Հարցման մեթոդ

Հարցման մեթոդը-հոգեբանական վերբալ-հաղորդակցական մեթոդ է, որը իրենից ներկայացնում է հանցազրուցավարի կողմից հարցվողից համապատասխան ձևակերպված հարցերի պատասխանները ստանալու գործընթացը: 

Հարցումը առավել տարածված սոցիոլոգիական մեթոդներից մեկն է: Որպես կանոն հարցման մեթոդով ուսումնասիրվում է հենց “պրոբլեմի” կրողը: Հարցման առանձնահատկությունը կայանում է նրա ընդհանրականության մեջ, այսինքն հետազոտողին չի հետաքրքրում կոնկրետ հետազոտվողի կարծիքը կամ պատասխանը, այլ հետաքրքրում է հետազոտվող խմբի ընդհանրացված պատկերը:  Ինչպես նշել է հայտնի ամերիկացի սոցիոլոգ Ռայտ Միլսը “Մասնավորի մեջ տեսնել ընդհանուրը…”: 

Հարցումները տարբերակվում են  ստանդարտացվածի և ոչ ստանդարտացվածի կամ ազատի: Ստանդարտացված հարցումների դեպքում հարցերը ձևայնացված են և տալիս են հետազոտման խնդրի ընդհանուր պատկերը: Ազատ հարցազրույցի դեպքում հարցերի սահմանները և ձևակերպումները ազատ են և մեծապես կապված են հարցվողի պատասխաններից: Ազատ հարցազրույցի դեպքում մենք ստանում ենք ավերի խորքային ինֆորմացիա, որը որակական տեսակետից ավելի արժեքավոր է, բայց քանակական տեսակետից շատ դժվար է ենթարկվում վերլուծության:

Հարցման հարցերի ձևակերպումը իրենից ներկայացնում է գործընթաց, որը կազմված է մի քանի փուլերից

1.Ծրագրային հարցերի ձևակերպում ― Այս հարցերը հստակ համակարգված են և պատասխանում են հետազոտության խնդիրների լուծմանը, այդ պատճառով հասանելի և հասկանալի են միայն հետազոտողներին և մասնագետներին: 
2. Հարցաթերթային հարցեր, որոնք իրենցից ներկայացնում են ծրագրային հարցերը` հարցվողի կամ ոչ մասնագետի համար հասկանալի ձևակերպումներով:  

Հարցման տեսակները․

1. Անկետավորում
2. Հարցազրույց, որը կարող է լինել ինչպես ստանդարտացված այնպես էլ ազատ: Ներկայումս լայն տարածում է ստացել աստիճանային հարցման մեթոդը, որի դեպքում ամեն հարց բխում է նախորդից: Այսպիսով կարելի է բացահայտել ուսումնասիրվող երևույթի պատճառահետևանքային կապերը: 

Հարցումները լինում են անմիջական և հեռակա:

Անմիջական հարցման դեպքում հարցման ժամանակ հետազոտողը և հարցվող կապը վերբալ, անմիջական կերպով է: Իսկ հեռակա հարցման ժամանակ հարցումը իրականացվում է միջնորդավորված կամ ընդհանրապես առանց հարցնողի: Հեռակա և անմիջական հարցումների միջանկյալ տարբերակ է հեռախոսային հարցումը:

Հարցերի ձևակերպման կանոնները.

1. Ամեն հարց պետք է լինի տրամաբանական և առանձնացված այլ հարցերից:
2. Անհրաժեշտ է խուսափել անհասկանալի տերմիններից, բառերից և քիչ օգտագործվող բառերից: Միևնույն ժամանակ հարցերը չպետք է լինեն “գռեհիկ_կենցաղային”
3. Հարցերը պետք է լինեն կարճ
4. Հարցերը պետք է լինեն կոնկրետ, ոչ թե վերացական: 
5. Հարցերի հնարավոր պատասխանների ցուցակը պետք է լինի ամբողջական
6. Հարցերը չպետք է հուշում պարունակեն, կամ ստիպեն “ընտրություն” կատարել “ճիշտ” պատասխանների մեջ:
7. Հարցերի ձևակերպումները չպետք է նաև ներշնչեն պատասխան:

Խորհուրդ եմ տալիս կարդալ Պ. Բուրդյեի  “հասարակական կարծիք գոյություն չունի” աշխատությունը, որտեղ մանրամասնորեն վերլուծվում են հարցերի ձևակերպման և ընկալման բազմաթիվ հիմնախնդիրներ: Հարցի կանխամտածված “հուշող” ձևակերպումը կարող է հանգեցնել հետազոտողի համար “ձեռնատու” պատասխանների: Հուշող հարցերի զգալի մասն առաջանում է անկանխամտածված` մասնագետների ոչ պրոֆեսիրնալիզմի արդյունքում:

Հարցերը լինում են ԲԱՑ և ՓԱԿ: Փակ հարցերը երբեմն անվանում են ձևայնացված հարցեր, քանի որ հնարավություն են տալիս ընտրել հնարավոր տարբերակների ցուցակից: Դիխոտոմիկ հարցերը փակ հարցերի տարբերակ են, երբ հնարավոր են պատասխանների երկու իրարամերժ տարբերակ, օրինակ Այո-Ոչ, Արական-Իգական, և այլն: Բաց հարցերի դեպքում պատասխանների հնարավոր տարբերակները չեն ներկայացվում, այլ հարցվողը ինքն է ազատ կերպով ձևակերպում պատասխանը: Բաց հարցերը ավելի ինֆորմատիվ են, բայց դժվար են ենթարվում կոդավորման և քանակական վերլուծության: Փակ հարցերը, որպես կանոն “փակվում” են բաց հարցերի առավել հաճախ հանդիպող տարբերակների նշման միջոցով:

Տարբերակվում են նաև սուբյեկտիվ և պրոյեկտիվ հարցեր: Սուբյեկտիվ հարցերի միջոցով բացահատվում է կոնկրետ անհատի դիրքորոշումները, կարծիքները, մոտիվները: Պրոեկտիվ հարցերի միջոցով բացահայտվում է հարցվողի դիրքորոծումները միջնորդավորված այլ երրորդ անձի միջոցով: 

Աղբյուրն՝ այստեղ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: