1. Ներգործական կառույցի նախադասությունները դարձրեք կրավորական կառույցի:
Ոստիկանները սրճարանից դուրս բերեցին երեք անծանոթ երիտասարդի: — Երեք անծանոթ երիտասարդներ դուրս բերվեցին սրճարանից ոստիկանների կողմից։
Հիմա գիտնականները լուծում են նորահայտ մի առեղծված: — Նորահայտ մի առեղծված լուծվում է գիտնականների կողմից։
Մացառների փշերը պատառոտել են վաշտի մարտական դրոշակը: — Վաշտի մարտական դրոշակը պատառոտվել է մացառների փշերից։
Սայլերի անիվների միալար թխթխկոցը օրորում էր մեզ: — Մենք օրորվում էինք սայլերի անիվների միալար թխթխկոցից։
Լուսնի կաթնագույն շողերը լուսավորեցին գետի արծաթազօծ գոտին: — Գետի արծաթազօծ գոտին լուսավորվեց լուսնի կաթնագույն շողերով։
Դավիթը սանդուղքից թափով ցած քաշեց որբևայրի քրոջը: — Որբևայրի քույրը սանդուղքից թափով ցած քաշվեց Դավթի կողմից։
Առատ տեղացող ձյունը ծածկեց սարերի լերկ գագաթները: — Սարերի լերկ գագաթները ծածկվեցին առատ տեղացող ձյունով։
Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտեց որդին: — Անավարտ հուշարձանի շինարարությունը ավարտվեց որդու կողմից։
Ուղեկցորդները նորեկներին առաջնորդեցին դեպի վերնատուն: — Նորեկները առաջնորդվեցին դեպի վերնատուն ուղեկցորդների կողմից։
Մեղմ զեփյուռը շոյում էր ձիու արևազօծ բաշը: — Ձիու արևազօծ բաշը շոյվում էր մեղմ զեփյուռից։
2. Առանձին նախադասություններ կազմե՛ք ծրագրել և ծրագրավորել, հավաքել և հավաքագրել, ցույց տալ և ցուցադրել բայերով։
Ես ծրագրել եմ իմ ամբողջ կյանքը։
Ծրագրավորելը ամենևին հեշտ չէ։
Ես պատմական քարերի հավաքածու եմ հավաքում։
Մենք արդեն հասցրել ենք զորք հավաքագրել։
Ես ցույց եմ տալիս հոգումս կուտակվածը, բայց միայն լեռներն են նկատում։
Այվազովսկու նկարների ցուցահանդեսը ցուցադրվելու է ևս 5 օր։
Leave a Reply