Design a site like this with WordPress.com
Get started

SWOT վերլուծություն

Նախագծային կրթություն Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, արդյոք այն էֆֆեկտիվ է

S

ՈՒԺԵՂ ԿՈՂՄԵՐԸ

1․ Երեխաները կարող են իրենք կազմել նախագծերն՝ իրենց հետաքրքրություններով։

2․ Նպաստում է ինքնակրթության, կարող են գրել/կարդալ այն հատվածները, որոնք իրենց են հետաքրքում։

3․ Սովորում են կրթական ծրագրից դուրս թեմաներ, որոնց իմացությունը կարող է զարմացնել անծանոթ մարդու։

4․ Սովորում են թիմային աշխատանք կատարել։

W

ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ

1․ Հաճախ են ընտրվում այնպիսի թեմաներ, որոնք կապ չունեն ուսման հետ ու օգուտ չեն տալիս։

2․ Շատ են ուսանողները, ովքեր առաջին իսկ պատահած նյութը copy-past են անում՝ նույնիսկ առանց կարդալու։ Հետևաբար օգուտ չեն ստանում։

3․ Հեշտ և արագ է մոռացվում յուրացրած նյութը։

4․ Շատ թմերում ոչ բոլոր անդամներն են մասնակցություն ունենում։

O

ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1․ Ուսանողները կարող են իրենց հետաքրքրող թեմաներն ընտրել։

2․ Աղբյուրները շատ են ու տարբեր։

3․ Կարող են կատարել՝ ըստ ցանկության։

4․ Կարող են ներկայացնել ցանկացած ֆորմատով։

T

ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐ

1․ Շատերին որևէ նախագիծ կարող է դուր չգալ։

2․ Շատերը կարող են նախագծի որևէ կետ չանել՝ չնայած այդ կետի պարտադիր լինելուն։

3․ Ըստ ցանկության արվող նախագծերին կարող են քիչ մարդիկ մասնակցել։

4․ Հնարավոր է, որ տնօրենն իր հավանությունը չտա և չթողնի իրականացնել նախագիծը։

Վերլուծություն։ Համապատասխանող կետեր։

S1+O1 / S1+O2 / S1+O3 / S1+O4
S2+O1 / S2+O2 / S2+O3 / S2+O4
S3+O1 / S3+O2 / S3+O3 / S3+O4
S4+O1 / S4+O2 / S4+O3 / S4+O4

W1+O1 / W1+O2 / W1+O3 / W1+O4
W2+O1 / W2+O2 / W2+O3 / W2+O4
W3+O1 / W3+O2 / W3+O3 / W3+O4
W4+O1 / W4+O2 / W4+O3 / W4+O4

T1+S1 / T1+S2 / T1+S3 / T1+S4
T2+S1 / T2+S2 / T2+S3 / T2+S4
T3+S1 / T3+S2 / T3+S3 / T3+S4
T4+S1 / T4+S2 / T4+S3 / T4+S4

T1+W1 / T1+W2 / T1+W3 / T1+W4
T2+W1 / T2+W2 / T2+W3 / T2+W4
T3+W1 / T3+W2 / T3+W3 / T3+W4
T4+W1 / T4+W2 / T4+W3 / T4+W4

ԱՐԴՅՈՒՆՔ

Որպեսզի երեխաները հաճույքով անեն նախագիծը, այն պետք է լինի կա՛մ հետաքրքիր և օգտակար, կա՛մ երեխաների հետաքրքրությունների սահմանում։ Կարելի է ամեն անգամ ինչ֊որ մի նոր թեմա ընտրել, որն անծանոթ ու նորություն կլինի սովորողների համար։ Կարելի է նաև ամսվա մեջ ժամանակահատված տրամադրել հենց ուսանողների կազմած նախագծերի վրա։

Օրինակ՝ ամիսն ունի 4 շաբաթ։ Եթե որևէ նախագծին 2 շաբաթ տրամադրենք, ամսական 2 նախագիծ կանենք։ Փոքրիկ նախագծերին կարելի է 2 օրից մինչև 1 շաբաթ ժամանակ տրամադրել։ Կարելի է ամեն ուսանողի հանձնարարել իրեն հետաքրքրող նախագիծ գրել։ Լսարանում կքննարկվեն բոլորի կազմած նախագծերը և կդասավորվեն արման կոնկրետ հաջորդականությամբ և ժամանակահատվածով։ Ու քանզի մենք ունեինք այնպիսի խնդիր, որ շատ նախագծեր անօգուտ են, և դրանցից ոչինչ չենք սովորում, հանձնարարականում պարտադիր կետ կլինի նախագծի ուսումնական լինելը․ լինի այնպիսին, որ ուսանողները գիտելիքի պաշար ստանան։ Այսպես լուծվեց նաև այն վտանգը, որ որոշներին կարող է որևէ նախագիծ դուր չգալ։

Կետերը կարելի է լսարանում քննարկել։ Քանզի ունեն հնարավորություն ցանկացած ֆորմատով ներկայացնելու, չարժե պարտադիր կետ դնել, օրինակ, տեսանյութ պատրաստելը։

Որպեսզի մասնակիցների թիվը քիչ չլինի, նախագիծը պետք է կա՛մ շատ հետաքրքիր լինի, ունենա առավելություններ, կա՛մ էլ պարտադիր լինի։ Կարելի է ներկայացնել ոչ միայն կոնկրետ կուրսին, այլև ամբողջ կրթահամալիրին։

Եթե նախագիծը իսկապես շատ լավն ու օգտակար լինի, տնօրենից մերժում ստանալու դեպքում կշարունակենք համոզելը, որպեսզի ստանանք նրա թույլտվությունը։

Նախագծերից ստացած գիտելիքները չմոռանալու համար պետք է պարբերաբար անդրադառնալ դրանց, քննարկել կամ միացնել նոր նախագծերին։

Որպեսզի ուսանողներն առաջին իսկ պատահած նյութը copy-past անելով չբավարարվեն, կարելի է պահանջել, որ միանման նյութեր չլինեն։ Պահանջել լիարժեք կատարել հանձնարարականը։

Թիմային աշխատանքի դեպքում, բոլոր անդամների մասնակցությունը տեսնելու համար, կարելի է ի սկզբանե խնդրել՝ նախագիծը բաժանեն մասերի ու ըստ դրանց կատարեն և տեղադրեն բլոգներում, իսկ վերջում հավաքեն լինքերը։ Կամ էլ պարզապես հարցնել, թե ով ինչ մասնակցություն է ունեցել։

Advertisement

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

%d bloggers like this: