Ձեռներեցություն ― ՀԱՐՑԱՇԱՐ

1. Որն է բիզնես գաղափարը: Ներկայացրեք ձեր բիզնես գաղափարը: Փորձեք ապացուցել, որ այն արդիական է և եկամուտ կբերի Հայաստանում ներկա դրությամբ:

Բիզնեց գաղափար ասելով կարող ենք հասկանալ բիզնեսի թեման։

Իմ բիզնես գաղափարը կարող եք տեսնել այստեղ։

2. Կատարեկ SWOT վերլուծություն․

· Նախագծային կրթություն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, արդյոք այն էֆֆեկտիվ է

3. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար անձը պետք է պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվի որպես անհատ ձեռնարկատեր։

4. Նկարագրեք որն է ԱՁ-ն, ինչով է այն տարբերվում իրավամանական անձից

• Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը՝ որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

• Անհատ ձեռներեց, ֆիզիկական անձ, որն իր անունից որպես զբաղմունք կանոնավոր կերպով իրականացնում է տնտեսական գործունեություն, մատուցում է ծառայություններ և կատարում աշխատանքներ։ Նա պետական լիազորված մարմիններից ստանում է համապատասխան ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք և իր ձեռնարկատիրական գործունեությունն իրականացնում է դրա հիման վրա, որը միաժամանակ հանդիսանում է նրա գրանցման փաստաթուղթը։

5. Թվարկեք մի քանի իրավաբանական անձի տեսակներ, ինչով են դրանք տարբերվում

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

6. Ինչ փաստաթղթեր պիտի նախապատրաստել Պետական գրանցման ռեգիստր գնալու համար

Դիմողն իրավաբանական անձի պետական գրանցման համար գործակալություն է ներկայացնում`

  • դիմում.
  • իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից.
  • մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում՝ հիմնադրի միանձնյա գրավոր որոշումը.
  • իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի կողմից.
  • տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն.
  • ֆիրմային անվանման գրանցման հայտ (Ֆիրմային անվանման գրանցման հնարավորությունը կամ գրանցման մերժումը որոշվում է անմիջապես):

Նշում: Եթե իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկյա ֆիզիկական անձ է, ապա վերը նշված փաստաթղթերից բացի ներկայացվում է նաև տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ: Առևտրային կազմակերպությունների գրանցելու համար պետական տուրք չի գանձվում:

7. Ինչ փաստաթուղթ է հիմնադիր պայմանագիրը

1. Ընկերության հիմնադիր փաստաթուղթ է հանդիսանում նրա հիմնադիրների (մասնակիցների) կողմից հաստատված կանոնադրությունը:

2․ Կանոնադրությունը հաստատելու մասին որոշումը հիմնադիրները (մասնակիցները) պետք է ընդունեն միաձայն: Ընկերության կանոնադրությունը պետք է պարունակի`

ա) ընկերության անվանումը.

բ) ընկերության գտնվելու վայրը.

գ) ընկերության կանոնադրական կապիտալի չափը, մասնակիցների բաժնեմասերի չափերը.

դ) տեղեկություններ ընկերության մասնակիցների մասին, որոնք ներառում են՝ ֆիզիկական անձանց համար՝ քաղաքացիությունը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրը կամ հաշվառման հասցեն, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), իրավաբանական անձանց համար՝ պետությունը, որտեղ հիմնադրվել է, լրիվ անվանումը (ֆիրմայի անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրը, համայնքի համար՝ համայնքի լրիվ անվանումը, պետության համար` պետության լրիվ անվանումը, լիազորված մարմնի լրիվ անվանումը:

8. Որն է իրավաբանական անձի կանոնադրությունը

9. Որն է կանոնադրական կապիտալը, ինչից է այն բաղկացած

  1. Կանոնադրական կապիտալը կազմվում է բաժնետերերի ձեռք բերած բաժնետոմսերի անվանական արժեքից:
  2. Կանոնադրական կապիտալը որոշում է նրա պարտատերերի շահերը երաշխավորող Ընկերության գույքի նվազագույն չափը:

10. Այլ անձի ֆիրմային անվանումն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է ֆիրմային անվանման իրավատիրոջ պահանջով դադարեցնել դրա օգտագործումը եւ հատուցել պատճառված վնասները:

11. Իրավաբանական անձն ունի իր անվանումը, որը ցուցում է պարունակում նրա կազմակերպական-իրավական ձևի մասին: Ոչ առևտրային կազմակերպության անվանումը պետք է ցուցում պարունակի իրավաբանական անձի գործունեության բնույթի մասին:

12. Ինչ է ուսումնասիրում մարքեթինգը

Մարքեթինգն ուսումնասիրում է հաճախորդի, գնորդի հետաքրքրությունները։ (Մարկետինգին վերաբերվող իմ նյութի հղումը)

13. Որն է Պարետոյի օրենքը, կամ 80/20 սկզբունքը

Պարետոյի օրենքը կամ 80/20 սկզբունքը Իտալացի տնտեսագետ Վիլֆրեդ Պարետոն հայտնաբերել է 1923 թ.: Այն անվանում են տարբեր կերպ՝ Պարետոյի սկզբունք, 80/20 օրենք, փոքր ջանքերի սկզբունք, ինչպես նաեւ անհավասարակշռության սկզբունք:

80/20 սկզբունքն ասում է, որ պատճառների ոչ մեծ բաժինը, գործի մեջ դրված միջոց­ները կամ գործադրված ջանքերն են պատասխանատու ստացված արտադրանքի կամ ստացված պարգեւատրման համար: Օրինակ՝ աշխատանքում 80% արդյունք ստանալու համար Դուք ծախսում եք Ձեր ամբողջ ժամանակի ընդամենը 20%­֊ը: Այս տեղից հետեւում է, որ գործնականում մեր գործադրած ջանքերի (մեծ մասը) 4/5֊­ը գրեթե կապ չունի ստաց­ված արդյունքի հետ:

80/20 արտահայտությունը պնդում եւ բացատրում է, որ 20% կատարված ներդրումները պատասխանատու են 80% արդյունքի համար, 20% ջանքը տալիս է 80% արդյունք:

Գործարար ոլորտում բազմաթիվ օրինակներ կան, որոնք ներկայացնում են Պարե­տոյի 80/20 սկզբունքը: Օրինակ՝ ապրանքի տեսականիում 20%­֊ն է ապահովում վաճառքի ծավալների 80%֊­ը գումարային արտահայտությամբ, նույնը կարելի է ասել 20% հաճախո­րդների մասին: Նաեւ ապրանքի տեսականու 20%֊­ն ու գնորդների 20%֊­ն են սովորաբար ապահովում կազմակերպության 80% շահույթը:

14. Ինչպես են կատարում շուկայի սեգմենտավորում, որն է գործարարի նիշա-ն շուկայում:

Շուկայի սեգմենտավորումը սպառողների բաժանումն է առանձին խմբերի` ելնելով մեկ կամ մի քանի ընդհանուր հատկանիշներից:

Սովորաբար շուկայական սեգմենտները մեծ սպառողների խմբեր են, որոնք ունեն համանման պահանջմունքներ, հնարավորություն եւ պատ-րաստակամություն՝ գնելու այս կամ այն ապրանքատեսակը: Ընկերությունները, որոնք շուկայում առեւտուր են անում սպառողների հետ, հիանալի պատկերացնում են, որ իրենք ի վիճակի չեն հրապուրել անմիջապես բոլոր գնորդներին: Շուկայում գնորդները բազմաքանակ են, ցրված եւ միմյանցից տարբերվում են իրենց կարիքներով, վարքագծով, գնողունակությամբ, ցանկությունններով եւ սովորություններով: Յուրաքանչյուր ֆիր-մա պետք է ընտրի շուկայի առավել գրավիչ հատվածներ, այսինքն՝ կենտրոնանա սպասարկման որոշակի մասերի կամ սեգմենտների վրա, որոնք նա ի վիճակի է առավելագույնս սպասարկել:

Կազմակերպությունները սեգմենտավորում են իրենց շուկաներն այնպես, որ դրանք կարողանան առավել արդյունավետ գրավել գնորդների առանձին խմբերի ցանկությունները եւ պահանջմունքները՝ մեծացնելով վաճառքի ծավալը:

Նիշան շուկայի այն հատվածն է, որտեղ կարող է լինել շահույթի հնարավորություն։ Սակայն նիշայի ընտրությունը բխում է գործարարի ունեցած փորձից ու պրոդուկտի տեսակից։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: