Դաշնամուր ― Ուիլյամ Սարոյան։ Վերլուծություն

Պատմվածքն՝ այստեղ

Նրբագեղ մի պատմվածք է, որն իր մեջ հանդարտություն է պարունակում։

Շատ եմ հավանում Բենի վերաբերմունքը դաշնամուրի նկատմամբ, որը նկատվում է հենց պատմվածքի սկզբում․ ասում է, որ հուզվում է, երբ դաշնամուր է տեսնում։ Ցավոք, նա իրեն շատ էր թերագնահատում, որպեսզի ընդունի այն փաստը, որ բավականին լավ է դաշնամուր նվագում։

Բենը ժպտում էր, և Էմման, նկատելով նրա ժպիտը, մտածեց, թե կարո՞ղ է, արդյոք, երբևէ հասկանալ նրան։ Այդպես կքայլի նրա կողքով մի որոշ ժամանակ, կարծելով, թե հասկանում է, իսկ հետո, օրերից մի օր, կպարզվի, որ չի հասկացել։

Եվ իսկապես այսպես է։ Խոսքս Բենի մասին չէ, այլ ընդհանրապես մեր շրջապատում գտնվող մարդկանց։ Հաճախ մենք շփվում ենք մարդկանց հետ, կարծելով թե լիարժեք հասկանում ենք նրանց, սակայն ամբողջովին հակառակն է։ Ու այս ամենի մասին վկայում է հենց պատմվածքում հաջորդող դեպքերը, երբ Բենը նայում էր դաշնամուրին, իսկ Էմման կարծում էր, թե նա երաժշտություն է վերհիշում։

Այդ հատվածը՝ Բենի հայացքը, ես վերագրում եմ նրան պատած հուզմունքին։ Սերը դաշնամուրի հանդեպ, տենչանքն ու ձգտումը դեպի այն ստեղծում էին այնպիսի զգացմունքներ, որոնք ամփոփել մեկ հուզմունք բառում անիրական է։

Բենը շուրջը նայեց, ստուգելու՝ արդյոք աշխատողները մոտ են գտնվում․ երևի վախենում էր, թե կստիպեն հեռանալ դաշնամուրի մոտից, քանզի այդ պահին արդեն վճռել էր նվագելու փորձ անել։

Ասես իսկական դաշնակահարի ձեռքեր լինեին, և այդ րոպեին մի տարօրինակ զգացում համակեց աղջկան, շուրջն ամեն ինչ արտասովոր թվաց նրան։ Նա հասկացավ, որ իր կողքին կանգնած է մեկը, որը երկար֊երկար ժամանակ է արդեն, ինչ փորձում է մի շատ լավ բան հայտնաբերել իր մեջ։ Բենի նման մարդը պետք է որ կարողանար դաշնամուր նվագել։

Այս հատվածում Սարոյանը ցույց է տալիս հանճարների առանձնահատկությունը, ըստ որի նրանք նման են այն տաղանդի կրողի տիպարին, որը հենց իրենք են։ Ի ծնե էր Բենին տրված այդ տաղանդը, որը թեպետ զարգացնել էր հարկավոր, ինչից նա զուրկ էր, քանզի բավարար գումար չուներ։

Վաճառողուհուն շատ իրական է ներկայացնում, այնպիսին, ինչպիսիք կան։ Նրա մոտենալը Բենին, և խոսքի սկիզբը ակնհայտ փորձ էր ապրանքը վաճառելու։ Սակայն ինձ գրավեց այն հատվածը, երբ վաճառողուհին համոզում էր Բենին մի քիչ էլ նվագել։ Իրա՜վ, նրան նույնպես դուր էր եկել Բենի նվագը։

Վերջացնելու վրա էր, երբ երաժշտությունն ավելի մեղմ ու թախծալի դարձավ, և Բենն ավելի ու ավելի հմայվեց դաշնամուրով։

Երաժշտությունը Բենի էությունն էր՝ հենց ինքն էր։ Դրա ավարտը, որը թախծալի ու մեղմ էր, ցույց էր տալիս Բենի ներքին զգացմունքները, երբ պետք է բաժանվեր դաշնամուրից, քանզի չէր ցանկանում։

Այս ամենին հաջորդող երկխոսությունը Բենի և Էմմայի միջև ցույց տվեց նրանց հարաբերությունները։ Նրանք այդքան էլ մոտ չէին և երկար տարիների ծանոթներ չէին։

Նա նայեց Էմմային ու ժպտաց այնպես, ինչպես ժպտում էր դաշնամուրի մոտ կանգնած՝ ստեղնաշարին նայելիս։ Էմման անչափ շոյված զգաց իրեն։

Սա երևի ամենից հաճելի հատվածներից մեկն է, որը սեր է արտահայտում։ Հիշենք, որ Բենը դաշնամուր շատ էր սիրում և ամեն մեկին նմանատիպ ժպիտ չէր պարգևի։ Իսկ Էմման շոյվեց այդ ժպիտից, ինչն ապացույց էր փոխադարձ զգացմունքների։

Անցնենք եզրափակիչ հատվածներին։ Լավ է, որ մարդ շատ փող չունի, քանզի չէր կարողանա գնահատեր ունեցածն ու հնարավորությունները, կտրվեր հաճույքներին, կլիներ ինքնասիրահարված և ինքնագոհ։ Բայց վատ է նաև փող չունենալը, քանզի զրկվում ես ցանկություններիդ իրագործումից, զարգանալու հնարավորությունից։

Սարոյանը պատմվածքը ավարտում է մեծ հույսով, որ Բենը ապագայում կիրականացնի իր վաղեմի երազանքները, կունենա այն ամենը, ինչ միշտ ցանկացել է։

Երբ մարդ փող չունի, զրկվում է շատ ու շատ բաներից, որոնք ունենալու իրավունքն ունի։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: