Թեմա 7
Լանդշաֆտի սոցիալ տնտեսական ֆունկցիան
- Կարդալ դասագրքի էջ 28-30 նյութը, բերել յուրաքանչյուր ֆունկցիայի վերաբերյալ օրինակներ։
Գյուղատնտեսական ֊ Նմանատիպ լանդշաֆտներ կարելի է հանդիպել հիմնականում գյուղական տարածքներում, արոտավայրերում, դաշտերում, որտեղ մարդիկ բերք են ցանում, հնձում, զբաղվում են անասնապահությամբ ևն։
Անտառտնտեսական ֊ Ենթ․ տնկում ենք արհեստական անտառ, կողքին բացում ենք թուղթ արտադրող կամ փայտամշակման գործարան, մոտակայքում հիմնում ենք ոռոգման ցանց ևն։ Մոտակայքում ստեղծում ենք բնակավայր, գետափին՝ նավահանգիստ, իսկ բնակիչները զբաղվում են փայտամշակմամբ և ձկնորսությամբ։
Լեռնարդյունաբերական ֊ Ենթ․ հայտնաբերվել է ոսկու հարուստ հանքավայր։ Շուտով այստեղ հիմնադրվում է բանվորական ավան, կառուցվում են բնակելի շենքեր ու լեռնամետալուրգիական կոմբինատ։ Նոր ստեղծված մարդածին լանդշաֆտի ֆունկցիան ոսկու (մետաղի) արտադրությունն է։
Ռեկրեացիոն ֊ Նմանատիպ լանդշաֆտ է Ջերմուկը, որն ունի բնական բուժող ջրեր, ինչի պատճառով էլ այդտեղ առողջարան է կառուցվել։
Տրանսպորտային ֊ Նմանատիպ լանդշաֆտներ Երևանում ամենուր են, որոնք ծառայում են տրանսպորտին։ Նմանատիպ լանդշաֆտների վրա են կառուցվում հյուրանոցներ, օդանավակայաններ, պահեստարաններ։
Ռազմաստրատեգիական ֊ Նմանատիպ լանդշաֆտները լի են Արցախում։ Օրինակ կարող ենք բերել փոսային թունելները, որոնք փորվում են հենց այսպիսի լանդշաֆտներում։
Ուսումնական ֊ Օրինակ Օքսֆորդը կամ Քեմբրիջը հենց նմանատիպ լանդշաֆտներ են։
Արդյունաբերական ֊ Նման լանդշաֆտներ ստեղծվում են թափոններ արտանետելու համար՝ հիմնականում գործարանների կողքին։
Մարդածին ֊ Կարող ենք օրինակ բերել Դուբայ քաղաքը, որը կառուցվել է անապատի վրա, տնկումներ են կայացրել, ստեղծել բնակելի պայմաններ։
Թեմա 8
- Բնության պահպանությունը՝ 32 էջ։ Կազմել թեմայի վերաբերյալ 10 հարց։
- Ինչի՞ց է առաջացել բնության պահպանության անհրաժեշտությունը։
- Ի՞նչ է բնության պահպանությունը։
- Որքա՞ն հանքային նյութեր են հանում երկրի ընդերքից ամեն տարի։
- Ի՞նչ «կղզի» է առաջանում մեծ քաղաքներում։
- Ի՞նչ պետք է անել, որպեսզի բնության վրա բացասական ներգործությունը թուլացվի։
- Ի՞նչ է բնության պահպանության տնտեսական֊էկոնոմիկական ասպեկտը։
- Ինչո՞վ են հատկապես աղտոտված օվկիանոսները։
- Քանի՞ տարում է ստեղծվում 1մմ սևահողը։
- Ի՞նչ հիմնախնդիր ծագեց՝ կապված ջերմոցային էֆեկտի հետ։
- Ի՞նչ միջոցառումներ կնշեք, որոնք կթուլացնեն մարդ֊բնություն լարվածությունը։
Գիրքը՝ այստեղ
Leave a Reply