Այինկա – Գրիգոր Զոհրապ ― Վերլուծություն

Պատմվածքն՝ այստեղ

Պատմվածքը սկսվում է Թուրքիայի թաղամասերից մեկի նկարագրությամբ, և կռվի շշուկով սկսվելուց։ Այնուհետև նկարագրվում է թաղամասի անցուդարձը, կանանց և ոստիկանների հավաքվելն ու մարդկանց բազմությունը։

Խնդիրն այն էր, որ գյուղի բնակիչները զբաղվում էին ծխախոտի արտադրությամբ և վաճառմամբ, ինչն էլ բնակիչների եկամուտի միակ աղբյուրն էր։ Իսկ ոստիկաններին ինչ֊որ մեկը մատնել էր այս մասին, և նրանք գյուղ էին լցվել՝ ժողովրդից բռնազավթելով ունեցած բոլոր ծխախոտները։

Կանանց բազմությունը գոռում֊գոչում էր՝ բողոքելով ոստիկանների պահվածքից։ Վերջիններս էլ հասկանում էին, որ կանայք բավական թույլ ու տկար են, այդ իսկ պատճառով մտորում էին, մինչ նրանց դեմ բռնություն սկսելը։

Մարդկանց բազմությունն անկեղծ վրդովվում էր՝ զգալով զայրույթ և ատելություն։ Հասկանում էին, որ սա ճակատագրական է իրենց համար։ Սակայն ոստիկանները բռնագրավում էին ծխախոտը՝ յուրաքանչյուրի վրա ծանր տուգանքներ գրելով և բանտարկելով անհատների։

Զոհրաբը շարունակ նկարագրում է գյուղում տիրող իրավիճակը, որի տողերից հավանել եմ այս մեկը․

Եվ աղաղակը կը բարձրանար ավելի ուժգին, կիզիչ արևին սկավառակեն իյնող հորդ ու ջերմ լույսին պես զայրացած, աղաղակ մը` որուն մեջ առջի բառը կուգար, կը դառնար, կը վերադառնար շարունակ.

Այնուհետև Զոհրաբը սկսում է պատմել երկու եղբայրների մասին, որոնցից մեկը հանցագործ էր, մյուսը՝ ոստիկան։

Հակոբոսը, ով չհասկանալով Ռեժիի դրության նրբությունները, ապրում էր հանցագործի կյանքով։ Հենց նա էր այն այինկան, ում տանը պահում էին գյուղի ամբողջ ծխախոտները, նաև հենց նա էր, ով վաճառում էր դրանք։ Հակոբոսին բոլորը գիտեն և սիրում են նրան։ Ամեն մի հայր երազում է իր դստերը նրա հետ ամուսնացնել, և ամեն մի աղջիկ երազում է Հակոբոսի հետ ամուսնանալ։ Նա միշտ գիշերն էր վերադառնում, այն էլ՝ անորոշ ժամանակով։

Հակոբոսի եղբայրը՝ Սահակը, Ռեժիին էր ծառայում՝ ոստիկան էր։ Ոչ մեկ չէր սիրում նրան, չէին ժպտում, աղջիկները չէին ցանկանում նրա հետ ամուսնանալ, և անգամ եղբոր նշանածը՝ Պերճուհին, չէր բարևում նրան։ Հենց Սահակն էր, որ առաջնորդում էր ոստիկաններին դեպի գյուղը՝ բռնազավթելու ժողովրդի ծխախոտը։

Ապա սկսվում է մեկ այլ նկարագրություն, որում Հակոբոսը և մյուսները գնում էին ծխախոտ արտահանելու։ Հակոբոսը միշտ նրանց առջևից էր գնում, թեպետ ինքն էլ մյուսների պես տագնապած էր։ Շարունակ մտորում էր եղբոր հետ հնարավոր հանդիպման մասին, քանզի դա կարող էր ճակատագրական դառնալ։ Նրանցից մեկը պարտավոր կլիներ սպանել մյուսին, ինչի գիտակցելը սուր ցավ էր առաջացնում Հակոբոսի սրտում և շնչախեղդ անում։ Պահ էր լինում, երբ Հակոբոսը մտածում էր թողնել հանցագործի ուղին, որպեսզի եղբայրասպան չդառնա, որպեսզի իր նշանածը, հարս չդառած, այրի չմնա։

Հաջորդ դրվագում ներկայացվում է Պերճուհու և Սահակի հանդիպումն ու երկզրույցը։ Սահակը փորձեց շահել Պերճուհու սիրտը, քանզի մինչ աղջկա և եղբոր նշանվելը, իրար էին սիրում։ Պերճուհին ցանկանում էր հեռանալ, բայց Սահակի խոսքերը շահեցին նրա սիրտը, և նրանք, ձերքերը բռնած, սկսեցին քայլել ու հիշել իրենց առաջին սերը։ Սակայն վախը, որ կնկատեն նրանց, ստիպեց երկուսին հետ քաշվել իրարից։ Հեռանալով՝ ժամեր շարունակ հիշում էր Պերճուհու հետ զրույցը, հասկանում էր, որ նա եղբոր նշանածն է, իսկ շուտով էլ կինը կդառնա, և խավարը պատում էր նրա միտքը։ Հանկարծ մթության մեջ մի ձայն լսեց, որ արգելում էր նրան առաջ գալ, բայց, ծիծաղելով լսվող զգուշացնող հրամանների վրա, ճանաչեց եղբոր ձայնը։

Կրակի հրաման լսվեց, ու սկսեցին կրակոցները։ Սահակի կողմից չորս հոգի մահացավ։ Արդեն վախենում էր մահանալուց՝ խորհելով, թե հաճելի չէ եղբոր ձեռքից մահանալ։ Երկրորդ անգամ կրակ լսվեց, ու արդեն Սահակը կրծքի մոտ վերք ստացավ ու ընկավ։

Ռեժին ամսական թոշակ էր հատկացնում Սահակի ընտանիքին, որ այինկաճիների հետ կռվում մահացավ, ինչը Հակոբոսը տարին մեկ էր ստանում։ Նրանց մայրը կսկիծից մահացավ, իսկ Պերճուհին նշանը ետ տվեց՝ առանց պատճառը հասկացնելու։ Աղջիկը սև էր հագնվում ու մինչև կյանքի վերջ այդպես էլ չամուսնացավ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: