Սեպտեմբեր
Տարին, ինչպես միշտ, սկսեցինք ճամփորդություններից։ Այս անգամ ընտրությունս կանգ առավ Թռչկանի ջրվեժի վրա, որից հետո նաև տեսանյութ եմ պատրաստել՝ վլոգ։ Իհարկե՝ հետագայում նույնպես ունեցանք ճամփորդություններ, որոնցից մասնակցեցի դեպի Վարդենիկ ուղևորությանը։
Սկսեցինք իտալերեն ակտիվ սովորել, որի ընթացքում էլ գրեցինք մեր մասին իտալերենով։ Անգլերենի դասերից հետաքրքիր էին առանձնապես «Nefertiti Biography (c. 1370 BCE–c. 1330 BCE)», «A message to the tourism center», «The dialogue», «My friend’s positive and negative characteristics — about Mariam Shakhverdyan», «What type of tourist I am or I would like to be» դասերը։ Ռուսերենի շրջանակներում ուսումնասիրեցինք Վայոց ձորի մարզը, գրեցինք շարադրություն՝ «Может ли мечта изменить реальность?» և այլն։
Հետաքրքիր էր մեր սոցոլոգիայի առաջին դասը, որի ժամանակ թեստ անցկացրեցինք, վերջինս կարող եք տեսնել այստեղ։ Սկսեիցնք նաև մեր դասերը, որի ընթացքում ուսումնասիրեցինք «Սոցիալական դեր» թեման։ Առաջին բուժօգնության դասերից կառանձնացնեմ մի քանիսը՝ «Անգիտակից տուժած», «Սիրտ թոքային վերակենդանացում», «Առաջին օգնության կարևոր տարրեր»։ Ընկեր Նելլիի հետ մի շարք հետաքրքիր թեմաներ քննարկեցինք, օրինակ՝ «Ձեռներեցի բնութագիրը / հատկանիշներ», «Լանդշաֆտագիտության և էկոլոգիայի ձևավորումը որպես ինքնուրույն գիտական ճյուղ» ևն։ Պատվելի Թամարի հետ սկսեցինք կատարել թարգամնություններ, որի ընթացքում ինձ բաժին էր հասել թարգմանելու «Մեղուների ձմեռային կերակրում» նյութը։
Սեպտեմբերի 21֊ի հետ կապված ընկեր Էլյայի հետ ուսումնասիրեցինք այդ օրվա իրողությունը, հավաքեցինք փաթեթ Երևանի մասին։։ Մասնակցեցի նաև «Համընդհանուր հարցում սեբաստացի կրթական բաց հավաքում» հարցմանը։ Իսկ սեպտեմբեր ամսվա հրապարակած բոլոր նյութերս կարող եք տեսնել այստեղ։
Հոկտեմբեր
Հոկտեմբեր ամիսը լի է ուսումնական նյութերով, որոնց բոլորի մասին ֆիզիկապես պարզապես չեմ կարող խոսել, բայցև հետաքրքրության դեպքում դրանք կարող եք տեսնել այստեղ։
Կոմիտասյան օրերն էին, այնպես որ և՛ անգլերենից, և՛ ռուսերենից պատրաստել ենք տեսանյութեր Կոմիտասի մասին։ Անգլերենի դասերի շրջանակներում ուսումնասիրեցինք Երևանի հյուրանոցները, որի ընթացքում ես գրել եմ «Boulevard Hotel (Yerevan)» հյուրանոցի մասին նյութը։ Ռուսերեն դասերի շնորհիվ նաև նշեմ, որ ճանաչեցի ինձ համար մի նոր բանաստեղծուհու՝ Տուշնովային։ Ռուսերեն լեզվով ձայնագրեցինք նաև Չարենցի բանաստեղծություններից մեկը, ուսումնասիրեցինք Դալիի և Պիկասոյի կենսագրությունները, նկարները։ Անգլերենի շրջանակներում պատկերացրեցինք և գրեցինք մեր ապագա հյուրանոցի նկարագրությունը՝ «The Anahtakan Castle – My future hotel»։ Իտալերենից սկսեցինք իտալական ռադիո նախագիծը։
Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ դասից ընթերցեցինք, ձայնագրեցինք (1, 2) ու վերլուծություններ (1, 2) գրեցինք հատկապես Ավ․ Իսահակյանի ստեղծագործությունների վերաբերյալ։ Սկսեցինք գրաբար ուսումնասիրել, ձայնագրեցինք «Նարեկը»։ Առաջին բուժօգնություն դասի շրջանակներում շատ հետաքրքիր թեմաներ ուսումնասիրեցինք, բայց ամենից հետաքրքիրը կլինիկական մահն էր։ Ուսումնասիրել ենք պատմությունից Մուսա լեռան հերոսամարտը, քանզի ճամփորդություն ունեյինք դեպի Մուսա լեռ գյուղ։
Այս ամսվա սոցոլոգիայի դասերը բավականին հետաքրքիր էին՝ «Սոցիալականացում», «Դիտում. ինքնադիտում, ներհայեցողություն», «Պահանջմունքներ, Մասլոուի պահանջմունքների բուրգ», «Սոցիալական խմբեր, խոցելի խմբեր», «Գենդեր»։ Զբոսաշրջության ռեսուրսներ դասընթացի շրջանակներում փաթեթներ ենք որոշել ստեղծել, ինչի պատճառով գրել եմ «ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ», «ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐԸ» նյութերը։ Ընկեր Նելլի դասերից կառանձնացնեմ «Իմ ԲԻԶՆԵՍ գաղափարը / ծրագիրը», «Ջերմոցային էֆեկտ: Օզոնային թաղանթ», «ՄՈՒՏՔ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ (ԳԾ) / ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ», «Ապագա բիզնեսի տեսլական՝ SMART չափորոշիչներով», «SWOT վերլուծություն» դասերը։
Նոյեմբեր
Նոյեմբեր ամիսը լի է բլոգումս տեղադրված նյութերով, այնպես որ կխոսեմ միայն ամենից հետաքրքիրների մասին, իսկ մնացածը կարող եք տեսնել՝ անցնելով այս հղումով։
Առաջին բուժօգնություն դասի շրջանակներում անցանք սննդային թունավորման, արյունահոսությունների, ՄԻԱՎ / ՁԻԱՀ֊ի մասին։ Ռուսերենից նախագիծ ունենք Հայաստանի մարզերի մասին, որը շարունակում ենք մինչ օրս, ինչի շրջանակներում գրեցի Տաթևի վանքի և Ջերմուկի մասին։ Ինչպես նաև՝ նյութ պատրաստեցի Հարավային Կորեայում հեռավար ուսուցման վերաբերյալ։
Անգլերեն դասի շրջանակներում քննարկեցինք, գրեցինք, ուսումնասիրեցինք զանազան ու հետաքրքիր թեմաների վերաբերյալ նյութեր, որոնցից ամենից սիրելիներս են «Dialogue», «Comparison of Characters: Armenians and Koreans – 5 Similarities», «He and me», «My Playlist of Armenian Songs» նյութերը։ Իտալերենից մի շարք նախագծեր ենք կատարել։ Ինքս մի նախագիծ էի կազմել, հիմնված իտալերեն լեզվով անցկացված հարցազրույցների վրա, որը կարող եք տեսնել այստեղ։ «Իմ սիրելի բանաստեղծը իտալերեն լեզվով» նախագծի շրջանակներում թարգմանել եմ պատերազմում զոհված հերոս Դավիթ Խեչոյանի բանաստեղծությունը։
Պատմությունից գրեցինք հետաքրքիր նյութեր, ինչպիսիք են՝ «2020 թ․ սեպտեմբերի հայ-ադրբեջանական և 1920 թ․ սեպտեմբերի հայ-թուրքական պատերազմների համեմատություն», «Ո՞վ ենք մենք, որտեղի՞ց ենք գալիս և ո՞ւր ենք գնում», «19-րդ դարի պայմանագրեր», «Սան-Ստեֆանոյի պայմանագրի կետերի և Բեռլինի վեհաժողովում քննարկված կետերի համեմատություն» և այլն։ Չառանձնացնեմ զբոսաշրջության դասերը և ասեմ, որ անցանք, սովորեցինք տարբեր նյութեր, օրինակ՝ «Վայոց ձորի մարզ», «Հայաստանի լեռները» և այլն։ Գրեցինք նաև թեստ։
Սոցոլոգիայի դասընթացներից անցանք հարցման մեթոդի մասին, անցկացրեցինք դիտում, ինչի արդյունքն էլ եղավ 2 նոր նյութ՝ «Դու այսպիսին ես», «Ես այսպիսին եմ»։ Ձեռներեցության ընթացքում սովորեցինք լրացնել մեր բիզնեսի փաստաթղթերը։ Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ դասից ընթերցեցինք ու վերլուծություններ գրեցինք մի քանի ստեղծագործությունների՝ «Օտար մի երկրում», «Պատերազմ է հայտարարվել», «Սոխակն ու վարդը», ինչպես նաև գրեցինք շարադրություն՝ «Հայաստանը սեբաստացիների աչքերով»։ Ես նաև գրեցի փոքրիկ նյութ, որը պետք է որ խորհրդի տեսք ունենար՝ «Փորձիր ճիշտ վարվել»։ Դե՜, գիտեք, որ սեբաստացու օրերն էին, որի շրջանակներում նախագծեր ենք կատարել, և իմ կատարածները կարող եք տեսնել այստեղ։
Դեկտեմբեր
Դեկտեմբեր ամիսը շատ ուսուցողական ու հետաքրքիր գտնվեց։ Հայոց լեզվի և խոսքի մշակույթի հիմունքներ դասից ընթերցեցինք 2 պատմվածքներ՝ «Դաշնամուրը» և «Այինկան»։ Իմ ամանորյա մտորումների մասին նյութը կարող եք տեսնել այստեղ։ Ընկեր Նելլիի դասերից անցանք բավական հետաքրքիր դասեր, ինչպիսիք են մարքեթինգը, ռացիոնալ բնօգտագործման սկզբունքները ևն։ Ընկեր Էլյայի հետ մի շատ արդիական ֆիլմ ենք դիտել՝ «Մանդարինները», և ունեցել ենք քննարկում։ Նաև միասին ենք ծրագրել մեր նախատոնական շաբաթը։
Անցնենք օտար լեզուներին։ Իտալերենից Իտալիայի մարզերի մասին նախագիծ սկսեցինք, որի շրջանակներում գրել եմ Վալլե Դ’Աոստայի մասին։ Ամենից հետաքրքիր ու ուսումնալից ժամանակը եղավ իտալուհու հետ հանդիպումը, որից մինչ այսօր դեռ տպավորված եմ ու անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը։ Ինչպես նաև՝ գրել ու ձայնագրել ենք ամանորյա շնորհավորանքներ իտալերեն լեզվով, կատարել ենք մի շարք առաջադրանքներ՝ զարգացնելով իտալերենի մեր բառապաշարը։ Այս դասերի հետ կապված նախագծերը կարող եք տեսնել այստեղ։
Ռուսերեն լեզվից շարունակել ենք մարզերի նախագիծը, որի շրջանակներում գրեցինք ու սովորեցինք Շիրակի մարզի մասին։ Անգլերենից պետք է նյութեր թարգմանեինք, ինչի շրջանակներերում հայերենից անգլերեն եմ թարգմանել ամանորյա մտորումների մասին մի նյութ և անգլերենից հայերեն ամանորյա մի երգ։ Մեր Պիծիրյո խմբով նկարահանել ենք նաև մի տեսանյութ, որը կարող եք դիտել այստեղ։
Leave a Reply