Եթե չես սիրում կյանքը, դա չի նշանակում, որ մահը ելք կարող է դառնալ։ Սկսում ես ատել աշխարհը, երբ քո կյանքում ինչ֊որ բան չի հերիքում, պակասում է։ Ի՞նչ կարող է դա լինել։ Ես էլ չգիտեմ․․․
Թե շատերը կասեն, որ ընկերներ ձեռք բերելով, կկարողանաս կրկին երջանկանալ, ապա ես չեմ կարող դա երաշխավորել։ Երբեմն կարող ես նույնիսկ նրանց վնասել․․․ Մենա՞կ մնալ։ Չգիտեմ․․․
Իհարկե՝ քո իրավիճակը չի արդարացնի անմտածված քայլերդ, այնպես որ մի՛ անջատիր գիտակցությունդ։ Պարտավոր ես անել այն ամենը, ինչը ապագայում, ցանկացած դեպքում, քեզ օգուտ կբերի։
Եթե ապրել չես ցանկանում, այդ հանգամանքը մեկ է չի ազատելու քեզ դրանից։ Եկել ես, ուրեմն գնալու ժամանակ էլ կունենաս։
Ես անկարող եմ ասել, թե ինչպես ճշմարիտ կվարվես, բայց մի խորհուրդ կարող եմ տալ։ Նայիր շրջապատիդ ու եզրահանգումներ արա։ Տես նրանց սխալները ու մի՛ կրկնիր դրանք։
Երբ ներսումդ ամեն ինչ տակնուվրա է լինում, ապա եկեղեցի գնա, միանգամից կհանդարտվես։ Բայց թե կորցրել ես քեզ, ուրեմն փորձիր ինքդ քեզ նորովի կերտել։
Ես միշտ կողքիդ եմ՝ քեզ օգնելու։
Leave a Reply