչ այնտեղ եմ եղել, այնպես որ շատ բան պատմել պարզապես անկարող եմ։

ԱՌԱՋԻՆ ՕՐ ― Առաջին օրը շա՜տ խառն էր․ ոչ մեկ կոնկրետ չգիտեր, թե որ լսարանում պետք է լինենք, թեպետ այդ հարցն էլ լուծեցինք։ Այնուհետև եկավ ընկեր Ջուլին և մեզ ջոկատների բաժանեց։ Մեր ջոկատը, ի տարբերություն մյուսների, եռալեզու է, ինչը բավական հետաքրքրացնում է ընթացքը։

Ամեն մի ջոկատ իր լսարան գնաց, ու մնացինք մենք։ Ընթացավ ծանոթություն, կազմեցինք ծրագրեր և որոշեցինք խաղ խաղալ։ 2 խմբերի էինք բաժանվել, ամեն մի խումբ մի խաղ էր խաղում։ Ավա՜ղ՝ չեմ հիշում մեր խաղի անունը, բայց այն շատ զվարճալին էր։

ԵՐԿՐՈՐԴ ՕՐ ― Եկող մեդիաուրբաթի մասնակիցների մեջ կային մեր խմբի անդամներից, այնպես որ այդ օրը քիչ մարդ էր դասաժամին ներկա։ Բայց ներկաներով ժամանակն անիմաստ չկորցրեցինք և քննարկեցինք եկող անելիքների մասին։ Որոշեցինք հանդիպում կազմակերպել Վիգեն Ավետիսի հետ, հարցեր կազմեցինք, քննարկեցինք տարբեր, բայց արդիական թեմաներ ու այդքանով ավարտեցինք։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: