ՆԱԽԱԳԻԾ։ Իտալական ռեգիոնները / մարզերը

Համաձայն Իտալիայի սահմանադրության 1947 թվականի դեկտեմբերի 11-ի տարբերակի, Իտալիայի Հանրապետությունը բաժանված է 20 մարզերի (շրջանների իտալ.՝ regioni), որոնցից 5-ը, որտեղ բնակվում են էթնիկ և լեզվական փոքրամասնություններ, ունեն հատուկ ինքնավար կարգավիճակ և լրացուցիչ (բացի իտալերենից) օտար լեզուներ (այդ լեզուները ներկայացված են ստորև՝ փակագծերի մեջ).

  1. Աբրուցո
  2. Վալլե Դ’Աոստա (ֆրանսերեն)
  3. Ապուլիա
  4. Բազիլիկատա
  5. Կալաբրիա
  6. Կամպանիա
  7. Էմիլիա Ռոմանիա
  8. Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա (ֆրիուլիերեն, գերմաներեն, սլովեներեն և ժամանակակից վենետիկերեն)
  9. Լացիո
  10. Լիգուրիա
  11. Լոմբարդիա
  12. Մարկե
  13. Մոլիզե
  14. Պիեմոնտ
  15. Սարդինիա (սարդիներեն)
  16. Սիցիլիա (սիցիլիերեն)
  17. Տրենտինո Ալտո Ադիջե (գերմաներեն, լադիներեն)
  18. Տոսկանա
  19. Ումբրիա
  20. Վենետո

Մարզերն ունեն իրենց խորհրդարանները՝ մարզային խորհուրդները և կառավարությունները (ջունտաներ (իտալ.՝ giunte)), որոնք ունեն լայն լիազորություններ՝ տեղական ինքնակառավարման որոշումների ընդունման համար: Բոլոր մարզերը, բացի Վալլե Դ’Աոստայից, բաժանված են գավառների կամ պրովինցիաների (իտալ.՝ province): Վերջիններս թվով 107-ն են (որոնցից 2-ը՝ Տրենտոն և Բոլցանոն ունեն նաև ինքնավար կարգավիճակ: Իրենց հերթին պրովինցիաները բաժանվում են կոմունաների (համայնքներ, իտալ.՝ comuni), որոնք նույնպես կարող են բաժանվել տարածքային մասերի (իտալ.՝ frazioni): Կոմունաներն իրենց չափսերով խիստ տարբեր են: Իտալիայի թե բնակչությամբ, և թե տարածքով ամենամեծ կոմունան Հռոմն է (1285 կմ², 2,76 մլն մարդ), իսկ տարածքով ամենափոքրը՝ Ֆիերա դի Պրիմերոն (0,15 կմ²), բնակչությամբ՝ Պեդեզինան (34 մարդ):

Le RADIO d'ITALIA 2018 nelle 20 REGIONI - ASTORRI - Comunicazione Radio

Նախագծի նպատակը՝ ճանաչել իտալական մարզերը / ռեգիոնները / շրջանները, բարելավել իտալերենի իմացությունը, ձեռք բերել նոր բառապաշար։

Նախագծի ժամանակահատվածը՝ անժամկետ։

Նախագծի ընթացքը՝ ուսանողներից յուրաքանչյուրն ընտրում է մի մարզ և գրում դրա մասին իտալերենով։ Նյութի վերջում պետք է առանձնացնեն հայերեն բառապաշար, այնուհետև սովորեն անծանոթ բառերը։

Նախագծի մասնակիցները՝ քոլեջի ուսանողներ, ցանկացողներ։

Արդյունքը՝

Անահիտ Աբգարյան

Աստղիկ Գևորգյան

Միլենա Կիրակոսյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: