Օտար մի երկրում ― Էռնեստ Հեմինգուեյ

Պատմվածքի հղումը

Պատմվածքում ցույց էր տրվում պատերազմի ընթացքում վիրավորված տղաների հույզերն ու զգացմունքները։ Գլխավորապես աչք է ծակում անորոշությունը, որ պատել էր նրանց։

Բախտդ բերել է, երիտասարդ։

Բախտը բերել էր, որ ողջ է մնացել և միայն վիրավորվելով պրծել։ Այնքա՜ն հարաբերական է, քանզի տղաները հուսահատության մեջ են հայտնվում, իսկ հոգեբանության վրա մեծ ազդեցություն են ունենում այն դաժանությունները, որ հասցրել են տեսնել մարտի դաշտում։

Բայց դա հետո էր, իսկ այն ժամանակ մեզնից ոչ ոք չգիտեր, թե կյանքն ինչպիսի ընթացք կստանա այնուհետ։

Մենք միայն գիտեինք, որ պատերազմը դեռևս շարունակվում է, սակայն մեզ համար այն այլևս ավարտված էր։

Ավարտված էր, քանզի արդեն անզոր էին գնալ ու կռվել, շարունակել պայքարը․․․

Cova հաճախող աղջիկները իսկական հայրենասերներ էին, ու ինձ համար պարզեցի, որ այդ ժամանակ ամենահայրենասերները Իտալիայում սրճարանի աղջիկներն էին ու երևի թե դեռ այդպիսին են հիմա էլ։

շատ էի վախենում մեռնել ու մտածում էի, թե ինչ կլինի ինձ հետ, երբ կրկին ընկնեմ ճակատ

Շքանշանով այդ երեք տղաները նման էին որսորդական բազեների, իսկ ես բազե չէի, թեև նրանց, որոնք կյանքում երբեք որսի դուրս չեն եկել, կարող էի և այդպիսին թվալ, բայց նրանք, այդ բոլոր երեքն էլ հրաշալի դա հասկանում էին, ու մենք կամաց-կամաց իրարից հեռացանք։

Երևի նկատի ունի մենամարտելու ցանկությունն ու կարողությունը, այսինքն, նրանք իրական հերոսներ էին, ովքեր պատրաստ էին շարունակել պայքարը, բայց ոչ նա, քանզի վախենում էր ճակատ վերադառնալ ու պատերազմել չէր ուզում։

Ու մենք ուշադրություն դարձրինք քերականությանը, և շուտով իտալերենը այնքան խրթին դարձավ, որ վախենում էի անգամ որևէ բառ ասել, քանի դեռ քերականական կանոնները գլխումս չէին տեղավորվել։

Էստեղ մի տարօրինակ նմանություն տեսա, ասես փոխաբերական իմաստող պատերազմին էր մատնանշում։ Մենք ազատ ենք խոսում պատերազմի մասին, բայց ոչ մարտիկները, ովքեր տեսել են մարտի դաշտում կատարվելիքը, զգացել այդ ցավն ու տառապանքը։ Կարծես ասվում է, որ մարտի դաշտում կդադարենք այդպես ազատ արտահայտվել պատերազմի մասին։

Սարքերն այդ ժամանակ նորույթ էին, ու դրանք պիտի փորձարկվեին մեզ վրա։

Խոսվում է բժշկական սարքերից, բայց ես հասկանում եմ նաև զենքերը։

Նա պիտի գտնի այն, ինչ չի կարելի կորցնել։

Եվ նշեմ նաև, որ վերքերի ապաքինումը չի կարող հույս ներշնչել պատերազմի դաժանությունը տեսած մարդկանց, քանզի նրանց հոգեկան ապրումներն այլ են՝ անբուժելի։ Պատերազմից հետո զինվորներին թողնում են վերքերով, շքանշաններով և հոգեկան ծանր ապրումներով․․․

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: