Ճամփորդություն դեպի Ոսկեվազի գինեգործարան

Օրս սկսվեց, ինչպես մյուս բոլոր օրերս են, ուշանալով նշված ժամից։ Բարեբախտաբար այս անգամ մի փոքր ավելի արագ էի պատրաստվում, այնպես որ ընդամենը 2 րոպե ուշացա։ Այնուհետև պարզվեց, որ ամենևին էլ չեմ ուշացել, և դեռ պետք է սպասենք ուսանողներին, ովքեր այդ պահին եկեղեցում էին գտնվում։

Ինչևէ՝ վերջապես ճանապարհ ընկանք։ Ինձ երաժշտությանն էի տվել և իրականությունից հեռացել էի։ Համենայն դեպս բավակականին արագ գինեգործարան հասանք։ Մեզ դիմավորեց Դիանան, ով ներկայացնելու էր մեզ ամբողջ տարածքը։

Նախապես նշեմ, որ բավականին հետաքրքիր ծրագրեր ունեն ապագայի համար, որոնց մասին, իհարկե, չեմ խոսի։

Տեղանքը իսկույն գրավեց ուշադրությունս․ ինձ պատմության մեջ էի զգում, ֆիլմում ու գրքում էի զգում։

Սկզբում մառան մտանք, որի մրգային բույրը պատեց շունչս։ Պահել էին հին տեսքը, ինչը բավական գովելի քայլ է։ Տակառներով էր լի՝ թե՛ հին, թե՛ նոր։ Կային և՛ սովետական ժամանակներից մնացած տարաներ, և՛ ֆրանսիական, և՛ արցախյան, և՛ տավուշյան տակառներ, կային նաև այնպիսինները, որոնք ընկեր Արտակն էր պատրաստել։ Ըստ ընկեր Արտակի խոսքերի՝ մառանում նույնպես հրեշտակներ կան, ովքեր պահում են գինին, երբ մարդիկ այստեղ չեն։ Մառանում էր գտնվում նաև առասպելական կերպարներով պատված ձեռակերտ պատը, որն անչափ հավանել եմ։ Ի դեպ՝ հեղինակն ու կերտողը Գագիկ Հովհաննիսյանն է, իսկ պատկերների համար ոչ մի այլ ձև տվող առարկա չի օգտագործել։

Անցանք գինու հնեցման ժամանակակից մառանը, իսկ այնուհետև՝ թանգարանային հատվածը, վերջինս էլ դարձավ իմ ամենից սիրելի հատվածը գինեգործարանում։ Այն թունելի էր նման՝ մութ ու խավարոտ թունելի, որ մինչ մտնելը դժոխքն էր հիշեցնում։ Անկյուններում հնաոճ, միջնադարյան կյանք հիշեցնող, բայց շքեղ դռներ էին։ Ամեն մի սենյակը պատմական ինչ֊որ ակնարկ էր իր մեջ պարունակում։ Հիացած այդ վայրով՝ բարձրացանք վերին հարկ, որտեղ տակառներն էին դրված։

Հաջորդ անցը արդեն դուրս գալն էր, ինչը ամենևին չէի ուզում։ Թողնեին, մի ամբողջ հավերժություն այդտեղ կմնայի։ Ինձ գրքի հերոսուհի էի զգում, պատմվածքի դերակատար, ամրոցի բնակչուհի․․․

Այնտեղ մեքենա կար դրված, եթե չեմ սխալվում, 120 տարի առաջ մի մարդ վարելով այն Ֆրանսիայից Հայաստան էր բերել և նվիրել գինեգործարանին։

Իսկապես շատ հետաքրքիր, տեղեկալից, սիրով լի ժամանակ անցկացրեցինք՝ չմոռանալով գինու համտեսի մասին։

Շնորհակալ եմ այս օրվա համար։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: