Design a site like this with WordPress.com
Get started

2020 թ․ սեպտեմբերի հայ-ադրբեջանական և 1920 թ․ սեպտեմբերի հայ-թուրքական պատերազմների համեմատություն

Առաջին նմանությունը, որ աչքի է ընկնում՝ պատերազմի սկիզբն է։ Ե՛վ Թուրքիան, և՛ Ադրբեջանը պատերազմ սկսեցին՝ առանց այն հայտարարելու, որոնք տևեցին շուրջ 2 ամիս։ Երկու պատերազմներն էլ սկսել են սեպտեմբերի 27֊28֊ին, և 2 պատերազմներում էլ թշնամու զորքը քանակապես գերազանցում էր մեր կողմին։

Օ՜հ, հիմա կարդում եմ, ու կարծես մեր պատերազմը լինի։ Երկու անգամ էլ դիվանագիտական քայլերի դիմեցինք օգնություն ստանալու համար, բայց ամեն անգամ մեծ տերությունները անտարբեր եղան մեր հանդեպ։ Իսկ Ռուսաստանը վարում էր չմիջամտելու քաղաքականություն․․․ Լիակատար ջախջախումից խուսափելու և քիչ թե շատ պատվաբեր հաշտություն կնքելու նպատակով՝ կողմերի միջև վերջնական զինադադար կայացվեց, և դադարեցվեցին ռազմական գործողությունները։

Ընդհանուր առմամբ հայկական բանակը չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ, չնայած առանձին դեպքերում հայ զինվորների խիզախությանը՝ երկու պատերազմներում էլ։

Հայաստանի պարտության հիմնական պատճառը ոչ միայն թուրքական զորքի թվային գերազանցությունն էր, այլ նաև այն, որ հայկական բանակը չցուցաբերեց մարտունակություն և պատշաճ կազմակերպվածություն։

Հայ֊թուրքական պատերազմ, 1920 թ․

Պատշաճ կազմակերպվածություն չի եղել նաև այս պատերազմի ընթացքում՝ որոշ դավաճան հրամանատարների պատճառով։ Ի տարբերություն 1920 թ֊ի պատերազմի, պարտության գլխավոր պատճառը այս անգամ եղան ներքին դավաճանները։

Հաշտության պայմանագրերը բավական նման են, բայց զերծ չեն նմանություններից․ երկու դեպքում էլ թշնամին մոտեցավ մեր սահմաներին, երկու դեպքում էլ պայմանները ծանր էին մեզ համար։

Եվ, կարծում եմ, որ Ռուսաստանն այս անգամ էլ նույն նպատակներով է շարժվում, ինչ 1920֊ին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: