Կարող եք ընթերցել այս հղումով
Բավականաչափ հավանեցի այս ստեղծագործությունը, որն ամբողջովին տեղ գտավ սրտիս մի հատվածում։ Հայրենասիրությամբ լի էր ու հուզիչ։
Այնքան նման էր մեր իրականությանն ու մեր պատմությանը, կարծես ամենը մի տեղ ներառված լիներ։ Սակայն զուգահեռներ տանել չեմ կարող՝ մտքիս ոչինչ չի գալիս, քանզի այս պահին կենտրոնանալ չի ստացվում։
Ինչևէ․․․ Իսահակյանի ստեղծագործությունը ցույց է տալիս, թե որքա՜ն վեր է հայրենիքի հանդեպ տածած սերը ցանկացած այլ զգացմունքից։
Ինչպե՜ս մայրենի խոսքերով անուշ
Կանչում են նրան, կանչում կարոտած.
Եվ վաղուց մեռած մոր ձայնը քնքուշ
Անհուն քաղցրությամբ լսում է հանկարծ:Եվ թաց աչքերը սրբում է ափով.
Սակայն ծերունին քայլերով ամուր
Մոտեցավ, դրեց քսակը հողով
Իշխանի առաջ և կանգնեց անդորր:Իշխանը սուզված նայում է անթարթ,
Անհագ հայացքով նայում է հողին,
Հողը խոսում է նըրա սրտի հետ,
Եվ սիրտը նըրա խոսում է հողին:Հայրենի հողը քաշում է իրան,
Ինչքա՜ն ուժով է, ի՜նչ անպարտելի.
Եվ ինչպե՜ս քաղցըր հուշում է նրան
Վառ մանկությունը` երազներով լի:Այդ հողն է նրան ծընել ու սընել,
Իր մայրն ու հայրը այդ հողն են դառել,
Եվ հայրենիքն է, ժողովուրդն անմեռ,
Եվ նախնիքները, որ հող են դառել:Լսում է խորհին այդ անհուն ձայնին,
Մայր ժողովրդի կոչին դարավոր,
Օ՜, ինչքա՜ն ուժով քաշում է նըրան
Հայրենի հողի խորհուրդը հըզոր:Եվ կարկառում է ձեռները դողդոջ,
Քսակը փոքրիկ վերցնում երկյուղաց,
Զգում է այնպես` թե աշխարհի ողջ
Գանձերը ունի ափի մեջ բռնած:Աչքերը լցված սրտի արցունքով`
Խոնարհում է հեզ գլուխն արքենի,
Եվ երեք անգամ անհուն կարոտով
Համբուրում է նա հողը հայրենի:
Այս հատվածի վրա միանգամից հուզվեցի։ Այնքա՜ն անկեղծ էր ու այնքա՜ն սեր կար դրա մեջ։
Leave a Reply