Ես այսպիսին եմ

Ես ուրախանում եմ, երբ դիմացինս անկեղծ զրուցում է ինձ հետ, օտարության սահման չի դնում։ Ուրախանում եմ, երբ ինչ֊որ բան ցանկացածիս պես է առաջ գնում։ Երջանկանում եմ, երբ լեռ եմ բարձրանում կամ պատմական նշանակություն ունեցող վայրում հայտնվում։

Ես տխրում եմ, երբ ինձ սխալ են հասկանում, ոչ ճիշտ կարծիք են կազմում իմ մասին կամ, երբ հայրենասիրություն չեմ տեսնում դիմացինի մեջ։

Երբ ես անհանգիստ եմ, հեշտ եմ նյարդայնանում, տրամադրություն չեմ ունենում, մտածմունքների մեջ եմ ընկնում։

Երբ ես ուշանում եմ, ուրեմն մեծ ցանկություն չունեմ կոնկրետ վայրը գնալու կամ էլ քնած եմ մնացել։ Կա նաև տարբերակ, որ հավաքվելու ընթացքում մոռացել եմ ժամին նայել, ինչի պատճառով էլ դանդաղել եմ ու ուշ եմ տանից դուրս եկել։

Ես նյարդայնանում եմ, երբ ինձ հակասում են՝ սխալ լինելով հանդերձ։ Նյարդայնանում եմ, երբ կեղծ են իրենց պահում կամ հեգնանքով պատասխանում։

Ես բարկանում եմ, երբ սխալ խոսք եմ լսում կամ, երբ փորձում են ինձ սահմանափակել։

Ես փորձում եմ խուսափել զրույցից, երբ դիմացինին հաճելի չեմ կամ հակառակը։

Ես արհամարհում եմ անհատներին, ովքեր իմ հանդեպ չափից դուրս վատ արարք են գործել։ Եթե դուք ինձ ոչինչ չեք արել, իսկ ես արհամարհել եմ, ուրեմն պարզապես չեմ նկատել կամ չեմ լսել, քանզի անուշադիր բնավորություն ունեմ։

Ես նեղանում եմ, երբ ժամանկի ընթացքում բազմիցս անգամ վիրավորվել եմ, բայց ներսումս եմ պահել, իսկ կոնկրետ ժամակաշրջանում վիրավորանքը հասել է սահմանին, իսկ տեղում գործած թեթև սխալը կարող է պատճառ դառնալ, նախկինում ներսումս հավաքված, վիրավորանքի դուրս ցայտմանը։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: