1․ Ո՞ւմ միջև և ե՞րբ կնքվեց Գյուլիստանի պայմանագիրը։
- Պայմանագիրը ստորագրվեց Գյուլիստան բերդ-ամրոցում 1813 թ. հոկտեմբերի 12-ին Պարսկաստանի և Ռուսաստանի միջև։
2․ Ո՞ր կետերն էին վերաբերում Հայաստանին և հայ ժողովրդին։
- 3֊րդ հոդվածը․ Գյուլիստանի պայմանագրով Պարսկաստանը ճանաչում է Ռուսաստանի բոլոր նվաճումներն Անդրկովկասում, Ռուսաստանի սեփականությունն է համարում նաև Ղարաբաղի, Գանձակի, Շաքիի, Շիրվանի, Դերբենդի, Ղուբայի, Բաքվի և Թալիշի խանությունները, Լոռու, Ղազախի, Շամշադինի, Զանգեզուրի և Շորագյալի (Շիրակի) գավառները: Ինչպես նաև՝ Ղարաբաղի և Գանձակի խանությունները մտնում էին Ելիզավետպոլի գավառի մեջ։
3․ Ի՞նչ շահեր էին հետապնդում Ռուսաստանը և Պարսկաստանը։
- Կովկասը ուներ/ունի հրաշալի աշխարհագրական դիրք, որը կծառայեր ի օգուտ ցանկացած երկրի։ Հետապնդում էին հիմնականում էկոլոգիական և առևտրային շահեր։ Կովկասով էին անցնում այն ճանապարհները, որոնք Եվրոպան կապում էին Ասիային։ Առևտուրը կզարգանար և՛ ցամաքային, և՛ ջրային ուղիներով։
4․ Ո՞ր կետերի հետ համաձայն չեք։
- Մասնավորապես համաձայն չեմ այն բանի հետ, որ Ղարաբաղի և Գանձակի խանությունները մտնում էին Ելիզավետպոլի գավառի մեջ։
5․ Կստորագրեի՞ք արդյոք այս պայմանագիրը։ Այո/Ոչ։ Ինչո՞ւ։
- Դպրոցական տարիներից հիշում եմ, որ մինչ այս պայմանագիրը հայերը լավ կացության մեջ չէին․ հարկերը շատ էին, ժողովուրդը՝ անգրագետ և այլն։ Կստորագրեի միայն այն պայմանով, որ հաշվի կնստեն իմ սեփական պայմանների հետ՝ գիտակցելով, որ ինչ֊որ չափով օգուտ ենք ստանալու Ռուսաստանի կազմի մեջ լինելուց։




Leave a Reply