Պահանջմունքներ, Մասլոուի պահանջմունքների բուրգ

Մարդկային  պահանջմունքները  մարդու  կարիքներն են,  որոնք  անհրաժեշտ են մարդուն ապրելու համար: Ըստ ծագման առանձնացնում են բնական (բնածին) և մշակութային պահանջմունքներ։ Առաջնային պահանջմունքները  բավարարում են մարդու կենսականորեն կարևոր պահանջները (քուն, ուտելիք, հագուստ): Դրանք չեն կարող փոխարինվել մեկը մյուսով։ Երկրորդային պահանջմունքերը բոլոր մնացած պահանջներն են (ժամանց և այլն):

Պահանջմունքը

կարիքի ապրումն է՝ իր հուզական և որոշակի վարքի դրսևորմանը դրդող տարրերով հանդերձ:

Պահանջմունքները լինում են ֆիզիոլոգիական, հոգեբանական, սոցիալագան և այլն:

Պահանջմունքներն

ամորֆ, չձեվավորված կարիքներն են, որոնք հստակեցվում են եվ դառնում դրդապատճառներ:

Պահանջմունքներն ունիվերսալ են, սակայն, դրանց բավարարման ձևերը կարող են ունենալ մշակութային առանձնահատկություններ, որոնք կարող են կապվել անհատականի ու խմբայինի խրախուսման ու ճնշման հետ:

Իսկ ահա բարիքները այն միջոցներն են, որոնք բավարարում են  մարդկային պահանջմունքները: Մենք բոլորս էլ համարվում ենք  պահանջողներ՝ հետևաբար մենք բոլորս էլ օգտվում ենք բարիքներից: Սակայն այդ բարիքներն անսահմանափակ չեն, այդ իսկ պատճառով մարդիկ պետք է սահմանափակեն իրենց պահանջմունքերը:

Պահանջմունքի մասին կան բազմաթիվ տեսություններ: Դրանցից ամենահայտնին Աբրահամ Մասլոունի տեսությունն է: Այն ներկայացվում է բուրգի տեսքով:

Document_00

Պահանջմունքների առաջացումը պայմանավորված է կյանքի այն հանգամանքներով, պրոբլեմային իրադրություններով, որոնցում հայտնվում է մարդն իր կենսագործունեության ընթացքում։

Մարդու համար պահանջմունքների նշանակությունը ցույց տալու համար նպատակահարմար է սկսել հետևյալ հանրահայտ արտահայտությունով. «Ոչ ոք չի կարող որևէ գործ կատարել` չանելով դա նաև հանուն իր պահանջմունքներից մեկի բավարարման» (Կ. Մարքս)։ Պահանջմունքը, ծագելով մարդու մեջ, ծնում է նաև իր բավարարումն ապահովող միտում։ Մարդու պահանջմունքների յուրահատկություններից կենդանիների պահանջմունքներից ունեցած էական տարբերություններից մեկն այն է, որ դրանք կարող են բավարարվել ոչ թե կանխորոշված միակ հնարավոր առարկայի կամ խիստ որոշակի գործունեության օգնությամբ, այլ ճկուն են, փոփոխունակ։ Հասարակական կյանքը մարդուն թույլ է տալիս ստեղծել մշակութային բազմազան արժեքներ, այդ թվում նաև պահանջմունքների բավարարման ամենատարբեր միջոցներ ու եղանակներ։ Որոնք էլ, իրենց հերթին, նպաստում են նոր պահանջմունքների ծագմանն ու զարգացմանը։ Այսպիսով, մարդկային պահանջմունքները պատմական զարգացման արդյունք են։ Պահանջմունքների կարևորությունը մարդու կյանքում պայմանավորված է նաև նրանով, որ դրանց բովանդակությունն է որոշում մարդու կյանքի բովանդակությունը։ Հարուստ և հասարակայնորեն անհրաժեշտ պահանջմունքներ ունեցող մարդը հարուստ հոգևոր կյանքով է ապրում՝ միաժամանակ դառնալով ուրիշների կյանքի նման հարստացման աղբյուր։ Ահա, թե ինչու դաստիրակության համար պահանջմունքները միջոց են ու նպատակ։

Ըստ պահանջմունքների բավարարող առարկաների տարբերում են մարդկային պահանջմունքների երկու տեսակ՝ նյութական և հոգևոր։

  • Նյութական պահանջմունքները բավարարվում են նյութական առարկաների օգնությամբ, որոնք կարող են պատրաստ վիճակում տրված լինել բնության մեջ կամ ստեղծվել մարդկային գործունեության շնորհիվ։
  • Հոգևոր պահանջմունքները բավարարվում են հոգևոր մշակույթի արժեքների օգնությամբ։ Հոգևոր պահանջմունքի կարևոր տեսակ է մարդկանց հետ շփվելու, խոսքայի և ոչ խոսքային հաղորդակցության մեջ մտնելու պահանջմունքը։

Մասլոուի պահանջմունքների բուրգ

Մասլոուի պահանջմունքների բուրգը 1943 թվականին Աբրահամ Մասլոուի կողմից իր հոդվածում՝ «Մարդկային պատճառաբանության տեսություն»-ում առաջադրված հոգեբանական տեսություն է, որը նա հետագայում տարածեց՝ ներառելու մարդկային բնատուր հետաքրքրասիրության իր դիտարկումները։

Մասլոուի պահանջմունքների ստորակարգությունը նաև կարևորության կարգով է կանխորոշված։ Դա հաճախ պատկերվում է հինգ մակարդակից բաղկացած բուրգով՝ ամենացածր մակարդակը ասոցացված է ֆիզիոլոգիական պահանջմունքներով, իսկ ամենաբարձր մակարդակը՝ ինքնաիրականացման (ինքնադրսևորման) պահանջմունքներով, հատկապես նրանք, որոնք վերաբերվում է ինքնության և նպատակին։

Ստորակարգության ավելի բարձր պահանջմունքները միայն կենտրոնացման առարկա են դառնում, երբ բուրգի ավելի ցածր պահանջմունքները բավարարվել են։ Երբ մի անհատ բարձրացել է մյուս մակարդակին, ցածր մակարդակի պահանջմունքներին էլ առաջնական կարևորություն չի տրվի։ Եթե ավելի ցածր մակարդակի պահանջմունքներ էլ չեն բավարարվում, անհատը ժամանակավորապես վերառաջնականություն կտա այդ պահանջմունքներին՝ կիսաբավարարված կարիքների վրա կենտրոնանալով, բայց մշտապես չի հետադիմի ավելի ցածր մակարդակին։ Օրինակ՝ պատվի մակարդակի մի գործարար, որը քաղցկեղով է ախտորոշվել, երկար ժամանակ կվատնի կենտրոնանալով իր առողջության վրա (ֆիզիոլոգիական պահանջմունքներ), բայց կշարունակի արժեքավորել իր աշխատանքի դերակատարությունը (պատվի պահանջմունքներ) և հավանականորեն թողության ժամանակաշրջաններում կվերադառնա աշխատանքի։

Աղբյուրներ՝ 1, 2, 3, 4

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: