Հայաստանի լեռները

1. Արտանիշ լեռ

Լեռը գտնվում է Գեղարքունիքի մարզում, Սևանա լճի հյուսիսարևելյան ափին՝ Արտանիշ թերակղզու վրա և բաժանում է Մեծ և Փոքր Սևանները։ Միակ լեռը, որտեղից իր ամբողջ գեղեցկությամբ պատյանից դուրս է գալիս Հայաստանի չքնաղ մարգարիտը՝ Սևանա լիճը։ Արտանիշ լեռն ունի ծովի մակերևույթից 2460 մ բարձրություն: Հարաբերական բարձրությունը՝ 500-600 մ։

Շատ նպատակահարմար է սկսնակ արշավականների, արահետային լեռնագնացության, անտառային քայլարշավների, վրանային ճամբարների և լողի սիրահարների համար:

Քայլարշավի երկարությունը՝ 7-8 կմ։

Բարդություն՝ հեշտ

Սիրունություններ՝ Սևանա լիճ, Արտանիշ լեռ, սնկեր, անտառներ, լեռներ, համայնապատկերներ, դիտակետներ, երկրաբանական գոյացություններ․․․

Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ, լեռնային և անտառային արահետներ։

Արտանիշ Լեռ (2462 մ) | ArmLand Adventures Club

Արշավի առանձնահատկությունն այն է, որ լեռը դիտարկվում է որպես երկրորդական օբյեկտ, քանզի ֆենոմենը դա Սևանա լիճն է: Մի կողմից աստիճանաբար իր աշխարհն է բացում ջրային մի վիթխարի ավազան։ Ասես երկնքի պրիզմայի միջով բեկված մի տարածություն, որը իր մեջ է կլանում կապույտ սպեկտրի բոլոր երանգները։ Արտանիշի վրա սովորաբար քամու ուժգնությունը մեծ է։ Սակայն այն ասես չորս կողմից հրող մի ուժ լինի, որը ողջագուրվելով քեզ հետ իր թափանցիկ ձեռքերով, տանում է քեզ դեպի կատարելություն, դեպի գագաթ։ Վերևից չքնաղ տեսարան է բացվում դեպի Գեղամա ծովը։ Իսկապես որ «ծով»։ Լիճը վերևից ստեղծում է մի հեռանկարային պատրանք, թույլ չտալով տեսնել իր սահմանները…

Հետաքրքիր է նաև երթուղու վերջին հատվածը՝ քայլարշավը լճի երկայնքով, հանդարտ ալիքների ներքո մինչև Շորժա գյուղ: Թերակղզու ափը հիանալի վայր է նաև վրանային արշավների համար։

Աղբյուրներ՝ 1, 2, 3

2. Թեժքար լեռ

Գտնվում է Արարատի մարզում՝ Տիգրանաշեն գյուղի մոտ։ Լեռան բարձրությունը կազմում է 1735մ։ Վերելքը սկսվում է Տիգրանաշեն գյուղից։ Լեռան գագաթից հրաշալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռ։ Երևում են Նախիջևանի սահմանն ու Ուրծի լեռնաշղթան։ Ոչ պաշտոնական տվյալներով Թեժքար անվան ծագումը կապում են այն փաստի հետ, որ ամռանն այստեղ շատ շոգ է լինում։

Թեժքար Լեռ (1735 մ) / Արշավներ Հայաստանում | ArmLand.am

Թեժքար լեռը որպես տուրիստական ուղղություն ակտիվացել է հատկապես վերջին տարիներին։ Այս լեռը շատ հարմար է հատկապես ձմեռային վերելքների համար, քանզի շատ բարձր չէ և անվտանգ է։ Արշավելու համար հարմար սեզոն է նաև աշունն ու գարունը, միայն թե շոգ չլինի։ Դեպի Թեժքար լեռ արշավներ կազմակերպելու դեպքում գնում են նաև Դժոխքի ձոր, որն Արարատի մարզի հրաշքներից մեկն է։

Դժոխքի ձոր - Ինչպե՞ս մենք բացահայտեցինք այն - ArmGeo

Դժոխքի ձորը գտնվում է Նախիջևանի սահմանի հարևանությամբ՝ Արարատի մարզի հարավ-արևելքում։ Այստեղով է անցնում Արածո գետը։

Դժոխքի ձոր - Ինչպե՞ս մենք բացահայտեցինք այն - ArmGeo

Արածո գետը սկիզբ է առնում Գնդասարի լանջերից, հոսելով Ուրծի լեռնաշղթայի հարավ-արևելյան մասով՝ թափվում է Արաքս:

Բարդությունը՝ միջին

Հարաբերական բարձրությունը՝ 200մ

Սիրունություններ՝ Թեժքար լեռ, Նախիջևան, Արարատ լեռ, Դժոխքի Ձոր, Դժոխաձորի ջրվեժ, համայնապատկերներ, լեռներ֊լեռնաշղթաներ, երկրաբանական գոյացություններ․․․

Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ, լեռնային արահետներ և կիրճ։

Թեժքար Լեռ (1735 մ) / Արշավներ Հայաստանում | ArmLand.am

Աղբյուրներ՝ 1, 2

3. Հատիս լեռ

Գտնվում է Կոտայքի մարզում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում։ Բարձրությունը կազմում է 2528 մետր։ Գտնվում է Կապուտան գյուղից 2.5 կիլոմետր հեռավորության վրա։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն կոչվող աղբյուրները։ Լեռն ունի անվանման այլ տարբերակներ ևս։ Կոչում են Ատիս, Հադիս, Շամիրամի լեռ։ Լեռան Շամիրամ անվանումը կապված է «Արա Գեղեցիկ և Շամիրամ» առասպելի հետ։ Ըստ ավանդության, երբ Շամիրամը պատերազմ է սկսում Արայի դեմ, իր զորքերը տեղակայում է հենց այս լեռան լանջերին, իսկ Արան, ինչպես գիտենք, Արա լեռան լանջերին։ Հատիս լեռը գտնվում է հենց Արա լեռան դեմ-դիմաց։ Հատիս անվանումն էլ կապում են Ատտիս աստծո անվան հետ։ Լեռան վրա են գտնվում Շամիրամի բերդի ավերակները, կա նաև փոքրիկ մի քարանձավ։

Հատիս լեռ, Շամիրամի լեռ, բնական տեսարժան վայրեր

Բարդություն՝ միջին, հատուկ ֆիզիկական պատրաստվածություն չի պահանջվում

Վերելք Հատիս լեռ (2528մ) - ONE WAY TOUR

Աղբյուր՝ 1

4. Աժդահակ լեռ

Լեռնագագաթը Գեղամա լեռնաշղթայի կենտրոնական հատվածում է, վերջինիս ամենաբարձր գագաթն է՝ 3597մ, գտնվում է Հայաստանի Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին։ Ընդգրկված է ՀՀ բնության հուշարձանների ցանկում․ «Աժդահակ» հրաբուխ երկրաբանական հուշարձան։

Տուր դեպի Աժդահակ լեռ 3597մ - ONE WAY TOUR

Գագաթին կից՝ հյուսիսարևմտյան կողմում կա խառնարան՝ լցված ջրով։ Տարվա մեծ մասը ձնածածկ է։

Աժդահակն իր մեջ ամբարում է մեծաքանակ գիտելիքներ, որոնք առնչվում են հնագույն քաղաքակրթությունների, նախաքրիստոնեական հայոց գրային համակարգերի, տիեզերագիտության, ժայռապատկերների, ազգագրության և ավանդապատումների հետ։

Տուր դեպի Աժդահակ լեռ 3597մ - ONE WAY TOUR

Քայլարշավի երկարությունը 10 կմ։

Բարդություն՝ միջին

Սիրունություններ՝ Գեղարդավանքը վերևից, Վիշապալիճ, Վիշապաքարեր, Ժայռապատկերներ, Աժդահակ լեռ, Խառնարանային լիճ, Գեղամա լեռ, Սևանա լիճն իր ողջ մակերեսով, երկրաբանական գոյացություններ․․․

Մակերևույթ՝ գրունտային նեղ ճանապարհ և լեռնային արահետներ։

Վերելք Աժդահակ լեռ(3599մ)+Ժայռապատկերներ, Azhdahak Bed&Breakfast/Աժդահակ  հյուրատուն, Yerevan, 26 July

Աղբյուրներ՝ 1, 2

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: