Չկարողացա լիարժեք ընկալել պատմվածքը․ միտքը բարդ է հասկացվում։
Ես ունեմ հասկանալու կարողություն, որ սովորականից բարձր է, երբեմն նույնիսկ գերբնական: Զգում եմ որոշ բաներ, որ ուրիշ մարդիկ, այս կամ այն պատճառով, ընդունակ չեն զգալու:
(Երբեմն սխալ է լինում զգացածս և փորձանքի մեջ գցում ինձ, բայց տակից դուրս գալու ճարը գտնում եմ սովորաբար: Մի անուշ խոսք: Ձայնի մեջ բարեկամական շեշտ: Աշխարհիկ վերաբերմունք այսպիսի բաների նկատմամբ: Բոլորս եղբայրներ ենք: Ամեն մեկիս վերջը մահ է: Սիրենք իրար և աշխատենք չբարկանալ:)
Գրողները այնքան էլ հպարտ մարդիկ չեն: Գիտեն, որ մահկանացու են իրենք ու պիտի մեռնեն մի օր և մոռացվեն: Գալիս ենք, գնում ենք ու մոռացվում: Իմանալով այս բոլորը, գրողը մեղմ ու բարի է այնտեղ, ուր մի ուրիշ մարդ խիստ է ու անբարյացակամ:
Չկա՛ պատերազմ: ․․․ Չեմ սիրում մարդկանց, որ հիմար են: Սուտ բան է այս ամբողջ աղմուկը: Ուզում են իմանալ՝ դեռ հիմա՞ր են մարդիկ: Այո՛, հիմար են:
Ուշադրություն դարձրեք «չկա՛ պատերազմ» և «ուզում են իմանալ՝ դեռ հիմա՞ր են մարդիկ» նախադասություններին։
Աշխարհը ձեզ նման հիմարներով է լեցուն: Ատո՜ւմ եք պատերազմը, բայց Եվրոպայում կա՜ պատերազմ, հա՞:
Չեք կարողանում հանգիստ նստել: «Պատերազմ է հայտարարվել Եվրոպայում»
Չկա՜ պատերազմ: Այստեղ-այնտեղ պրոպագանդ տարածելով մի՛ զբաղվեք:
Առանձնացրեցի կարևոր խոսքերն, իսկ այժմ սկսեմ վերծանել դրանք։ Կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ սափրիչը աշխարհին էր դիմում, ոչ թե՝ գրողին։
Ատում ենք պատերազմը, բայց աշխարհում պատերազմ կա։ Հիմարություն է այն պարագայով, որ մարդիկ, ովքեր քննադատում են պատերազմը, ատում են այն, բայց պատերազմ են սկսում, իսկ մյուսները քայլեր չեն ձեռնարկում՝ կանխելու այն։
Պատերազմն ինքնին պրոպագանդա է, որն ավելի հիմար է դարձնում ժողովրդին կամ ցույց տալիս մարդկության տգիտությունը։
Ը՜մ, բարդ է նկարագրել սափրիչի միտքը, որ մեզ փոխանցեց Սարոյանը․․․
Leave a Reply