Design a site like this with WordPress.com
Get started

Սան-Ստեֆանոյի պայմանագիր

Կնքվեց Սան Ստեֆանոյի պայմանագիրը

Սան Ստեֆանոյի պայմանագիրը կնքվել է Ռուսաստանի և Օսմանյան կայսրության միջև 1878թ. փետրվարի 19-ին (մարտի 3-ին) Կոստանդնուպոլսի արվարձան Սան Ստեֆանոյում: Այն նախնական հաշտության պայմանագիր էր, որով ավարտվեց 1877-1878թթ. ռուս-թուրքական պատերազմը։ Մեծ նշանակություն է ունեցել բալկանյան ժողովուրդների՝ թուրքական լծից ազատագրման և Հայկական հարցի՝ միջազգային դիվանագիտության ասպարեզում հայտնվելու գործում։

Սան Ստեֆանոյի պայմանագրի դրույթները վերանայվել են Բեռլինի կոնգրեսում ընդունված փաստաթղթում։ Նոր պատմության շրջանում առաջին անգամ Հայաստան անվանումը և հայերը հիշատակվում էին միջազգային դաշնագրում։ Պայմանագրի 16-րդ հոդվածում ասվում էր. «Նկատի առնելով այն, որ ռուսական զորքերի դուրս բերումը նրանց կողմից գրավված Հայաստանի` Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է այնտեղ առիթ տալ բախումների և բարդությունների, որոնք երկու պետությունների բարի հարաբերությունների վրա կունենան վնասակար ազդեցություն՝  Բարձր Դուռը պարտավորվում է անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ և բարենորոգություններ և զերծ պահել հայերի անվտանգությունը քրդերից և չերքեզներից»։ Պայմանագրի 19-րդ հոդվածով Ռուսաստանին էին անցնում Կարսը, Արդահանը, Բայազետը, Բաթումը, Օլթին, Արտանուջը, Արդվինը, Ալաշկերտը, Կաղզվանը և Խումարը։ 

Օգտակար հղումներ` 1, 2, 3, 4, 5, 6, 7

САН-СТЕФАНСКИЙ МИР Взятие Плевны явилось переломным моментом в ходе войны. В начале 1878 года русские армии взяли Адрианополь. 19 февраля (3 марта)  1878 года в 12 километрах от Константинополя, в местечке Сан-Стефано, был подписан мирный договор. Согласно статьям Сан-Стефанского мира Сербия и Черногория провозглашались полностью независимыми государствами. Болгария становилась автономным княжеством. Также получали автономию Босния и Герцеговина. К России возвращалась часть Бессарабии, отторгнутая от нее в 1856 году, на Кавказе к российским владениям присоединялись крепости Ардаган, Батум, Баязет, Карс. Османская империя должна была выплатить 310 млн руб. контрибуции. (Источник информации — портал История.РФ, https://histrf.ru/lenta-vremeni/event/view/podpisaniie-san-stiefanskogho-mira)

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: