Պատմվածքն՝ այստեղ
Փոքր֊ինչ դժվարանում եմ որևէ կարծիք արտահայտել, քանզի պատմվածքն անհասկանալի էր, իսկ կարճության պատճառով կիսատ էր թվում։
Երևի թե Խալիֆան խաղաղասեր էր, այդ իսկ պատճառով է Ավետիքը օրհնում նրա անունը։ Ցույց է տրվում, որ պատերազմը միայն պետության գլուխը չի, որ սկսում է, այլև ժողովուրդը։
Այսինքն՝ երբ պատերազմ է սկսվում, պետք չէ վստահաբար ասել, թե երկրի գլուխն է ամբողջությամբ մեղավոր, քանզի ազգն ինքն է իրեն ղեկավար ընտրում։ Ու եթե գոհ է այդ ղեկավարով, ապա թափված արյան համար սովորական բնակիչն արդեն իսկ մեղավոր է։
Leave a Reply