Design a site like this with WordPress.com
Get started

ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ ― ԹԵՍՏ

1. Ճանապարհորդության տեսակ է՝
• մարդկանց հանգիստը,
մարդկանց տեղաշարժը,
• զբոսաշրջությունը:

2. Զբոսաշրջության առաջին շրջանը համարվում է՝
• ճանաչողական զբոսաշրջություն,
էլիտար զբոսաշրջություն,
• սիրողական զբոսաշրջություն:

3. Վերածննդի դարաշրջանում ճանապարհորդում էին միայն՝
• գյուղական համայնքի ներկայացուցիչները,
հարուստ վերնախավը,
• զինվորականները:

4. Հյուրանոցները փոխարինեցին՝
հյուրերի սենյակներին,
• ճաշասենյակներին,
• ննջասենյակներին:

5. 1-ին խմբային զբոսաշրջությունը կազմակերպել է՝
• Ֆերնան Մագելանը,
Թոմաս Կուկը,
• Վասկո դա Գաման:

6. 1-ին զբոսաշրջային գործակալությունը հիմնվել է
Լեսթերում,
• Բեռլինում,
• Լոնդոնում:

7. Թոմաս Կուկի ճանապարհորդությանը մասնակցելու պահանջն էր՝
• ծխախոտ չօգտագործելը,
ալկոհոլ չօգտագործելը,
• թղթախաղով չզբաղվելը:

8. Զբոսաշրջության 4-րդ շրջանը համարվում է՝
• վերածննդի շրջան,
ժամանակակից շրջան,
• անտիկ շրջան:

9. Ծառայությունը՝
• կարելի է չափել,
• կարելի է պահպանել,
կարելի է գնահատել:

10. Զբոսաշրջային օպերատորը՝
• գովազդային գործակալ է,
տնտեսվարող սուբյեկտ է,
• գիտական աշխատող է:

11. Զբոսաշրջային սուբյեկտը՝ զբոսաշրջիկը, բազմազան պահանջ-մունքների՝
• ստեղծողն է,
սպառողն է,
• կազմակերպողն է:

12. Զանգվածային շուկայի զբոսաշրջային օպերատորները վաճառում են՝
հանրաճանաչ հանգստավայրերի զբոսաշրջային փաթեթներ,
• էկոլոգիական զբոսաշրջության զբոսաշրջային փաթեթներ,
• էքստրեմալ զբոսաշրջության զբոսաշրջային փաթեթներ:

13. Զբոսաշրջային ծառայությունների փաթեթների ձևավորումը, զարգացումը և իրականացումը ապահովում են՝
• առևտրային միությունները,
• արդյունաբերական ձեռնարկությունները,
զբոսաշրջային ընկերությունները:

14. Հյուրանոցային գործում օժանդակ ծառայությունները կախված են՝
հյուրանոցի կարգից,
• հյուրանոցի մեծությունից,
• հյուրերի քանակից:

15. Օժանդակ ծառայությունները՝
• վնասում են հյուրանոցի հեղինակությանը,
հյուրանոցին բերում են հավելյալ եկամուտ,
• խանգարում են հյուրերի հանգտի կազմակերպմանը:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: