1․ Ի՞նչ ներքին և արտաքին իրավիճակ էր Հայաստանում։
- Հայաստանը բաժանված էր երկու մասի՝ Արևելյանի և Արևմտյանի, ընդ որում երկու մասերն էլ մտնում էին այլ երկրների կազմի մեջ՝ Ռուսաստանի և Թուրքիայի։ Արևելյան Հայաստանը, գտնվելով Ռուսաստանի մեջ, ծաղկում ապրեց (եթե կարելի է այդպես անվանել), իսկ Արևմտյան Հայաստանը, գտնվելով Թուրքիայի կազմի մեջ, չափից դուրս ծանր վիճակում էր գտնվում։
2․ Պայմանագրերից ո՞րն էր, որ ամենաշատն էր բխում հայ ժողովրդի շահերից։
- Պայմանագրերից միայն Թուրքմենչայի պայմանագիրը փոքր֊ինչ բարենպաստ պայմաններ ստեղծեց մեզ համար։ Թերևս հայկական մի շարք տարածքներ անցան Ռուսաստանին, ինչով կատարվեց հայերի ցանկությունը, սակայն լավագույնը չէր։
3․ Ի՞նչ գնահատականներ կտաք պայմանագրերին ընդհանուր առմամբ /3 նախադասությամբ, այսինքն՝ մյուս երկրների շահերը, ընդհանուր կնքված կետերը/։
- Պայքարը, որ վարում էր Ռուսաստանը, օգնեց վերջինիս ամրապնդվել Կովկասում, սակայն մեծ տերությունները փորձեցին խաթարել դա։ Արդյունքում տուժում էին հայերն ու հայկական տարածքները։ Հայերով բնակեցված հողերը մեկը մյուսին էին անցնում, ինչը ոչ մի կերպ մեզ օգուտ չտվեց, այլ ավելին՝ վնասեց։
4․ Որո՞նք էին մեր թույլ տրված սխալները։ Ի՞նչ կանեիք դուք, եթե ապրեիք այդ ժամանակաշրջանում և որոշիչ ձայն ունենայիք։
- Մեր գլխավոր սխալն այն էր, որ հույներս Ռուսաստանի վրա էինք դնում։ Փոխանակ անկախություն պահանջենք, ցանկանում էին Ռուսաստանի կազմի մեջ մտնել։ Իհարկե, հասկանում եմ, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելը ակնկալում էր հետագա անկախացում, բայց, ցավո՜ք, չարդարացան մեր նախնիների հույսերը։
Այս պահին դժվարանում եմ ասել, թե ինչ կանեի այդ ժամանակներում, բայց դպրոցական տարիներին շատ էի այդ հարցի շուրջ մտածում և իսկույն պատասխան գտնում։ Հիշում եմ, որ մտածում էի՝ գաղտնի բանակ կհավաքեմ, զորավարժությունները փոքր խմբերով կանցկացվեն, ինչը կօգնի պահել զորքի գաղտնիությունը և դավաճաններից հեռու մնալ։ Անկախություն կփնտրեի ոչ թե Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց հետո, այլ ներկա վիճակում։
5․ Համեմատականներ անցկացրեք 19-րդ դարը և մեր օրերը։ Ի՞նչ նմանություններ և տարբերություններ եք տեսնում։
- Ամենից մեծ նմանությունը, որ արդեն որերորդ դարն է չի փոխվել, Ռուսաստանի օգնությանը սպասելն է, վստահելն ու հույսերը դրա վրա դնելը։ Տարբերություն է այն փաստը, որ այն ժամանակ պետականություն չունեինք, բայց հիմա ունենք, թեև կանգնած ենք դրա կորուստի վտանգի առաջ։ Նմանություն է նաև հայ ժողովրդի տուժումը ստեղծված իրավիճակներում։ Եթե 19֊րդ դարում Ռուսաստանն ու Թուրքիան փաստացի պատերազմի մեջ էին, հիմա մենամարտում են չեզոք ձևանալով, իսկ մենամարտի կենտրոնում է, ինչպես միշտ, հայն ու հայկական տարածքները։
Leave a Reply