Հանդիպում Բիանկա Գրելլայի հետ

Դեկտեմբերի 21֊ին հանդիպում ունեցանք իտալուհի ուսուցչուհի Բիանկա Գրելլայի հետ։ Հանդիպումը չափազանց լավ ու հետաքրքիր անցավ։ Սկսեցինք խաղեր խաղալով, որոնք ուղղված էին մեր լեզվական և բառապաշարային գիտելիքները զարգացնելու վրա։

Ինձ ամենից շատ դուր եկան ամանորյա խաղերը, որովհետև շատ տեղեկություններ իմացանք իտալական Ամանորի մասին։ Հետաքրքիր էր այն փաստը, որ դեկտեմբերի 25֊26֊ին ծնվածները սուրբ են Իտալիայում համարվում։

Սենյորա Բիանկան շատ բարի ու անմիջական կին էր։ Իր աշխատանքը հաճույքով էր կատարում, իսկ մեզ հետ շատ բարի էր։ Վերջում էլ ասաց, որ շատ հավանեց մեզ ու գովեց մեր իտալերենի իմացությունն ու խոսքը։

Սկզբում նրա խոսքերից գրեթե ոչինչ չէի հասկանում, բայց լավ է, որ սենյորա Մարիամը մեզ հետ էր, քանզի թարգմանում էր անհասկանալի հատվածները, թերևս դասի վերջում արդեն հասկանում էի նրա խոսքերը և միասին էինք շփվում։ Անհամբեր սպասում եմ մեր հաջորդ հանդիպմանը, որը հուսով եմ շուտ կգա։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: