Օսկար Ուայլդ | Սոխակն ու վարդը ― Վերլուծություն

Պատմվածքն՝ այստեղ

Գեղեցիկ պատմվածք էր, բայցև՝ բավական դաժան։ Շունչս պահած կարդում էի, այն հույսով, որ Սոխակը կապրի։

Ա՜խ, ինչ հաճախ կարող է մի դատարկ բանից կախված լինել մեր երջանկությունը:

-Ա՜խ, ինչ հաճախ կարող է մի դատարկ բանից կախված լինել մեր երջանկությունը: Ես կարդացել եմ իմաստուն մարդկանց բոլոր գրքերը, ուսումնասիրել եմ փիլիսոփայության բոլոր գաղտնիքները, իսկ կյանքս խորտակվում է լոկ այն պատճառով, որ ես չունեմ կարմիր վարդ:

Ուսանողի մտորումներից

Հետաքրքիր մատնանշում այս հատվածին, որ ուսանողը սխալվում էր։ Մենք՝ բոլորս, նման ենք ուսանողին։ Շատ հաճախ են լինում պահեր, երբ մեզ թվում է, թե մեր կյանքը խորտակվում է, լոկ այն պատճառով, որ ինչ֊որ բան չունենք։ Մեզ թվում է, թե մեր երջանկության գրավականը հենց այդ բանից է կախված, բայց, իհարկե, բոլորս սխալվում ենք նման հարցերում։

Կյանքը թանկ է բոլորի համար: Սակայն կյանքից առավել թանկ է Սերը:

Ժամանակները փոխվում են, և քչերն են նման կարծիքի մնացել։

«Կյանքը թանկ է բոլորի համար: Սակայն կյանքից առավել թանկ է Սերը: Եվ ինչ-որ թռչնակի սիրտ չի կարող համեմատվել մարդկային սրտի հետ»

Սոխակի մտորումներից

Այս հատվածում Սոխակը մարդկային սիրտը վեր է դասում իր՝ թռչնակի սրտից։ Պատմվածքը մեզ հակառակն է ցույց տալիս․․․ Ավելի անկեղծ էր Սոխակը, ավելի նվիրված էր և ավելի սիրով լի։ Այնքա՜ն էր նրանում սերը, որ անձնազոհության գնաց հանուն տղայի սիրո։

Հավատարիմ եղիր Սիրուդ, քանզի որքան էլ իմաստուն լինի փիլիսոփայությունը, Սիրո իմաստնությունն ավելի մեծ է: Որքան էլ հզոր լինի իշխանությունը, Սերն ավելի զորեղ է: Սիրո շուրթերը քաղցր են, ինչպես մեղր, թևերը կրակի գույն ունեն, իսկ շնչառությունը խնկաբույր է:

Սոխակի վերջին խնդրանքն էր, որ պարտավոր էի առանձնացնել։ Կարծում եմ, որ նրա խոսքերն արդեն իսկ ամենինչ ասում են, և իմ մանրամասնելը չափազանց ավելորդ կլինի։

– Այո, նա ձևի վարպետ է, դա նրանից չես խլի: Բայց ունի՞ արդյոք նա զգացմունք: Թե՞ նման է այն նկարիչներին, որոնք ունեն մեծ վարպետություն, իսկ անկեղծություն՝ շատ քիչ: Ոչ, նա երբեք չի զոհի իրեն հանուն մեկ ուրիշի: Նա մտածում է միայն երաժշտության մասին: Է՜հ, բոլորը գիտեն, որ Արվեստը եսասեր է։

Ուսանողի մտորումներից

Սխալվու՞մ էր ուսանողը։ Միանշանա՛կ։ Չես կարող արարել, ստեղծել՝ առանց սիրո բույրը զգալու։ Իրական սիրո նշանակությունը գիտեր Սոխակը, բայց ոչ՝ ուսանողը։

Քանզի նա երգում էր Սիրո մասին, որը կատարյալ է դառնում Մահվան մեջ:

Հետաքրքրանշական պատմվածք էր․․․ Սոխակի սերը մարդկային սիրուց վեր գտնվեց, ավելի անկեղծ գտնվեց։

Ենթադրում եմ, որ գործող հերոսն ուսանողն էր, քանզի սիրահարվածությունը ուսանողների մոտ է շատ տարածված։ Նրանց բոլորին թվում է, թե ամենից իրական սերն են տածում կոնկրետ մարդու հանդեպ, բայց այդ զգացումն իսկույն վերանում է առաջին մերժման հետ հանդերձ։

Թե՛ սոխակը, թե՛ ուսանողը տարբեր հայացքներ ունեին սիրո մասին, բայց սոխակն ավելի անկեղծ էր։

Ցույց է տրվում նաև առարկաների արժեվորումը տարբեր անձանց կողմից։ Աղջկան վարդը պետք չէր․ գոհարները ավելի մեծ գին ունեին։ Ուսանողին վարդը պետք չէր, երբ իր նպատակին չկարողացավ հասնել, իսկ Սոխակի համար այն մի ամբողջ կյանք արժեր․․․

Ի վերջո՝ ուսանողը կարողացավ երջանիկ լինել առանց վարդի և առանց աղջնակի հետ պարի․․․

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: