Մայրենիի ֆլեշմոբ

1․Թվարկվածներից որո՞նք հացատեսակ չեն․լավաշ, շոթ, բոքոն, նքողնակ, բաղարջ, նկանակ, կուտանա, ճաթ, սաջի, ճոթ, դոնիկ, թերթերուկ։

նքողնակ, կուտանա, սաջի, ճոթ

2․ Ի՞նչ է նշանակում «Աշորայի գավազան» թևավոր արտահայտությունը։

Գրտնակ

3․Գեղջկական կենցաղային, աշխատանքային գործիքներից որո՞նք չեն մասնակցում հացի արարման գործընթացին․ արոր, գրտնակ, մաքոք, երկանք, դափ, ճախարակ, աղորիք, սանդ, ծհան, թոնիր, սանդերք։

մաքոք, դափ, ճախարակ, սանդ, սանդերք

4․Միջնադարյան Հայաստանում հաց թխելիս իբրև թթխմոր օգտագործում էին մրգի հատիկներ, որոնք մի օր ջրում պահելուց հետո հանում, ճմլում էին ու խառնում խմորին։ Նրանով պատրաստված հացը փափուկ ու ճերմակ էր ստացվում։ Ո՞ր մրգի մասին է խոսքը։

նուռ

5․Ո՞ր բուսատեսակներից հաց չեն պատրաստել Հայոց աշխարհում․ ցորեն, հնդկաձավար, կորեկ, գարի, բրինձ, եգիպտացորեն, հաճար։

հնդկաձավար, բրինձ, հաճար

6. Հայերիս մեջ ․հացի վերաբերյալ շատ հին հավատալիքներ կան։ Եթե ճիշտ միացնես տրված նախադասությունները, կստանաս դրանցից մի քանիսը. ա. հացը գետնին չի կարելի գցել, բ. հացը չէր կարելի գլխին դնել, գ. Աստծուն հաճելի չէ, որ հացը դանակով կտրվի, դ. թանկություն կընկնի, ե. մեղք է համարվում, զ. անբերրիություն կառաջանա։

ա. հացը գետնին չի կարելի գցել ֊ ե. մեղք է համարվում
բ. հացը չէր կարելի գլխին դնել ֊ դ. թանկություն կընկնի
գ. Աստծուն հաճելի չէ, որ հացը դանակով կտրվի ֊ զ. անբերրիություն կառաջանա։

7․ Գրի՛ր հացի մասին մեկական հայկական ժողովրդական առած-ասացվածք, օրհնանք, անեծք, երդում։

Բանն ո՞վ անի, —ես ու դու.— հացն ո՞վ ուտի,– ես ու դու։ ― առած-ասացվածք
«Կերածդ հացը հալալ լինի» ― օրհնանք
«Տվածս հացը աչքերդ բռնի» ― անեծք
«Էս հացը ինձ կուրացնի» ― երդում

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: