ՄՈՒՏՔ ԳՈՐԾԱՐԱՐ ԾՐԱԳԻՐ (ԳԾ) / ԲԻԶՆԵՍ ՊԼԱՆ

1. Ի ՞նչ է ԳԾ­-ը։

ԳԾ­ն բիզնես գործունեության պլանավորումն է թղթի վրա, ըստ որի իրականաց­վում են բիզնես գործընթացները, կազմակերպության գործողությունները։

2. Որո՞նք են գործարար պլանավորման տեսակները։

  • Ռազմավարական (երկարաժամկետ)
  • Միջնաժամկետ
  • Կարճաժամկետ

3. Ի՞նչ հիմնական տեղեկատվություն է պարունակում ԳԾ­-ն։

ԳԾ­­-ն պարու­նակում է տեղեկություններ կազմակերպության, ապրանքների, դրանց արտադրության, սպառման շուկաների, մարքեթինգի, գործընթացների կազմակերպման և դրանց արդյունավետության մասին։

4. Որո՞նք են ԳԾ-­ի կազմման նպատակները և խնդիրները։

ԳԾ­ն ծառայում է երկու հիմնական նպատակների.’

  • Ներդրողին տալիս է պատասխան, թե արժե արդյոք միջոցներ ներդնել տվյալ նե­րդրումային նախագծի մեջ։’
  • Ծառայում է տեղեկատվության աղբյուր այն անձանց համար, ովքեր անմիջակա­նորեն իրականացնում են նախագիծը:

ԳԾ­ն օգնում է ձեռնարկատիրոջը լուծել հետևյալ հիմնական խնդիրները.’

  • սահմանել ընկերության գործունեության հիմնական ուղղությունները.’
  • թիրախային շուկաները և այդ շուկաներում ընկերության դիրքը.
  • ’ձևակերպել ընկերության երկարաժամկետ և կարճաժամկետ նպատակները, դրա­նց հասնելու ռազմավարությունը և մարտավարությունը.’
  • սահմանել այն անձանց, ովքեր պատասխանատու են ռազմավարության իրակա­նացման համար, ընտրել աշխատակազմ, կազմել ընկերության կողմից սպառող­ներին առաջարկվող ապրանքների և ծառայությունների ցանկը և սահմանել դրա­նց ցուցանիշերը.
  • ’գնահատել դրանց ստեղծման և իրացման արտադրական և առևտրային ծախսերը.’
  • բացահայտել ընկերության ունեցած կադրերի, նրանց աշխատանքի մոտիվացի­այի պայմանների համապատասխանությունը սահմանված նպատակներին հաս­նելու համար անհրաժեշտ պահանջներին.’
  • սահմանել շուկայի հետազոտության, գովազդի, վաճառքների խթանման, գնա­գոյացման, իրացման ուղիների և ընկերության այլ մարքեթինգային միջոցառում­ների ցանկը.’
  • գնահատել ընկերության ֆինանսական վիճակը և առկա ֆինանսական ու նյութա­կան ռեսուրսների համապատասխանությունը սահմանված նպատակներին հաս­նելու հնարավորություններին, կանխատեսել խոչընդոտները, «ստորջրյա խութե­րը», որոնք կարող են խանգարել ԳԾ­ի պրակտիկ իրականացմանը:

5. Ովքե՞ր են ԳԾ-­ի հիմնական օգտագործողները։

ԳԾի հիմնական օգտագործողները ձեռնարկատերերն են։

Գիրքը՝ այստեղ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: