Երկրորդ դասն էր ու չափազանց հետաքրքիր անցավ։ Ունեինք «տուժած», ով ուրախությամբ կատարում էր իր դերը։
Երբ «տուժած» էինք ընտրում, Անին ժպիտով համաձայնվեց ստանձնել այդ դերը։ Սակայն մեր «զոհ»-ը «մեռած» չէր, այլ պարզապես «անգիտակից» էր։
Քննարկեցինք սրտի, թոքերի և արյան աշխատանքների ընթացքը, շնչառությունը և ամենը, ինչ կատարվում է անգիտակից անձի հետ։
Սովորեցինք նաև արտակարգ իրավիձակների հեռախոսահամարները, որոնց զանգելն ամբողջովին անվճար է ու հնարավոր է զանգել նույնիսկ այն դեպքերում, երբ տարածքում կապ չկա.
101 — Հրշեջ ծառայություն
102 — Ոստիկանություն
103 — Հիվանդանոց / Շտապ օգնություն
104 — Գազի վթարային ծառայություն
911 — Փրկարարներ
Leave a Reply