ԵՐԵՎԱՆՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ

Այս նյութում փորձել եմ հավաքել Երևանի ոչ այդքան հայտնի թանգարանների մի ցանկ, որը կհետաքրքրի ոչ միայն զբոսաշրջիկին, այլև երևանաբնակներին, ովքեր կարող են նույնիսկ պատկերացում չունենալ այս կամ այն թանգարանի գոյության մասին։

Ռադիոսպորտի ֆեդերացիայի թանգարան

2009թ-ին Դավթաշենի ԴՈՍԱՖ֊ի նախասրահում բացվեց փոքրիկ թանգարան, որտեղ պահպանվում է ռադիոսպորտի ֆեդերացիայի անդամների շնորհիվ տարիների ընթացքում հավաքած բազմապիսի ռադիո տեխնիկա:

ԹԱՔՆՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԵՏՔԵՐՈՎ | Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Առաջին ռադիոընդունիչներից և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կիրառված ռազմական ռադիոսարքավորումներից բացի, այստեղ կարելի է հանդիպել նաև հնատիպ հեռախոսների, տպիչ սարքերի և նույնիսկ առաջին հեռուստացույցների նմուշների:

Հասցեն՝ Դավթաշեն 4-րդ թաղամաս, N196 դպրոցի լաբորատոր մասնաշենք

Այլ նյութ՝ այստեղ

Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան

Երևանի կենտրոնում է գտնվում երկհարկանի առանձնատունը, որտեղ տասնյակ տարիներ իրենց ընտանիքներով ապրել և ստեղծագործել են հայկական կերպարվեստի երկու խոշոր վարպետներ` քանդակագործ Արա Սարգսյանը (1902-1969) և նկարիչ Հակոբ Կոջոյանը (1883-1959):

1973թ. ժառանգների ցանկությամբ տրամադրվել է պետությանը, ստեղծվել է տուն-թանգարան՝ ՀԱՊ-ի մասնաճյուղի կարգավիճակով:
Մասնաճյուղի՝ Արա Սարգսյանի արվեստի բաժնում ներկայացված են ստեղծագործություններ ՀԱՊ-ի և քանդակագործի ընտանիքի հավաքածուներից, ուսանողական շրջանի աշխատանքների լուսանկարներ, հուշաձեռագրային նյութեր:

Այստեղ կարելի է ծանոթանալ նաև արվեստագետի թատերական ձևավորումներին ու գրաֆիկական գործերին:

Արա Սարգսյանի ստեղծագործությունը համատեղում է ազգային և եվրոպական արվեստների ձեռքբերումները, յուրահատուկ հմտությամբ համադրում ավանդականն ու նորարարականը, կոթողային վեհությունն ու կամերային քնարականությունը, ձևերի ու կերպարային ընդհանրացումն ու հոգեբանական հուզականությունը: Արվեստագետի բազմաժանր, հորինվածքային տարբեր լուծումներով ստեղծված զանգվածեղ գործերի, թեմատիկ բազմաֆիգուր կոմպոզիցիաների, բարձրաքանդակների և կոթողային գործերի կողքին առանձին տեղ են զբաղեցնում փոքրածավալ աշխատանքները, հատկապես քնքշության և ջերմության զգացումով կերտված կանացի նրբագեղ իրանները:

Նրա արվեստում գերիշխող է եղել դիմաքանդակի ժանրը: Փայլուն կերպով տիրապետելով արձանագործական արվեստում կիրառվող նյութերին, մարմարի, գրանիտի, բրոնզի, փայտի մեջ նա մարմնավորել է հայ ականավոր գործիչներ Մանուկ Աբեղյանի, Հրաչյա Աճառյանի, Թորոս Թորամանյանի, Սուրեն Սպանդարյանի, Վարդան Աճեմյանի և այլոց կերպարները:

Մեծ է Արա Սարգսյանի ներդրումը նոր շրջանի հայ քանդակագործական դպրոցի սկզբնավորման գործում: 1932թ. Արա Սարգսյանը հիմնադրել է Հայաստանի նկարիչների միությունը և մինչև 1937թ. եղել է միության նախագահը: 1945թ. նա ստեղծել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը և 15 տարի զբաղեցրել է ինստիտուտի ռեկտորի պաշտոնը:

Նրան աշակերտել են վաստակաշատ քանդակագործներ Ղուկաս Չուբարյանը, Արա Հարությունյանը, Սարգիս Բաղդասարյանը, Լևոն Թոքմաջյանը և ուրիշներ, որոնք շարունակել և զարգացրել են հայ քանդակագործության մեջ մեծ վարպետի ուրվագծած ուղին:

Երկար տարիներ Մեծ վարպետը թաքցնում էր իր գաղտնիքը, որը բացահայտվեց եվրապական թերթերից մեկում և Արշավիր Շիրակյանի «Նահատակներուն կտակ» գրքում, որտեղ քանդակագործի անունը նշվում էր՝ Ա. Ս.: Բոլորին հայտնի դարձավ, որ Արա Սարգսյանը եղել է «Նեմեսիս» օպերացիայի ղեկավարներից մեկը: Չնայած այդ ամենին նա դարձավ առաջին հայ քանդակագործը, որը արժանացավ ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամի կոչմանը և Սովետական միության ժողովրդական նկարիչի կոչմանը: 

Շենքի երկրորդ հարկում տեղադրված են Հակոբ Կոջոյանի ստեղծագործությունները, հուշաձեռագրային փաստաթղթերն ու անձնական իրերը:

Ներկայացված աշխատանքների մի մասը ՀԱՊ-ի ֆոնդերից է, մյուսը` նկարչի ժառանգների նվիրատվությունն է:

Մեծ է վարպետի դերը հայկական կերպարվեստում: Հ. Կոջոյանի գեղանկարներին հատուկ է լեզվի սրությունը, լակոնիկ և արտահայտիչ ձևերը, գունային լուծումների նրբությունն ու կոմպոզիցիոն կառուցվածքի վարպետությունը: Իր կատվներում նկարիչը արտացոլում է հայրենի երկրի կենցաղը, գովերգում է բնությունը, անդրադառնում պատմական իրադարձություններին:

Առավել նշանակալից է Հակոբ Կոջոյանի ներդրումը գրաֆիկայի ասպարեզում: Հիանալի ճանաչելով հայկական միջնադարյան մանրանկարչությունը, նա ստեղծագործաբար կիրառում էր օրնամենտային մոտիվները գրքային նկարազարդումներում, հատկապես հեքիաթներում:

Կոջոյանը նոր շրջանի գրքարվեստի խոշորագույն ներկայացուցիչերից է: Նրա լավագույն ձևավորումների թվին են պատկանում «Սայաթ-Նովայի» բանաստեղծություների ժողովածուն, Հ. Թումանյանի «Սասունցի Դավիթը», Ե. Չարենցի «Գիրք ճանապարհի»-ն և այլն:

Տուն-թանգարանի հիմնական խնդիրը մշտական ցուցադրությունը պահպանելն է: Երկու մեծ արվեստագետների անցած ստեղծագործական ուղին ներկայացված է երկու հարկերում: Պահոցը թվայնացվում է, համագործակցում ենք Dasaran.am կայքի հետ: Համագործակցում ենք Սուրբ Զորավոր եկեղեցու երաժշտական Զորավոր մանկուք խմբի հետ, նաև պատրաստվում ենք կազմակերպել կերպարվետի խմբակ:

Արա Սարգսյանի աշխատանքներից.
Գյումրի քաղաքի Մայր Հայաստան (Կոթողի) բնօրինակը (1968թ.); Սահակ Պարթև և Մեսրոպ Մաշտոց (1943թ.), որը 2001թ.-ին տեղադրվել է ԵՊՀ-ի դիմաց;

Հակոբ Կոջոյանի աշխատանքներից.
Սասունցի Դավիթ հայտնի կտավը (1958թ.); Սասունցի Դավթի ծնունդը կտավը (1948թ.);

Տնօրեն՝ Աննա Սարգսյան
Հասցե` Պուշկինի 70
Հեռ.` +(374 10) 561 160

CIAO USSR

Լուսանկարիչ Հայկ Բիանջյանը 2005 թ-ից զբաղվում է հին իրերի հավաքագրումով: Այսօր նա ունի խորհրդային տարիների կյանքն ու կենցաղը ներկայացնող մեծածավալ հավաքածու, որի մի մասը ներկայացված է «Վեգա» խանութի տարածքում:

Ciao USSR” exhibition by Hayk Bianjyan. Yerevan 2015. — Type & Press

CIAO USSR-ում խորհրդային սերնդի մարդիկ կարոտով ուսումնասիրում են իրենց պատանեկությունն ու երիտասարդությունը հիշեցնող խորհրդային կենսագրություն ունեցող իրերը, երիտասարդներն էլ հայտնվում են մի ժամանակաշրջանում, որտեղ գոյություն չեն ունեցել բջջային հեռախոսներ ու պլանշետներ, իսկ եղած համակարգիչներն էլ՝ հսկայական չափերի են:

Հասցեն՝ Սեբաստիայի 141/5, Yerevan

Հայ բժշկության թանգարան

Հարություն Մինասյանի անհատական հավաքածուն, որը ստացել է Հայ բժշկության թանգարան անվանումը բացվել է 1999թ-ին: Այս մասնավոր թանգարանում ցուցադրված են թանգարանի հիմնադրին պատկանող 30 000 ցուցանմուշներից՝ 5 000-ը: Այստեղ ներկայացված են Մեծամորում պեղված 5000-ամյա սափոր և նույն տարիքի մարդու կմախք, մի քանի դարի պատմություն ունեցող սրվակներ, բժշկական գործիքներ, հնատիպ գրքեր, ինչպես նաև ժամանակին ականավոր, հայ բժիշկներին պատկանող իրեր:

Ախտորոշում

Թանգարանի մուտքն ազատ է, սակայն անհրաժեշտ է նախապես պայմանավորվել՝ զանգահարելով 093 309 237:

Հասցեն՝ Արշակունյաց 44/1, բնակարան 43

Երևանի ժամանակակից արվեստի թանգարան

ժամանակակից արվեստի թանգարան – Extra Com Tour & Travel Agency

Երևանի ժամանակակից արվեստի թանգարանը 1972թ. հիմնել է Հենրիկ Իգիթյանը` Երևանի քաղաքապետ Գ. Հասրաթյանի, ինչպես նաև` հայ լավագույն նկարիչների աջակցությամբ: Որպես ժամանակակից արվեստի մասնագիտացված թանգարան`այն առաջինն էր ոչ միայն նախկին Խորհրդային Միության, այլև ողջ սոցիալիստական ճամբարի տարածքում: Հետագա 20 տարվա ընթացքում պահպանվում է թանգարանի եզակիությունը: Թանգարանի առաջին ցուցադրությունը լիովին կազմված էր 60-ական թվականների հայ նկարիչների գործերից` նրանց իսկ նվիրատվությամբ: Մինաս Ավետիսյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Մարտին Պետրոսյանի, Հակոբ Հակոբյանի, Գայանե Խաչատրյանի, Վրույր Գալստյանի, Էլիբեկյան եղբայրների, Հարություն Կալենցի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Աշոտ Բայանդուրի և ուրիշ անվանի նկարիչների գործեր թանգարանի ցուցադրության հիմնական առանցքն են:

2007թ. թանգարանին հատկացվել է նոր մասնաշենք, որտեղ ցուցադրվում են նաև միջին և երիտասարդ սերնդի աշխատանքները: 80-ականների նկարիչներից են թանգարանում ներկայացված Կամո Նիգարյանը, Մարինե Դիլանյանը, Ալբերտ Հակոբյանը, Սամվել Բաղդասարյանը, Արևիկ Արևշատյանը, Ռուբեն Գրիգորյանը, Արմեն Գևորգյանը, Սոնա Բանոյանը, Վահան Ռումելյանը, Մոկո Խաչատրյանը, Գագիկ Ղազանչյանը, Տիգրան Մատուլյանը, Մուշեղ Մխիթարյանը, Թենի Վարդանյանը, Գաբրիել Մանուկյանը, Սարգիս Համալբաշյանը, Արթուր և Արարատ Սարգսյանները և այլք:

2004թ. բարերար Գրիգոր Մուրադյանի կողմից թանգարանը ստացավ ամերիկաբնակ ճանաչված նկարիչ և քանդակագործ Էմիլ Կազազի աշխատանքները: Հենրիկ Իգիթյանի գլխավորությամբ թանգարանի աշխատակազմը հրատարակության է պատրաստել մի շարք ալբոմներ` «Քոչար», «Ա. Բաժբեուկ-Մելիքյան», «Հովնաթանյանից` Մինաս», «Թանգարան», «Հայկական գունապնակ», «Հայկական գունապնակ», «Մինաս Ավետիսյան», «Վրույր Գալստյան», «Աշոտ Հովհաննիսյան», ինչպես նաև` 80-ականների նկարիչների անհատական կատալոգները: Այժմ տպագրության է պատրաստվում «Երևանի ժամանակակից արվեստի թանգարան» կատալոգը:

Տնօրեն՝ Նունե Ավետիսյան
Աշխատանքային օրեր և ժամեր՝ ամեն օր բացի երկուշաբթիից, 11:00-18:00
Հասցե՝ Մաշտոցի պող. 7
Հեռ.՝ (37410) 535 359
Էլ. հասցե՝ yerevanmodernartmuseum@gmail.com
Թանգարանի այցելավարձը` 500 դրամ,
Էքսկուրսիոն սպասարկումհայերեն` 2000 դրամ, օտար լեզուներով` 2500 դրամ

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրն աշակերտների և ուսանողների մուտքն անվճար է:

Արամ Խաչատրյանի տուն-թանգարան

Արամ Խաչատրյանի տուն-թանգարանն անակնկալներ կմատուցի Թանգարանների միջազգային  օրը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն

Տուն-թանգարանը բացվել է 1984թ., երբ նշվում էր աշխարհահռչակ երաժշտի 80-ամյակը: Հավաքածուն ընդգրկում է ավելի քան 18000 արժեքավոր առարկա: Հուշատանը և 10 ցուցասրաhներում ներկայացված բազմազան ցուցանմուշներն այցելուներին ծանոթացնում են Արամ Խաչատրյանի կյանքին ու ստեղծագործական ժառանգությանը: Թանգարանում կա հարուստ ձայնադարան և համերգասրահ, որտեղ հաճախ կազմակերպվում են համերգներ, երաժշտական փառատոներ ու ցուցահանդեսներ:

Վիրտուալ ցուցադրություն՝ այստեղ
Հասցե՝ Երևան, Զարուբյան 3
Հեռ՝ (+374) 10 589418, 580178, 522691
E-mail: info@akhachaturianmuseum.am
khachaturianmuseum@gmail.com

Թանգարանը բաց է այցելուների համար
երկուշաբթիից ուրբաթ, ժամը 1100 մինչև 1700
շաբաթ 1100-ից մինչև 1630
հանգստյան օրը` կիրակի:

Մշտական ցուցադրության մուտքի տոմսի արժեքը`800դր.
դպրոցականների, ուսանողների և թոշակառուների համար` 300դր.
նախադպրոցական հասակի երեխաների համար` անվճար:

Յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթ օրը մուտքը անվճար ՀՀ բոլոր քաղաքացիների համար:

Մշտական ցուցադրության բացատրություն
հայերեն` 2000դր.
ռուսերեն և անգլերեն` 2500դր.

Բաց դռների օրեր
18 մայիսի` թանգարանի միջազգային օրը
6 հունիսի` Արամ Խաչատրյանի ծննդյան օրը
սեպտեմբերին` եվրոպական ժառանգության օրերին:

Լուսիկ Ագուլեցու (Սամվելյանների) տուն֊թանգարան

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանում իրենց տեղն են գտել 40 տարվա որոնողական ու հավաքչական աշխատանքի պտուղները։

Երևանի թաքնված թանգարանները (լուսանկարներ)

Տուն-թանգարանում ներկայացված են հին իրեր, խեցեղեն, դրամների հավաքածո, ազգային միջնադարյան արժեքներ, հնատիպ գրքեր ու սրբապատկերներ, գորգեր, տարազ, աշխատանքային գործիքներ, զենքեր, պերճանքի առարկաներ, ծիսական տիկնիկներ, զարդեր և այլն։

Թանգարանի այցելությունը հնարավոր է նախօրոք պայմանավորվածության դեպքում՝ զանգահարելով 055764424։

Հասցեն՝ Մուրացանի փողոց, տուն 79

Մուտքի վճարը.
մեծերին՝ 1000դր
փոքրերին՝ 500դր

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը պատրաստվում է Վարպետի 145-ամյակին նվիրված  միջոցառումներին

Գտնվում է Բաղրամյան պողոտային զուգահեռ Զարոբյան փողոցում (նախկին Պլեխանով): Այս տանը գրողն ապրել է կյանքի վերջին տասը տարին: Տուն-թանգարանը բացվեց 1963թ. հոկտեմբերի 31-ին:

Ցուցադրությունը բաղկացած է 2 մասից՝ գրական և հուշային: Թանգարանում ներկայացված է բանաստեղծի աշխատասենյակը, որտեղ այցելուն կտեսնի Վարպետի գրասեղանը, նրա համար հատուկ պատրաստված բազմոցը: Բանաստեղծի անձնական գրադարանում կան հայերեն հին հրատարակություններ: Հազվագյուտ շատ գրքեր Հայաստանում հնարավոր է գտնել միայն Իսահակյանի գրադարանում:

Թանգարանում պահպանվում են Իսահակյանի կյանքն ու ստեղծագործությունն ամբողջացնող 10 հազարից ավելի արժեքներ, որոնք գիտականորեն ուսումնասիրվում և ներկայացվում են հանրությանը:

Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի կենտրոն

Ժողովրդական արվեստի կենտրոնի առաքելությունն է նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների պահպանումը, շարունակականու­թյան ապահովումն ու հանրահռչակումը: Շուրջ 10.000 առարկայից կազմված հավաքածուն ընդգրկում է գորգագործության, փայտարվեստի, ասեղնագործության և ժողովրդական արվեստի այլ ոլորտներ:

Կանանց տոնը Ժողովրդական արվեստի կենտրոնում

Այստեղ հաճախակի կազմակերպվում են ցուցահանդեսներ և միջոցառումներ, իրականացվում են կրթամշակութային ծրագրեր, վարպետության դասեր:

Հասցեն՝ Աբովյան 64 (Աբովյան պուրակ)

Այցելության արժեքը.
Մշտական ցուցադրության մուտք՝ 1000 դրամ
Դպրոցականներ՝ 200 դրամ
Ուսանողներ՝ 300 դրամ
Կենսաթոշակառուներ՝ 500 դրամ
Փախստականներ՝ 500 դրամ

Էքսկուրսիոն ծառայություն.
Հայերեն՝ 2000 դրամ
Օտար լեզվով՝ 3000 դրամ

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԻ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆ

Հիմնադրվել է 1963թ. այն տանը, որտեղ կոմպոզիտորն ապրել է կյանքի վերջին տարիներին: 1967թ. նոյեմբերի 25-ին տուն-թանգարանը դռները բացեց այցելուների առջև: Այստեղ 1317 թանգարանային նմուշ կա` կոմպոզիտորի անձնական իրերը, փաստաթղթեր, նոտաներ, ձեռագրեր և լուսանկարներ, որոնք տեղեկություն են տալիս Սպենդիարյանի կյանքի և գործունեության մասին: Հուշասենյակը վերականգնված է այնպես, ինչպես եղել է կոմպոզիտորի կենդանության օրոք: Մշտական ցուցադրությունում են կոմպոզիտորի ձեռքով պատրաստված «Սպենդիարաֆոն» կոչվող երաժշտական գործիքը, «Ալմաստ» օպերայի երևանյան առաջին բեմադրության (1933թ.) պահպանված միակ ազդագիրը և այլն:

Երեքշաբթի-շաբաթ` 10:30-16:30
Կիրակի` 10:30-15:30
Հանգստյան օրը` երկուշաբթի
Թանգարանը փակ է ՀՀ տոնական և հիշատակի օրերին
Մուտքի տոմսի արժեքը՝ 700դրամ
Աշակերտների համար` 300դրամ
Էքսկուրսիայի տոմսի արժեքը.
Հայերեն` 2000դրամ
Ռուսերեն, անգլերեն` 2500դրամ
Կրթական ծրագրերի արժեքը` 2000դրամ
Տոմսերը նախապես պատվիրելու համար մեզ կարող եք գրել…

Փայտարվեստի թանգարան

Փայտարվեստի թանգարանը հիմնադրվել է 1977 թ-ին, այն տարիներին, փայտարդյունաբերության նախարար Ալբերտ Ստեփանյանի նախաձեռնությամբ, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, նկարիչ` Գրիգոր Խանջյանի և Հայաստանի վաստակավոր նկարիչ՝ Հովհաննես Շարամբեյանի աջակցությամբ:

Եվրոպայի առաջին ու միակ փայտարվեստի թանգարանը Երևանում է - Հանրային  հեռուստաընկերություն

Ցուցադրությունը պայմանականորեն բաղկացած է երեք բաժիններից՝ հնագույն մշակույթի, քանդակի, կիրառական արվեստի:

Հասցեն՝ Պարոնյան փող., 2 շենք

Մուտքը՝ 500 դրամ, աշակերտների, ուսանողների և թոշակառուների համար՝ 300 դրամ:

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ

Ինչ ճակատագիր է սպասվում Թամանյանի թանգարանին | ՄԱՄՈՒԼ.am լրատվական  գործակալություն | Նորություններ, լուրեր Հայաստանից և Լեռնային Ղարաբաղից

Թանգարանն իրականացնում է Ալեքսանդր Թամանյանի ստեղծագործական ժառանգության ըստ պատշաճի պահպանումը և ներկայացումը հանրությանը, Ալեքսանդր Թամանյանի կյանքին ու գործունեությանը վերաբերող արխիվային, լուսանկարչական, գծագրական, պատմատնտեսական, անձնական և ցուցադրական այլ նյութերի հավաքումը, պահպանումը և հաշվառումը, վերականգնումը, համակարգումը և դրանց հիման վրա գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, Ալեքսանդր Թամանյանի գործունեության ազդեցության ուսումնասիրումն արվեստի, տնտեսության, Հայաստանի միջազգային ճանաչման, հնագիտության և այլ ասպարեզներում:

Շառլ Ազնավուրի տուն-թանգարան

Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը նվիրաբերվում է «Ազնավուրը» հիմնադրամին -  Shabat.am

2011 թ. Կասկադի հարևանությամբ Նիկոլա Սարկոզիի և Սերժ Սարգսյանի ներկայությամբ հանդիսավոր կերպով բացվեց Շառլ Ազնավուրի տուն-թանգարանը, որի ցուցանմուշների կազմում են աշխարհահռչակ երգչի ձայնասկավառակները, գրքերը, պարգևները և պաստառները։ 

Թանգարանի վերգետնյա հատվածը զբաղեցնում է ցուցադրասրահը, մյուս հարթությունում տեղակայված են ընդունելությունների սրահը, դահլիճ, իսկ վերին երկու հարկերում՝ բուն կեցավայրն է: Թանգարանի հեղինակ-ճարտարապետն է Նարեկ Սարգսյանը:

Ֆրիտյոֆ Նանսենի թանգարան

Պատկեր:Նանսենի թանգարան (1).jpg - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

«Ֆրիտյոֆ Նանսեն թանգարան» ՀՈԱԿ-ը բացվել է 2014 թվականին, Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածում՝ Նանսենի փողոց, 4/4 հասցեում (բարերարներ՝ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայաններ, ճարտարապետ՝ Ալբերտ Սոխիկյան):

Թանգարանի մակերեսը՝ 40.6 քմ.:

Թանգարանի մուտքի մոտ տեղադրված է Ֆրիտյոֆ Նանսենի արձանը:

Թանգարանի այցելուները ցուցադրվող հայերեն գրքերի, ֆիլմերի, ցուցապաստառների, քանդակների և թողարկված հոբելյանական նյութերի միջոցով ծանոթանում են նորվեգացի բևեռախույզ, Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի կյանքին և գիտական ու մարդասիրական գործունեությանը:

Ֆրիտյոֆ Նանսենը բացառիկ ներդաշնակությամբ զուգակցում էր մեծ գիտնականի, հասարակական գործչի ու մարդասերի լավագույն հատկանիշները: Նա առաջինն էր, որ չքավորին օգնելը կարեկցանքի աստիճանից վերածեց գործնականի՝ ապրելակերպի, իսկ անձնական բարեգործությունը՝ պետական քաղաքականության մակարդակի:

Ֆրիտյոֆ Նանսենի պայքարը՝ հանուն մարդու իրավունքների և արժանապատվության, փոխեց դիվանագետների և քաղաքագետների տեսակետը սեփական գործունեության նկատմամբ և ստեղծեց նոր չափանիշներ միջազգային քաղաքականության մեջ:

Ֆրիտյոֆ Նանսենի մարդասիրական հսկայական ողջ նվաճումը կարելի է բաժանել հիմնական երեք խմբի.

  1. 1917-1918 թթ., ԱՄՆ-ից Նորվեգիա սննդի պաշարներ փոխադրելու առաքելությունը:
  2. Ռազմագերիներին, սովյալներին ու Առաջին համաշխարհային պատերազմի փախստականներին ցուցաբերած աջակցությունը:
  3. Ազգերի Լիգային նրա աջակցությունը:

Նանսենյան օգնության կոմիտեի նախաձեռնությամբ՝ Ռուսաստանում (Վոլգայի ավազանում) և Ուկրաինայում շուրջ տասը միլիոն մարդկային կյանք փրկվեց: Անգնահատելի է Ֆ. Նանսենի դերը թուրք ճիվաղների հրահրած և իրագործած Հայոց մեծ եղեռնից ու հույն-թուրքական պատերազմից մազապուրծ քաղաքակիրթ քրիստոնյա երկու ժողովուրդների փրկության և օգնության գործում:

320 հազար հայեր Նանսենյան անձնագրերով քաղաքացիություն ստացան աշխարհի 52 երկրներում, կարողացան օջախներ հիմնել և շարունակել կյանքը, իսկ 50 հազար հայեր Հունաստանից գաղթեցին Մայր հայրենիք և բնակություն հաստատեցին Սարդարապատում, որտեղ կենսապայմաններ ստեղծելու գործում նույնպես մեծ էր բարոյականության բարձրակետում կանգնած Ֆրիտյոֆ Նանսենի և նրա ղեկավարած հանձնախմբի դերը: Նրանք սկսեցին փորձագիտական-հետազոտական աշխատանքները, որոնց նկարագրություններն ու առաջարկներն, իբրև փաստաթղթային ապացույցներ, ժամանակին տեղ են գտել Ժնևյան հաղորդագրություններում, ապա դուրս եկել արխիվներից, հասել մեր օրերն ու դարձել մեծ նորվեգացուն նվիրված հայ ժողովրդի երախտագիտության ու սիրո առհավատչյան:

Փաստաթղթերը, այնուամենայնիվ, չէին կարող պահել Ֆրիտյոֆ Նանսենի հոգու թրթիռները, երբ նա քայլում էր հին Երևանի փողոցներով կամ երբ մասնակցում էր Շիրակի ջրանցքի բացմանը: Նրա հայաստանյան տպավորությունները վերածվեցին սիրո խոստովանությունների, որոնցում մեզ հատկապես պարտավորեցնող էին նրա հետևյալ խոսքերը. «Իմ հույսն է կարողանալ նորից վերադառնալ…»: Քաղաքականության և բարոյականության հաշտեցման ճանապարհին Ֆրիտյոֆ Նանսենին ուժ էին հաղորդում հայ որբուկների սովահար աչքերը:

Տակավին 1906 թվականին Իզմիր քաղաքում հայերեն հրատարակվել է Ֆ. Նանսենի «Դեպի Բևեռ» գիրքը: Սա հայ ընթերցողի առաջին ծանոթությունն էր անվանի գիտնական-բևեռախույզին: Իսկ 1925-ի հայաստանյան ուղևորությունից հետո Ֆրիտյոֆ Նանսենի հրատարակած «Խաբված ժողովուրդ» գիրքը Հայ դատի հենասյուներից է, Հայաստանին և հայ ժողովրդին նվիրված լավագույն գրքերից մեկը:

Թանգարանում առանձին բաժին է հատկացված հովանավորներ Կառլեն և Սառա Եսայանների կյանքին և հայրենասիրական գործունեությանը:

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երեքշաբթի-շաբաթ, 10:00-18:00
Տնօրեն՝ Ֆ. Բախչինյան
Հասցե՝ Նանսենի փ. 4/4
Մուտքը՝ անվճար

«Կարեն Դեմիրճյանի թանգարան»

Կարեն Դեմիրճյանի թանգարան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանի ազգային, պետական և քաղաքական խոշորագույն գործիչ, Ազգային հերոս Կարեն Սերոբի Դեմիրճյանի թանգարանը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թ. հունվարի 9-ի N 9 որոշումով` նրա կյանքն ու գործունեությունը ուսումնասիրելու, լուսաբանելու և հիշատակը հավերժացնելու նպատակով:

Թանգարանը կոչված է նաև նպաստելու երկրում քաղաքական այն մշակույթի զարգացմանը, որին դավանում էր Կարեն Դեմիրճյանը իր ամբողջ կյանքի և գործունեության ընթացքում:

Բացառիկ հետաքրքրություն է ներկայացնում Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը, որը պահվում է թանգարանի ֆոնդերում:

Թանգարանի նիստերի դահլիճում անց են կացվում գիտաժողովներ, բանավեճեր, մամուլի կոնֆերանսներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, արտադրության ներկայացուցիչների և քաղաքական գործիչների հետ:

yerevan.am | Տարոն Մարգարյանն այցելել է Կարեն Դեմիրճյանի թանգարան և Լուսիկ  Ագուլեցու տուն-թանգարան

Թանգարանում թեմատիկ ցուցահանդեսներով լուսաբանվում են Հայ ժողովրդի պատմության նորագույն շրջանի 1960–1990 թթ. պատմության հիմնախնդիրները:

Թանգարանն ունի հետևյալ բաժինները՝ գիտահետազոտական, ցուցահանդեսների կազմակերպման և էքսկուրսիոն, վարչատնտեսական:

Թանգարանը համագործակցում է մի շարք թանգարանների և ուսումնական հաստատությունների հետ:

Կարեն Դեմիրճյանի թանգարան | izi.TRAVEL

Նշանավոր ցուցանմուշներն են Կ. Դեմիրճյանի աշխատանքային օրագրերը (ձեռագիր), ՀԿԿ ԿԿ 1-ին քարտուղարի աշխատասենյակի կահույքը, Կարեն Դեմիրճյանի պետական պարգևները, Կարեն Դեմիրճյանի ձեռագիր հուշագրությունները, Կարեն Դեմիրճյանի անձնական իրերը:

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ, 11:00-17:00
Տնօրեն՝ Վահագն Մամյան 
Հասցե՝ Ղազար Փարպեցի 7
Հեռ.՝ +37410 531 710, 535 521 
Կայք՝ http://www.kdmuseum.am
Էլ. հասցե՝ museum-ksd@rambler.ru

Երևանի ռուսական արվեստի թանգարան

Երևանի ռուսական արվեստի թանգարան

Ստեղծվել է 1984թ.: Պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածուն ներկայացնում է ռուսական արվեստի պատմության լավագույն շրջանը, որի հիմքում 19-20-րդ դդ. տնտեսական ու բարոյական փոփոխություններն են: Ավելի քան 120 նկարչի աշխատանք է ընդգրկում թանգարանի հավաքածուն: Առանձնահատուկ հետաքրքրություն է առաջացնում բեմարվեստը ներկայացնող դահլիճը, որտեղ ցուցադրված զգեստներն ու բեմի դեկորացիաները տոնական տրամադրություն են ստեղծում: Հատուկ ուշադրության են արժանի Կորովինի, Սերովի, Արխիպովի գործերը:

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարան

Թանգարանը ստեղծվել է բանաստեղծուհու կտակի համաձայն` 2003թ.:

Ս. Կապուտիկյանի տուն-թանգարանը ստեղծվել է մշակութային, գիտական, կրթական գործունեություն ծավալելու նպատակով: Ուշագրավ է, որ բանաստեղծուհին ոչ միայն կտակել, այլև իր ձեռքով է ստեղծել տուն-թանգարանի նախնական ցուցադրությունը: Նա ստեղծել է նաև 24 ժամանոց տեսաֆիլմ, որտեղ իբրև ուղեկցող ամենայն մանրամասնությամբ մեկնաբանում է ապագա թանգարանի ցուցանմուշների “ծագումնաբանությունը”: Թանգարանը և գրական հիմնադրամն իրենց երախտիքն են հղում Կապուտիկյանի գրականության հանդեպ հետաքրքրություն և հոգածու վերաբերմունք դրսևորող բոլոր անձանց ու կազմակերպություններին, մասնավորապես` իրանահայ բարերարներ Սերժիկ և Արշալույս Հարությունյաններին, Վարդան Իսաղուլյանին, Անդրանիկ Շահբազյանին, Անդրանիկ Նազարյանին և Էլբեկ Խեչումյանին` կայք-էջի ստեղծման համար, ՀՀ հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Ամիրյանին` 2009 թ. Կապուտիկյանի խոսքերով երգերի 1-ին ձայնասկավառակը թողարկելու համար, որի երգերն ընտրված են ռադիոյի ոսկե ֆոնդից, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանին` “Դեպի խորքը լեռան” վերնագրով գրքի տպագրման համար (2009 թ.), որտեղ ի մի է բերվել բանաստեղծուհու գրական գործունեության քննական և վերլուծական գրախոսությունների զգալի մասը` մինչ այդ սփռված հանրապետության և սփյուռքի մամուլում:

Հասցեն` Երևան 0019, Կապուտիկյան փողոց, 1-ին շենք, 2-րդ մուտք, 4-րդ հարկ, բն. 26
Հեռ.` (+ 374 10) 52-09-30
Էլ. փոստ` info@museumkaputikyan.com

Երկաթուղու թանգարան

Երկաթուղու թանգարան

Երկաթուղային թանգարանը բացվել է 2009 թ., Երևանի երկաթգծի կենտրոնական կայարանում` «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության նախաձեռնությամբ:

Հավաքածուն ընդգրկում է մոտ 200 թանգարանային առարկա:

Հասցե՝ Սասունցի Դավթի հրապարակ
Հեռ՝ +(374 99) 400 128

«Կալենց թանգարան»

«Կալենց թանգարանը» հանրության առաջ իր դռները բացեց 2010 թվականի ապրիլի 27-ին` մեծանուն գեղանկարիչ Հարություն Կալենցի մահվանից 40 տարի անց: 

«Կալենց թանգարան»

«Կալենց թանգարանը» ստեղծվել է Հարություն Կալենցի ընտանիքի` նրա տիկնոջ, նկարչուհի Արմինե Կալենցի և որդիներ` Սարո և Արմեն Կալենցների միահամուր ջանքերով, որոնց մասնավոր հավաքածուները դրվեցին թանգարանային ցուցադրությունների հիմքում:

Մշտական ցուցադրությունից, ինչպես նաև հավաքածուի նյութերց կազմված ժամանակավոր ցուցահանդեսներ անցկացնելուց բացի «Կալենց թանգարանում» սկսած 2011 թվականից կազմակերպվում են հրավիրված ժամանակակից արվեստագետների ցուցահանդեսներ:

Այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս օժանդակել առաջավոր գեղարվեստական մտքի զարգացմանն ու արվեստագետների փոխըմբռնմանը և ապագայում կդառնա թանգարանի ցուցահանդեսային գործունեության կարևոր բաղադրիչը:

Հասցե՝ Կալենցի փող. 18, 0033, Երևան, ՀՀ
Հեռ․՝ +(374 10) 273 166

Այցելությունների ժամեր

Ձմեռային ժամանակահատված  (15.11 — 15.03)

Երեքշաբթի, ուրբաթ, շաբաթ` 1100 – 1700:

Չորեքշաբթի և կիրակի օրերին՝  միայն նախնական պայմանավորվածությամբ:

Թանգարանը փակ է երկուշաբթի և հինգշաբթի:

Ամառային ժամանակահատված (15.03 — 15.11)

Երեքշաբթի, ուրբաթ, շաբաթ` 1100 – 1900:

Չորեքշաբթի և կիրակի օրերին՝  միայն նախնական պայմանավորվածությամբ:

Թանգարանը փակ է երկուշաբթի և հինգշաբթի:

Թանգարանը փակ է Ազգային տոներին:

Մուտքն ազատ է

Թանգարանում գործող կանոնները

Չի թույլատրվում՝

  • ծխել թանգարանի ներսում
  • ձեռք տալ ցուցանմուշներին և հենվել ցուցափեղկերին
  • մտնել թանգարան որևէ  ուտելիքով:

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան

Թանգարանը ստեղծվել է 1939թ.:

1

Այն ժամանակ Աբովյանների տոհմական տան հյուրասենյակի պատերին հապճեպորեն ամրացվեցին մի քանի ցուցանմուշներ, որոնք պատմում էին մեծ լուսավորչի կյանքի ու գրական-մանկավարժական գործունեության մասին, իսկ կից մառանում ի ցույց դրվեցին տնային գործածության զանազան իրեր:

1948 թվականի սեպտեմբերին, Աբովյանի մահվան 100-ամյա հոբելյանի առթիվ, թանգարանի ցուցանմուշները հարստացվեցին, իսկ հինգ տարի անց, 1953թ. գարնանը, վերափոխված հարևան շենքում բացվեցին նոր ցուցասրահներ:

1978թ. կառուցվեց ցուցասրահների նոր շենքը, որի հեղինակներն են ճարտարապետ Լիպարիտ Սադոյանը և կոնստրուկտոր Իլյա Մանուչարյանը:

Տուն-թանգարանի ցուցասրահը բաղկացած էր հիմնական 10 բաժիններց, 500 քառակուսի մետր տարածքով:

2010թ. ցուցասրահը վերանորոգվեց, բաժինները համալրվեցին ևս երկուսով, ինչպես նաև նոր ու արժեքավոր նյութերով:

Վիրտուալ շրջայց՝ այստեղ
Հասցե՝ Քանաքեռի 2-րդ փ., 4
Հեռ․՝ +37410 28-16-87

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: