Աշխարհաքաղաքականություն

Աշխարհաքաղաքականությունն ուսումնասիրում է միջազգային գործընթացներում գործող գլխավոր ուժերի դերակատարությունը և փորձում է տեսնել այդ զարգացումների հեռանկարները և ներկա ժամանակներում գործում են բազմաթիվ գիտահետազոտական կենտրոններ, կազմակերպում են գիտաժողովներ և քննարկում են համաշխարհային զարգացման միտումները, լույս են տեսնում հետազոտություններ։

Աշխարհաքաղաքականությունը փորձում է ներկայացնել յուրաքանչյուր երկրի ներքին և արտաքին քաղաքական զարգացման միտումները և ի հայտ են բերում այն հիմնական լծակները, որոնք գործում են միջազգային, միջպետական հարաբերություններում։ Այդ իմաստով աշխարհաքաղաքականությունը միջազգային հարաբերությունների պատմության վերանայում է նշանակում։ Իսկ դա նշանակում է, որ մեր օրերում կարևոր է դառնում աշխարհաքաղաքականության հետազոտությունների կարևորությունը, գիտական զարգացումը, առանց որի դժվար է կողմնորոշվել ժամանակակից աշխարհի փոփոխություններում։

Մեզ համար աշխարհաքաղաքականությունն ունի կարևոր նշանակություն․ մեր տարածաշրջանում պայքար է գնում և՛ գերտերությունների, և՛ տարածաշրջանային երկրների միջև։

Աշխարհաքաղաքականությունն իր մեջ բնորոշում է այնպիսի հարցեր, ինչպիսիք են միջազգային հարաբերությունների տեսությունն ու պրակտիկան հիմնված աշխարհագրական, աշխարհաքաղաքական, տնտեսական և բազմաթիվ այլ գործոնների վրա։

Ըստ հանրագիտական բառարանի՝ աշխարհաքաղաքականությունը միջազգային հարաբերությունների տեսության ֆունդամենտալ ուղղություններից մեկն է, որը բնութագրում է պետության տարածքային առանձնահատկությունները, դրանց ազդեցությունը, ձևերը։ Իսկ ընդհանուր առմամբ միջազգային հարաբերությունների, միջազգային ընկերակցության խնդիրներն ուսումնասիրվում են մի շարք գիտությունների կողմից։ Այսինքն՝ աշխարհաքաղաքականությունը գտնվում է մի շարք գիտությունների հատման կետում, բայց այն դիտվում է որպես առանձին գիտության ճյուղ, որն էլ ուսումնասիրում է միջազգային հարաբերությունների զարգացման հիմունքները, խնդիրները և փորձում մշակել ռազմավարական ծրագիր, փորձելու դիմակայել այն մարտահրավերներին, որոնցում կանգնած է աշխարհը և հասարակությունը։ Աշխարհաքաղաքականությունը կոչված է ուսումնասիրելու տարբեր աշխարհների, պետությունների զարգացման մեխանիզմները, այն սկզբունքները, որը պետք է խնդիրների լուծման համար։ Այսպիսով՝ աշխարհաքաղաքականությունը որպես գիտության առանձին ուղղություն, ուսումնասիրում է համաշխարհային ընկերակցության գործունեությունը, զարգացումը, նրա սուբյեկտները, նրա կենսագործունեության առանձնահատկություններն ու օրինաչափությունները։

Աշխարհաքաղաքականությունն իր մեջ ներառում է այն հիմնահարցերը, որոնք իշխանության տարբեր շրջանների համար գտնվող անհատները պետք է իրականացնեն, որը նշանակում է, որ միջազգային հարաբերությունները անհատների փոխշփում է։ Հիմնական մեթոդները և եզրակացությունները ըմբռնելի են, ընկալելի իշխանության ավելի բարձր մակարդակում գտնվողների համար։ Այդ իմաստով աշխարհաքաղաքականությունը իշխանության աշխարհայացնք է։ Որքան անհատը վեր է բարձրանում սոցիալական սանդղակով, այնքան աշխարհաքաղաքականությունը վերացականից վերածվում է գործելակերպի։

Յուրաքանչյուր պետություն ձգտում է որոշել գտնել իր տեղը այն պետությունների համատեքստում, որ ձևավորվում են դարերի ընթացքում։ Շահում են այն պետությունները, որոնք իրենց քաղաքականության մշակման գործում կաևորում են ազգային քաղաքական շահը, իսկ հետո կարևորում են մյուս պետությունների հետ ունեցած հարաբերությունների ձևակերպումը։ Ներկա ժամանակներում, երբ աշխարհը դարձել է մեկ փակ գոտի, երբ աճել է միջազգային հարաբերությունների ազդեցությունը ժողովուրդների վրա, ժամանակակից աշխարհի իրողության ճիշտ ընկալումը կարող են որոշակի հիմք հանդիսանալ, նախապայման դառնալ պետության կայուն զարգացման համար։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: