ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Պիծիրյո» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը համարվում է շահույթ ստանալու նպատակով հիմնադրված առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ:
2. Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
3. Ընկերության ֆիրմային անվանումն է`
հայերեն լրիվ՝ «Պիծիրյո» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն
կրճատ՝ «Պիծիրյո» ՍՊԸ
ռուսերեն լրիվ՝ Общество с Ограниченной Ответственностью «Пятеро»
կրճատ՝ ՕՕՕ «Пятеро»
անգլերեն լրիվ՝ «Pitsiryo» LIMITED LIABILITY COMPANY
կրճատ՝ «Pitsiryo» LLC
4. Ընկերության գտնվելու վայրն է` Երևան, մեր երևակայություն փողոց, 65
ԵՐԵՎԱՆ-2020 թ
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5. Անձը համարվում է ընկերության մասնակից իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից ընկերության մասնակիցների գրանցամատյանում գրանցվելու պահից:
6. Ընկերության մասնակիցն իրավունք ունի իր բաժնեմասը (դրա մասը) օտարել ընկերության մեկ կամ մի քանի մասնակիցների, ինչպես նաև երրորդ անձանց: Ընդ որում, մյուս մասնակիցներն ունեն այդ բաժնեմասը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք՝ ընկերության կանոնադրական կապիտալում իրենց բաժնեմասերին համամասնորեն: Եթե ընկերության մյուս մասնակիցները չեն օգտագործել բաժնեմասը (դրա մասը) գնելու իրենց նախապատվության իրավունքը կամ այն օգտագործել են մասամբ, ապա ընկերությունն ունի այդ բաժնեմասը նույն գնով ձեռքբերման նախապատվության իրավունք:
7. Երրորդ անձանց օտարման անհնարինության դեպքում մասնակցի պահանջով ընկերությունն ինքը պարտավոր է ձեռք բերել մասնակցի բաժնեմասը, այն իրացնել մեկ տարվա ընթացքում այլ մասնակիցների կամ երրորդ անձանց կամ որոշում ընդունել բաժնեմասի չբաշխված մասի մարման ճանապարհով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման մասին:
8. Նախապատվության իրավունքի (այլ մասնակիցների կողմից վաճառվող բաժնեմասերի ձեռքբերման) իրականացման ժամկետը սահմանվում է մեկ ամիս:
9. Ընկերությունից դուրս եկող մասնակցի բաժնեմասը դուրս գալու դիմումը ներկայացնելու պահից փոխանցվում է ընկերությանը:
10. ԸՆկերության մասնակիցները կարող են տեղեկություններ ստանալ ընկերության գործունեության մասին՝ գաղտնի փաստաթղթերից բացի, ծանոթանալ հաշվապահական հաշվառման, հաշվետվության, ընկերության արտադրատնտեսական գործունեության այլ փաստաթղթերի հետ.
11. Ընկերության մասնակիցները պարտավոր են ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի սահմանած կարգի համաձայն կատարել ներդրումներ ընկերության կանոնադրական կապիտալում:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ
12. Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 5,000,000 (ՀՀ) դրամ, որը բաժանված է 5 բաժնեմասերի, մեկ բաժնեմասի անվանական արժեքը կազմում է 1,000,000 դրամ:
13. Ընկերության բոլոր 5 բաժնեմասերը տեղաբաշխված են, լրիվ վճարված և պատկանում են սույն կանոնադրության հավելվածում նշված մասնակիցներին:
ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
14. Ընկերության կառավարման մարմիններն են ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովը և ընկերության գործադիր մարմինը` տնօրենը:
15. Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովն է, որն ունի ընկերության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունք:
16. Ընկերության մասնակիցների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է ընկերության տնօրենի կողմից տարեկան մեկ անգամ ֆինանսական տարվա ավարտից ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան վեց ամիս անց: Ընկերությունն իր գործունեության տարեկան արդյունքները հաստատելու նպատակով պարտավոր է ամեն տարի գումարել մասնակիցների հերթական ընդհանուր ժողով:
17. Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որն ընտրվում է ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի կողմից երեք տարի ժամկետով: Տնօրենն իրավունք ունի առանց լիազորագրի գործարք կատարել ընկերության անունից, եթե գործարքի գումարը չի գերազանցում զուտ ակտիվների մեծության 25 %-ը:
«Պիծիրյո» ՍՊԸ կանոնադրության հավելված
«ՊԻԾԻՐՅՈ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ
մասնակիցների ցուցակ
1. Անահիտ Աբգարյան Տիգրանի 1,000,000 դրամ 20 %
(ստորագր.) (անուն, ազգանուն, անվանում)
անձն. —————————— տրվ. «——» «———————————-» —————— թ. ——— -ի կողմից,
Պ/գր. Համարը—————————- տրվ. «——» «———————————» ———— թ. ——————— ————— տ/բաժնի կողմից
Բնակության (գտնվելու) վայրը Մալաթիա֊Սեբաստիա․․․
2. Մարիամ Շախվերդյան 1,000,000 դրամ 20 %
(ստորագր.) (անուն, ազգանուն, անվանում)
անձն. —————————— տրվ. «——» «———————————-» 2020 թ. ——— -ի կողմից,
Պ/գր. Համարը—————————- տրվ. «——» «———————————» ———— թ. ——————— ————— տ/բաժնի կողմից
Բնակության (գտնվելու) վայրը Կվարտալ․․․
3. Քնար Հարությունյան 1,000,000 դրամ 20 %
(ստորագր.) (անուն, ազգանուն, անվանում)
անձն. —————————— տրվ. «——» «———————————-» —————— թ. ——— -ի կողմից,
Պ/գր. Համարը—————————- տրվ. «——» «———————————» ———— թ. ———————
————— տ/բաժնի կողմից
Բնակության (գտնվելու) վայրը Կվարտալ․․․
4.Բարսեղյան Անի 1,000,000 դրամ 20 %
(ստորագր.) (անուն, ազգանուն, անվանում)
անձն. —————————— տրվ. «——» «———————————-» —————— թ. ——— -ի կողմից,
Պ/գր. Համարը—————————- տրվ. «——» «———————————» ———— թ. ——————— ————— տ/բաժնի կողմից
Բնակության (գտնվելու) վայրը ——————————————————————————————— ———————————————————————————————
5. Նելլի Միսկարյան 1,000,000 դրամ 20 %
(ստորագր.) (անուն, ազգանուն, անվանում)
անձն. —————————— տրվ. «——» «———————————-» 2020 թ. ——— -ի կողմից,
Պ/գր. Համարը—————————- տրվ. «——» «———————————» ———— թ. ——————— ————— տ/բաժնի կողմից
Բնակության (գտնվելու) վայրը Մալաթիա֊Սեբաստիա․․․
Հավելված 2
ՀՀ արդարադատության նախարարի
2010 թվականի ապրիլի 30-ի
N 66-Ն հրամանի
«Պիծիրյո» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության
հիմնադրի որոշում թիվ 1
(կազմված է «——» «—————————-» 2020 թ. և բաղկացած է 1 (մեկ) էջից)
ք. ԵՐԵՎԱՆ
«———»«—————————-» 2020 թ.
Ես «Պիծիրյո» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիր Անահիտ Աբգարյանս միանձնյա որոշեցի`
1. հիմնադրել «Պիծիրյո» անվանումով «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն» կազմակերպաիրավական ձևի առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի նպատակն է տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը,
2. ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 5,000,000 (նախնական արժեք) դրամ,
3. հաստատել «Պիծիրյո» ՍՊԸ կանոնադրությունը,
4. ընկերության տնօրեն հաստատել Անի Բարսեղյան-ին անձ.———— տրվ. «——» «—————————» —— թ. ——— -ի կողմից, հասցե` ———————————————————————————————————, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր 3 տարի ժամկետով:
Ընկերության հիմնադիր` Անահիտ Աբգարյան
Հավելված 3
ՀՀ արդարադատության նախարարի
2010 թվականի ապրիլի 30-ի
N 66-Ն հրամանի
«Պիծիրյո» Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրների ընդհանուր (հիմնադիր) ժողովի
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ թիվ 1
(կազմված է «——» «—————————-» 2020 թ. և բաղկացած է 1 (մեկ) էջից)
ք. ԵՐԵՎԱՆ
«———»«—————————-» 2020 թ.
Մասնակցեցին ընկերության հիմնադիրները 1. Անահիտ Աբգարյանը 2.Մարիամ Շախվերդյանը 3. Քնար Հարությունյանը 4. Անի Բարսեղյանը 5․ Նելլի Միսկարյանը
Քվեարկությամբ հիմնադիր ժողովը որոշեց (միաձայն)
Ժողովի նախագահ ընտրել Անահիտ Աբգարյանին, քարտուղար` Քնար Հարությունյանին
Օրակարգ` 1. ընկերության կանոնադրության հաստատում
2. ընկերության տնօրենի հաստատում
Նելլի Միսկարյանը առաջարկեց քվեարկության դնել հիմնադիր ժողովի օրակարգի հարցերը «Պիծիրյո»
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադիրների ընդհանուր (հիմնադիր) ժողովը բաց քվեարկությամբ միաձայն որոշեց՝
1. հիմնադրել «Պիծիրյո» անվանումով «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն» կազմակերպաիրավական ձևի առևտրային կազմակերպություն հանդիսացող իրավաբանական անձ, որի նպատակն է տնտեսական գործունեություն իրականացնելու ճանապարհով շահույթի ստացումը,
2. ընկերության կանոնադրական կապիտալի չափը սահմանել 5,000․000 (նախնական արժեք) դրամ, որը բաժանված է 5 բաժնեմասերի, յուրաքանչյուրը 1․000․000 դրամ անվանական արժեքով,
3. հաստատել ընկերության մասնակիցների ցանկը և նրանց ունեցած բաժնեմասերի չափը, 1. Անահիտ Աբգարյան 20 % 2. Մարիամ Շախվերդյան 20 % 3. Քնար Հարությունյան 20 % 4. Անի Բարսեղյան 20 % 5․ Նելլի Միսկարյան 20 %
4. հաստատել «Պիծիրյո» ՍՊԸ կանոնադրությունը,
5. ընկերության տնօրեն հաստատել Անի Բարսեղյան-ին, անձ.————————— տրվ. «——» «—————————» 2020 թ. ——— -ի կողմից, հասցե` Երևան, մեր երևակայություն փողոց, 65, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր 3 տարի ժամկետով:
Ժողովի նախագահ`Անահիտ Աբգարյան
Ժողովի քարտուղար` Քնար Հարությունյան
Leave a Reply