Զազա Ուրուշաձեի «Մանդարիններ» կամ «მანდარინები» ֆիլմում նկարագրվում է 1992թ․ վրաց-աբխազական պատերազմը։

Գեղեցիկ նկարահանված ֆիլմ էր, որը թեթևորեն ներկայացնում է պատերազմի իրական երեսը։ Երկու կողմեր կռվում են մի հողի համար, որը նրանցից ոչ մեկին չի պատկանում։ Այո՛, քանզի նրանք չէ, որ ապրում են այդ հողակտորի վրա։ Այն մարդիկ, ում պատկանում է հողը, ստիպված են լքել այն, քանզի օտարները կռիվ են սկսում այդ տարածքի համար։ Անհեթեթությու՜ն։
Պապիկին ի սկզբանե հավանեցի։ Այն խոսքը, թե ով է նրանց իրավունք տվել սպանելու, սիրտս մտավ։ Թվում է, թե պատերազմն իրավունք է տալիս ոտնահարելու բոլոր մարդկային ու հոգևոր արժանիքները, բայց դա կատարյալ սուտ է, կեղծիք։ Այս պապիկն իր օրինակով հակառակն ապացուցեց․․․ Ապացուցեց, որ նույնիսկ պատերազմը հիմնովին չի կարող ջնջել մարդկային արժեքները։
Բավականին նրբորեն են ցույց տվել, թե ինչպես երկու թշնամի կարողացան մտերիմ դառնալ, ինչպես նաև՝ պապիկի սերը իր մոտ բուժած զինվորների հանդեպ։
Պատերազմը ոչ մեկիս պատերազմը չէ։
Ֆիլմի ամբողջական տարբերակը՝
Leave a Reply