Բուխարեստի պայմանագիր

1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Բուխարեստի պայմանագիրը։

  • Բուխարեստի պայմանագիրը 1812 թվականի հուլիսի 5-ին ստորագրվեց Ռուսաստանի և Թուրքիայի միջև՝ Մոլդովական իշխանության Բուխարեստ քաղաքում։

2․ Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։

  • 6֊րդ կետը, ըստ որի, Թուրքիայից Ռուսաստանի կողմից գրավված տարածքները վերադարձվում էին Թուրքիային՝ «в таком состоянии, в каком теперь находятся крепости и замки, внутри сей границы лежащие и оружием его завоеванные, купно с городами, местечками, селениями, жилищами и со всем тем, что сия земля в себе содержит», հետևաբար և՝ Ախալքալաքը։
  • 7֊րդ կետը, ըստ որի, այն մարդիկ, որոնց բնակավայրերում պատերազմ է տեղի ունեցել կամ տեղի ունենում, կարող են տեղափոխվել՝ իրենց ընտանիքներով հանդերձ, ցանկության դեպքում կարող են վաճառել բնակարաններն ու ունեցվածքները, ինչի դեպքում այդ գումարը անցնելու է Օսմանյան կայսրությանը։
  • 11֊րդ և 14֊րդ կետերը նույնպես ինչ֊որ չափով վերաբերվում են հայ ժողովրդին։
  • Կարծում եմ ՝ կարևոր է նշել այն փաստը, որ հայ ժողովրդին կամ Հայաստանի որևէ տարածքի մասին ուղիղ կերպով ոչինչ չի նշվում․ խոսվում է բացառապես Թուրքիայից գրաված տարածքների մասին, որոնցից էլ առանձնացրել եմ այս կետերը։

3․ Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Թուրքիան։

  • Ռուսաստանին մասնավորապես հետաքրքրում էին Մոլդովիայի արևմտյան հատվածի միացումը իր տարածքին և Սև ծովի Կովկասյան ափին ծովային բազաների ստացումը։ Թուրքիային հետաքրքրում էին տարածքները՝ ավարով հանդերձ, որոնք վերադարձնելու էր Ռուսաստանը։

4․ Ո՞ր կետերի հետ համաձայն չեք։

  • Համաձայն չեմ, որ Ռուսաստանը հետ է հանձնում թուրքերից գրաված տարածքները։ Մասնավորապես համաձայն չեմ Ախալքալաքի հանձմանը։

5․ Կստորագրեի՞ք արդյոք այս պայմանագիրը։ Այո/Ոչ։ Ինչո՞ւ։

  • Պատասխանս կախված է այն բանից, թե որ կողմի ստորագրող կլինեի ու ինչ կշահեի տվյալ դեպքում։ Թե լինեի ռուսական կողմի ստորագրող, ապա՝ ոչ, քանզի կորցնում էինք մեր գրաված տարածքները։ Իսկ Օսմանյան կողմի ներկայացուցիչ լինելու դեպքում՝ անպայման կստորագրեի։

Աղբյուրներ՝ 1, 2

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: