Լանդշաֆտագիտության ուսումնասիրման մեթոդները․
1.Ստացիոնար և կիսաստացիոնար մեթոդներ ֊ Երբ երևույթը կամ երևույթների մեկ ամբողջ համալիր ուսումնասիրելու համար մշտական գործող կայան են հիմնում և տարիներ շարունակ ամեն օր մի քանի անգամ դիտարկումներ են կատարում ու գրանցում տվյալները։
2.Դաշտային հանույթի մեթոդ ֊ Կազմվում է արշավախումբ, մշակում են ծրագիր և դուրս գալիս դաշտ՝ դիտարկումներ կատարելու և քարտեզագրելու։ Այդ ընթացքում կատարում են փորձագիտական աշխատանքներ, հավաքում են նմուշներ։
3.Փորձագիտական մեթոդ ֊ Քանզի բնության մեջ գոյություն ունեն այնպիսի երևույթներ, որոնք հազվադեպ են կրկնվում, անհրաժեշտություն է առաջանում արհեստականորեն ստեղծել դրանք և ուսումնասիրել։
4.Լաբորատոր մեթոդ ֊ Դաշտում հավաքած նմուշների լաբորատորիական ուսումնասիրություններն է։
5.Համեմատական մեթոդ ֊ Որևէ անծանոթ երևույթի համեմատությունն է այլ երևույթների միջև՝ գտնելով տարբերություններն ու առաջացման պատճառը։
6.Քարտեզագրման մեթոդ ֊ Մինչ դաշտ դուրս գալը կազմում են քարտեզի լեգենդան, դաշտում նմուշներ են կատարում, իսկ կամերալ մշակման ժամանակ ընդհանրացումներ են կատարում, վերջնական տեսքի բերում։
7.Աէրոտիեզերական լուսանկարների վերծանման մեթոդ ֊ Լանդշաֆտի լուսանկարումն է տիեզերքից։ Աէրոլուսանկարները սպեկտրոսկոպի տակ ցույց են տալիս ռելիեֆի ծավալը։
8.Նկարագրական մեթոդ ֊ Սա հին մեթոդ է, որով աշխարհագրությունը զարգացել է առաջներում։ Այժմ նկարագրությունը կարող է լինել զուտ գիտական մասնագիտական կամ էլ ընդհանուր՝ ընթերցող լայն հասարակությանը մատչելի լեզվով դարձնելու համար։
9.Երկրաինֆորմացիոն մեթոդ ֊ Ինֆորմացիայի կուտակումն ու դրանից եզրակացությունն անելն է։
10.Գծանկարչական մեթոդ ֊ Գծագրերի, բլոկ֊դիագրամների, նկարների միջոցով առարկայի, երևույթի վերաբերյալ պատկերացումներ տալն է։
11.Վերադրման մեթոդ ֊ Այս մեթոդի էությունն այն է, որ տարբեր ուղղություններով կատարված ուսումնասիրությունների արդյունքները համադրվում են։
12.Երկրաֆիզիկական մեթոդ ֊ Սա այն մեթոդն է, որն օգտագործում է լանդշաֆտների երկրաֆիզիկան։
13.Երկրաքիմիական մեթոդ ֊ Լանդշաֆտային ուսումնասիրությունները պետք է պարզեն, թե ինչու կենսաբանական պրոցեսները այս կամ այն հատվածում ինտենսիվ են արտահայտված, կամ՝ հակառակը։ Դրանք կապվում են այդ տարածքներում քիմիական տարբեր միացությունների ու տարրերի ավելցուկի կամ պակասորդի հետ։
14.Հնէալանդշաֆտագիտական մեթոդ ֊ Այս մեթոդով պարզում են, թե երկրաբանական տարբեր ժամանակաշրջաններում լանդշաֆտի զարգացումը ինչ առանձնահատկություններ է ունեցել, թե ինչ ուղղությամբ է ընթանում և կանխատեսվում է ապագան։
15.Քանակական մեթոդ ֊ Այս մեթոդը թվականորեն արտահայտում է նյութերի և երևույթների մեծությունը, քանակը։ Քանակական տվյալները մշակելով՝ ստանում են չափողականություն չունեցող գործակիցներ, ինդեքսներ։
16.Մաթեմատիկական մեթոդ ֊ Այս մեթոդի էությունն այն է, որ բնական երևույթների հաշվարկումները կատարվում են մաթեմատիկական, հաճախ բարդ օրենքների ու բանաձևերի օգնությամբ։
17.Մոդելավորման մեթոդ ֊ Մոդելավորումը այն պրոցեսն է, երբ արհեստական եղանակով ստեղծվում է երևույթների կամ առարկայի նմանակը՝ ուսումնասիրելու նպատակով։
18.Հաշվեկշռային մեթոդ ֊ Հաշվեկշիռ նշանակում է նյութական համակարգում մուտք և ելք կատարող տարրերի փոխհարաբերություններ։ Լանդշաֆտագիտությունը ուսումնասիրելով հաշվեկշիռը՝ կարող է կանխատեսումներ կատարել և միջոցառումներ մշակել նորմալ վիճակի բերելու։
19.Վիճագրական մեթոդ ֊ Սա նշանակում է երևույթների, հատկապես քանակական արտահայտությունների վերլուծություն, որը հենվում է հավանականության տեսության մեթոդների կիրառման մեջ։
Leave a Reply