Մուշեղ Գալշոյան — Սպասում

Ամբողջ պատմվածքը՝ այստեղ։

image (1)_0

Կոմիտասը ելավ հյուրանոցից, վերարկուի օձիքը բարձրացրեց, ձեռքերը խոթեց գրպանները և քայլեց արագ ու ճկուն: Դեկտեմբերի կեսն էր. Փարիզի փողոցներում վնգստում էր ցուրտը: Առավոտ շուտ չէր, արևն իր օրվա պռատ ճամփից մի երկու պարան անցած պետք է լիներ, բայց չկար` չքացել էր քաղաքի գորշ երկնքում, մի ծխնելույզից պոկված կայծի պես հալվել-կորել էր: ”Le Mercure musical” ամսագրի նո՜ր համարը,- դիմացի մայթին սնգսնգում էր լրագրավաճառ տղայի ձայնը,- վերջի՜ն համարը: Հանդեսի անունը Կոմիտասին հետաքրքրեց. երկու շաբաթ առաջ, երբ փարիզեցիներով խճճված «Սալ դեզ, Ագրի քյուլտյորի» դահլիճում տրվելու էր հայկական առաջին նվագահանդեսը, և ինքը բեմում վերջին կարգադրություններն էր անում, ականջն ընկավ. — Զարմանալի է: Եկել են նաև Փարիզի գիտական ու երաժշտական հեղինակությունները: Պարզապես անսովոր ու հրապուրիչ ծրագրերն են այսքան մարդ հավաքել: Ես կասկածում եմ, թե մի բան կտա հայկական երաժշտությունը, այն էլ… մի կրոնավորի ղեկավարությամբ: Խոսողն առաջին շարքում նստած մի երիտասարդ էր` ինքնագոհ ու վստահ:

Առաջադրանքներ

1.Պատմվածքը բաժանիր մասերի և վերնագրիր դրանք

  1. Մի ցուրտ օր Փարիզում
  2. Հայտնագործված ժողովուրդը, ով մի հի՜ն ցավ ունի սրտում
  3. Հնամաշ դրամապանակը
  4. Մտորումներ
  5. Տասը տարվա տխուր մի հիշողություն
  6. Նա գիտի, որ անծանոթը անպայման կգա․․․
  7. Տասը տարի առաջ ձեռք բերած պարտքի վճարման պահը
  8. Երկրորդ ժամն էլ լրացավ․․․
  9. Ծածուկ զգացումը
  10. Երրորդ ժամն էլ լրացավ․․․
  11. Դաշնամուր
  12. Ձմեռվա այդ ցուրտ օրը
  13. Դրամապանակի տիրոջ հայտնվելը

2.Ըստ պատմվածքի բութագրիր Կոմիտասին և վերլուծիր պատմվածքը 

Ըստ պատմվածքի՝ Կոմիտասը բարի, հավատարիմ, բարեսիրտ ու բարեհոգի, զգացմունքային և սրտով փխրուն անձնավորություն էր։ Իսկ պատմվածքը ոչ թե դրամապանակի տիրոջը սպասման մասին է, այլ՝ Կոմիտասի զգացմունքների ու մտորումների բացահայտման։

3.Համացանցից գտի՚ր տեղեկություններ հայ բարերարների մասին

Էդվարդ Խորենի Ավետիսյան
Լևոն Գուրգենի Հայրապետյան

4. Գտի՚ր տեղեկություններ Կոմիտասի աշակերտուհիների՝ Մարգարիտի, Աղավնի Մեսրոպյանի մասին։ 

Մարգարիտ Բաբայան
Աղավնի Մեսրոպյան

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

Start a Blog at WordPress.com.

Up ↑

Create your website with WordPress.com
Get started
%d bloggers like this: